20:41 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան […]
20:40 29.08.2018
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այսօր առաջադրվեցին: Սահմանված ժամկետում գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացրել են՝ «Ռեֆորմիստների կուսակցությունը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական Ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, […]
20:00 29.08.2018
Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]
19:37 29.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]
19:22 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի […]
18:37 29.08.2018
ՕԵԿ լիազոր ներկայացուցիչ Վարուժան Բոլորչյանը օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՕԵԿ՝ 115 հոգուց բաղկացած ցուցակը: «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Մհեր Շահգելդյանը, այլ անուններ Բոլորչյանը չնշեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ը նախորդ ընտրություններին չէր մասնակցում: Բոլորչյանը պատասխանեց, որ նախորդ անգամ այլ քաղաքական իրավիճակ էր, իսկ հիմա իրենք առավել քան վստահ են իրենց ուժերին: «Այլընտրանք չունեինք, […]
18:32 29.08.2018
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանն օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՀՅԴ-ի՝ 77 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը, որը գլխավորում է Միքայել Մանուկյանը: Ցուցակի երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, երրորդը Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն է: «Բոլորին համարում ենք մրցակից: Ընտրություններին հանդես ենք գալու «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով: Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, […]
18:04 29.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է դաշինքով: Օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն արդեն ներկայացրել է ավագանու թեկնածուների իրենց միասնական ցանկը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցության անդամներ են, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ անհատներ, հանրային գործիչներ: Ցուցակի առաջին եռյակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» […]
17:36 29.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 56 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ: Կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող Սոնա Աղեկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Աղեկյանը նշեց, որ երևանցիներին արդեն տրված է հնարավորություն՝ ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի Երևանի խնդիրներով, ով լավագույնս տիրապետում է Երևանի խնդիրներին՝ տուն առ տուն: «Երկիր […]
17:00 29.08.2018
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանել է նախորդ շաբաթ Ստամբուլի կենտրոնում «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումը, որի ժամանակ նրան ծեծի էին ենթարկել։ Նշենք, որ «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնությունը հիմնվել է այն մայրերի կողմից, որոնք 1970-ականներին տարբեր իրավիճակներում կորցրել են իրենց քուրդ և ալևի զավակներին: Պատգամավորի խոսքերով՝ […]
17:00 29.08.2018
Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված […]
16:19 29.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են հաղթական տրամադրվածությամբ: «Իմ ձեռքում մի ցուցակ է, որտեղ քաղաքացիներ են, մասնագետներ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը, ունեն համապատասխան գիտելիքների ու հմտությունների բազա»,- ասաց նա: Խաժակյանի գնահատմամբ «սիմվոլիկ»՝ 111 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է ՀՀ արդարադատության […]
16:11 29.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերն առաջադրումների ժամկետի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերը: Օգոստոսի 28-ի դրությամբ փաստաթղթերը ԿԸՀ էր հանձնել միայն մեկ ուժ՝ Ռեֆորմիստների կուսակցությունը: Քիչ առաջ ԿԸՀ եկան և փաստաթղթերը ներկայացրին նաև «Ժառանգություն» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
14:14 29.08.2018
«Ապրիլի 17-ին ճիշտ էր, որ այս խորհրդարանը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Մեր սխալներն այլ տեղ են եղել, գուցե 17-ից հետո»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը՝ կապված Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների և երրորդ ժամկետ գնալու […]
13:56 29.08.2018
«Հանրապետական կուսակցությունը որևէ մեկ անգամ որևէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադի՞ր, թե՞ նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, երբ կլինի քաղաքական նոր ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, կքննարկենք: Դուք տարբեր կոնտեքստով նայեք համագործակցությանը: Դա չի նշանակում միայն կոալիցիա, համագործակցությունը շատ լայն հասկացություն է»,- օգոստոսի 29-ին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության հետ, ասել […]
