15:13 05.01.2021
Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի շրջանի Օնչևի գյուղի տարածքում անտառ է այրվում։ Տեղեկատվությունը տարածում է քաղաքապետարանը: Այդ մասին հայտնում է sputnik-georgia-ն: Հրդեհը տեղայնացվել էր նախորդ գիշերը, սակայն լուսադեմին ուժեղ քամու պատճառով նոր օջախներ էին հայտնվել: Հրշեջ ծառայությունները ակտիվ աշխատանքներ են իրականացնում կրակը մեկուսացնելու ուղղությամբ: Տեղի իշխանությունների խոսքերով ՝ գյուղում աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ: […]
21:58 26.09.2020
Սիրիայի Ռաս Էլ Այն քաղաքում առնվազն յոթ մարդ է զոհվել ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, գրում է SANA գործակալությունը: «Հասեկե նահանգի Ռաս Էլ Այն քաղաքի հարավային մուտքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում ՝ երկու երեխա»,- գրում է գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Ռաս Էլ Այն քաղաքը վերահսկում է թուրքական բանակը […]
08:54 11.09.2020
Փարիզի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ D’Orsay-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել զբոսաշրջիկից, որին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ խորը դեկոլտեի պատճառով, հայտնում է BBC-ն: Երիտասարդ աղջիկը D’Orsay թանգարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր Twitter- ում`կցելով թանգարան ուղևորվելուց մի քանի ժամ առաջ ռեստորանում արված լուսանկարը, որտեղ եղել է նույն զգեստով: Թանգարանի անվտանգության աշխատակիցները զգեստի […]
20:48 05.08.2020
Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը լիբանանցիներին հիշեցնում է լիբանանյան պատերազմի օրերը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի հայ անդամ Հակոբ Բագրատունին: Նա անդրադարձել է վնասներին ու իրավիճակին: «4,5 մագնիտուդով երկրաշարժին համազոր պայթյունն ահավոր է՝ տարածված նաև Բեյրութի արվարձաններու շրջաններու մեջ: Պայթյունին իբրև հետևանք մեր համայնքը ևս ծանր վնասներ ունեցավ, քանդումներն ահավոր են, մեր ազգային […]
08:45 25.07.2020
Հուլիսի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհին՝ 6000 քմ, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ մոտ 2000 քմ, […]
19:50 14.06.2020
Այսоր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրի Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են […]
23:35 11.06.2020
Տաքսու վարորդը որոշել է շրջադարձ կատարել և չի զիջել ճանապարհային ոստիկանության աշխատակցին, ով եղել է մոտոցիկլով։
15:20 04.05.2020
Հաղթանակի օրվա շեմին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի ժամանակ հաղթանակ կորզած զորահրամանատարների որոշ անձնական լուսանկարներ։ Հավաքածուի մեջ հայտնվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային միության մարշալ, Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները։ Առաջին լուսանկարում մարշալ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ է պարում։ Երկրորդ […]
13:00 08.04.2020
Լուսինը այսօր 40 հազար կիլոմետրով ավելի մոտ է Երկրագնդին, քան սովորական օրերին։ Արդյունքում այն 20 տոկոսով ավելի պայծառ է երևում երկնակամարում և տեսանելիորեն մեծ է չափերով։ Դա վարդագույն Լուսինն է, որ ամեն տարի լինում է ապրիլին։ Աշխարհի տարբեր ծագերում այս գիշեր լուսանկարել են այդ հազվադեպ պատահող տեսարանը։ The largest, brightest supermoon of 2020 rose in […]
11:39 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 00:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Mercedes […]
11:54 27.11.2019
Աշխարհի գրեթե մեկ տասնյակ կետերում այս օրերին հուժկու ցույցեր են ընթանում։ Դրանք ուղեկցվում են ոչ միայն բռնությամբ, այլև «հակաբռնությամբ»։ Reuters հեղինակավոր գործակալությունը հավաքել և ներկայացրել է վերջին երկու տարիների բողոքի ակցիաների ժամանակ «Սերը ցույցերի ժամանակ» ֆոտոշարքը՝ ցույցերի հակառակ կողմը ներկայացնելու համար։
17:18 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Նոյեմբերի 20-ին հայկական բանակի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային […]
16:33 14.11.2019
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են […]
18:20 31.10.2019
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն։ Զորավարժությունն անցկացվել է […]
18:30 26.10.2019