11:28 29.08.2018
Խորհրդարանն օգոստոսի 29-ի նիստում ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ համաձայն այդ նախագծի՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին օգնելու՝ ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Կառավարությունը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, […]
10:26 29.08.2018
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին` ժամը 14:00-ից մինչև 18։00-ը, Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով […]
09:06 29.08.2018
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման […]
07:26 29.08.2018
Անցած գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձինք Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Ձորաղբյուր են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի […]
01:00 29.08.2018
Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին: Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ […]
00:23 29.08.2018
Դեն Բիլզերյանն ընտանիքի ու ընկերների հետ այսօր Արցախում էր: Նրանք Ստեփանակերտ են մեկնել ուղղաթիռով, իսկ օդանավակայանից նրանց ուղեկցել են զորավարժարան: Ամերիկահայ միլիոնատերն առաջին անգամ է Արցախում: Արցախի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է՝ ուզում է հայրենիքում լավ ժամանակ անցկացնել: «Մարդկանց հետ շփումը շատ լավ էր, ամեն ինչ շատ հրաշալի է»,- ասել է Դեն Բիլզերյանը: Դենի […]
22:45 28.08.2018
Հայաստանը դադարեցրել է խոզի մսի և խոզամթերքի ներկրումը ՌԴ մի շարք շրջաններից: Այս սահմանափակումը պայմանավորված է խոզի աֆրիկյան ժանտախտի և թռչնագրիպի հնարավոր ներթափանցումը կանխելու մտահոգություններով: Սահմանափակումները վերաբերում են նաև կենդանի խոզերին, զանազան հումքային պարենամթերքին, վայրի խոզի մսին, խոզի միս պարունակող այլ՝ պատրաստի սննդատեսակներին, աղիքային և կաշվե հումքին։ Նշվում է նաև կենդանի թռչնի, թռչնամթերքի, թռչնի փետուրների, […]
21:38 28.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը, որում հայտարարել է, որ «բացարձակապես ակնհայտ է, որ իր տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում»: Հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ «իրեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել»։ «Պատկերացնո՞ւմ եք, նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, […]
20:59 28.08.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է վերահսկող դատախազի կողմից․ վերջինս գործն այսօր ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն`11 տարի առաջ` 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից […]
19:32 28.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաալիքի «Без купюр» ծրագրին, որի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է որոշել վերադառնալ երկիր՝ իմանալով, որ իրեն կարող են ձերբակալել: «Ես վերադարձա՝ հստակ իմանալով, որ կարող եմ ձերբակալվել: Միանգամայն ակնհայտ է, որ իմ խառնվածքի տեր մարդիկ չեն խուսափում դժվարություններից: Եվ կար հույս, որ դատաիրավական համակարգը […]
18:08 28.08.2018
Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է կատարել ջրօգտագործողների «Շիրակ» ընկերությունում, իսկ ստուգումների հիմքը համացանցում շրջանառվող տեղեկություններն են այն մասին, որ ընկերությունը ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում է կատարում և վերցված ջրի միայն մի մասն է օգտագործել ոռոգման նպատակով: Ջրօգտագործող ընկերության տնօրեն գործադիր Ռուստամ Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հակափաստարկներ է ներկայացրել: Արփիի ջրամբարից դոտացիոն կարգով ջուր են […]
17:54 28.08.2018
Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]
17:39 28.08.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ դեռևս ոչ մի քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ: SHANTNEWS.AM-ը փորձեց կապ հաստատել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչու մինչ այս պահը չի ներկայացվել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ մինչ այս պահը փաստաթղթերը չներկայացնելը զուտ տեխնիկական հարց […]
17:16 28.08.2018
168.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի։ «Ռոբերտ Քոչարյանը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից և դրան հետևած գործողություններից հետո նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն: Հարցին, թե վերադառնո՞ւմ է նա արդյոք քաղաքականություն, թե՞ […]
16:58 28.08.2018
Մոսկվայում բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակից Հայաստանի քաղաքացիների: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի երեկոյան, տեղեկացնում է Rusarminfo-ն: Բերման ենթարկվածներից 7-ը Հայաստանի, 8-ն Ադրբեջանի, 2-ը Չեչնիայի և 1-ը Վրաստանի քաղաքացիներ են: Ծեծկռտուքի պատճառը եղել է ՃՏՊ-ն: Նշվում է, որ մեքենաների բախումից հետո վարորդները դուրս են եկել և սկսել վիճել: Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ․ […]