National Geographic հայտնի ամսագիրն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային յուրահատկություններին՝ Հայաստանը ներկայացնելով տեղացիների խորհուրդներով։ «Ուղղակի զբոսնել Երևանում»․ Արսեն Կարապետյան՝ ճարտարապետ «Հիանալ կոնստրուկտիվիզմով»․ Նվարդ Երկանյան՝ նկարչուհի և իլյուստրատոր «Լուծվել բոհեմի մեջ»․ Դավիթ Սելիմյան՝ երաժիշտ «Տեսնել Գյումրին»․ Անաիս Սանսոնետտի՝ ճարտարապետ «Ուտել մինչև ուշքը գնալը»․ Աննա Մազմանյան՝ Yerevan Food Fest փառատոնի կազմակերպիչ «Կորել Դիլիջանում»․ Ջոզեֆ Զաքարյան՝ մուլտիմեդիա նկարիչ «Հայտնվել […]
22:34 25.10.2019
Հարավային Օսիայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Վրաստանում Եվրամիության առաքելության (EUMM) դիտորդներին Չորչանա-Ծնելիսիի տարածքում պարեկության ժամանակ ձերբակալել են՝ ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրելով սահմանը խախտելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: EUMM-ի մամուլի խոսնակ Նինո Սուխիտաշվիլին «Ալիք մեդիային» ասել է, որ «ձերբակալված ասվածը չափազանցված է»։ «Շփման գիծը հատելու համար սահմանապահները մի քանի ժամով իրենց մոտ են պահել մեր […]
21:25 21.10.2019
Փարիզում տեղի է ունեցել Նապոլեոն կայսեր և նրա երկրորդ կին, Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզայի զարմիկների հարսանիքը։ Միապետական երկու տոհմերը կրկին միավորվել են։ Բայց զույգը մինչ այս արդեն հայտարարել է, որ իրենց միությունը հիմնվում է սիրո, ոչ թե պատմական ժառանգության վրա։ Նապոլեոն ընտանիքը ներկայացնող փեսան՝ Ժան-Պոլ Նապոլեոնը, Նապոլեոն Բոնապարտ կայսեր եղբոր թոռի թոռն է։ Բոնապարտիստների կարծիքով՝ […]
19:38 17.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է եղել Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված Կոմիտասի 150-ամյակի ցուցահանդեսին, որի ժամանակ հնչել են նաև կոմիտասյան երաժշտական կատարումներ: Նախաձեռնության հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որի արխիվից հանված նկարներում տարբեր ժամանակներում Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներ են:
20:51 13.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ […]
18:47 09.10.2019
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը, որի ժամանակ հայկական և ռուսական բանակների ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրին պայմանական հակառակորդին։ Այս ընթացքում կիրառվեց նաև նոր մարտավարություն, իսկ կրակային փուլին մասնակցեցին բազմաթիվ զինատեսակներ։
18:15 04.10.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում բանակի երեք զորամիավորումներում անցկացվել են առանձին զորավարժություններ, բոլորը՝ հարձակողական սցենարներով։ Նախիջևանյան ուղղության միավորման վարժանքին ներգրավվել են նաև հրետանին ու ռազմական ավիացիան։ Պայմանական հարձակումով խոցվել են հակառակորդի հորինված թիրախները։ Հյուսիսարևելյան միավորման զորախաղի ժամանակ էլ պայմանական մարտերին մասնակցել են նաև տանկային զորքեր։ Պայմանականորեն խոցվել է հակառակորդի հրամանատարական կետերից մեկը, ոչնչացվել է զրահատեխնիկան: Այս զորավարժությունները […]
16:15 27.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը: Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈՒ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության […]
15:18 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները: Ներգրավված զինապարտները ներկայացել են զորամասեր, ստացել իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը: Համալրվող տեխնիկան բերվել է հավաքակետեր, անցել տեխզննություն և կանգնեցվել շարք: Նույն օրը ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով: […]
14:25 24.09.2019
Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկած զորավարժությունն անցկացվելու է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով։ Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:
18:55 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էր Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: ՀՕՊ և ավիացիոն […]
19:29 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 13:06-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 15:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
09:50 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ ժամը 09:07-ին, Սյունիքի մարզի Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման […]
12:13 02.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության […]
20:47 31.07.2019
Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին: Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ունեցել է բազում ձեռքբերումներ: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Հրաչ […]