TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Գլխավոր

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու խոսակցությունների մասին

13:12 31.08.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է հայկական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը փորձի անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտվի իր վետոյի իրավունքից՝ դա կանխելու համար։ «Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ-պետությունը չէ, կան նաև այլ ՀԱՊԿ անդամ-պետություններ»,- այս թեմայով հարցին պատասխանելիս հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Նա, փաստորեն, չի հերքել ադրբեջանական կողմի մտադրությունը՝ անդամակցել Ռուսաստանի, Հայաստանի […]

̰
Թուրքիայի ոստիկանությունն արձագանքել է Հայաստանում լոբբիստ թուրքի ձերբակալությանը

13:09 31.08.2018

Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ Հայաստանում նախօրեին ձերբակալված Քևին (Քեմալ) Օքսուզը գյուլենական շարժման անդամ է, միաժամանակ հերքել է նրա և հայտնի գյուլենական գործիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի ազգակցական կապը։ Այս մասին նշվում է Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ։ Օքսուզը, հիշեցնենք, Միացյալ Նահանգներում զբաղվել է թուրքական և ադրբեջանական լոբբինգով, որի ընթացքում խախտել է ամերիկյան օրենսդրությունը։ […]

̰
Պարզվել է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած ևս 2 մասնակցի ինքնությունը. ոստիկանություն

13:00 31.08.2018

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի […]

̰
Հետհեղափոխական տրամադրությունները որոշակի դեր կունենան ձայների բաշխման վրա. քաղտեխնոլոգներ

12:34 31.08.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների հնարավորություններից են այսօր խոսել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ, բայց պետք է հաշվի առնել, որ կա մի գործուն, որը կազդի ընտրությունների վրա` հետհեղափոխական էյֆորիան: «Իմ քայլը» դաշինքը, ունենալով հեղափոխական աջակցությունը և վարչապետի գործոնը, ենթադրում ենք, որ բավականին […]

̰
Երթուղայինի մասնակցությամբ խոշոր վթարից տուժածները դուրս են գրվել

12:25 31.08.2018

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Եղիազարյանը ShantNews.am-ին հայտնել է, որ այսօր առավոտյան երթուղային միկրոավտոբուսի ու մարդատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրից հոսպիտալացվել է 9 տուժող, որոնցից 7-ը՝ շտապօգնության, 2-ը՝ բարեկամների մեքենաներով։ Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված բոլոր ուղևորները դուրս են գրվել բժշկական հաստատություններից, թեև ունեն տարբեր վնասվածքներ։ Այս պահին բժշկական հաստատություններում է նրանցից […]

̰
Շիրակի երկրագիտական թանգարանի վերականգնման համար հայտարարված դրամահավաքը կտևի 1 ամիս

12:00 31.08.2018

Մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 1-ից դրամահավաք է սկսում Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքը վերակառուցելու համար: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացվել է երկրագիտական թանգարանին: Շենքը վերակառուցելու համար պետբյուջեից այս տարի գումարներ հատկացնել այլևս հնարավոր չէ, քանի որ քաղաքաշինության կոմիտեին բաժին հասած ֆինանսավորումը սպառվել է: Դրա համար էլ մշակույթի նախարարությունը որոշել է դրամահավաքի […]

̰
Գյուղտեխնիկայի մաշվածության պատճառով բերքի 40 տոկոսը կարող է մնալ դաշտում. Արթուր Խաչատրյան

11:21 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 31-ին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Նա նշել է, որ 100 օրն ադապտացիոն շրջան է՝ խնդիրների ծանոթացման ու առաջնահերթությունների ուրվագծման շրջան: Նախարարը խոսել է պաշտոնավարման ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունների, օրենսդրական ու ենթաօրենսդրական նախաձեռնությունների մասին: «Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, որովհետև տալիս ենք ՀՀ ՀՆԱ 15 տոկոսը, եթե ավելացնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, […]

̰
Երևանի Մազմանյան փողոցում «Mercedes»-ը մխրճվել է մարդատար «ГАЗель»-ի մեջ. կա 9 վիրավոր

11:00 31.08.2018

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում», բախվել են «Mercedes» մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած «ГАЗ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի, թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ը: Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով 9 հոգի մարմնական […]

̰
Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ․ ՀՔԱՎ

10:40 31.08.2018

ՀՀ-ում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձանց տվյալներ: Այս մասին տեղեկանում […]

̰
«Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն». ՀՀ երկրորդ նախագահ

10:18 31.08.2018

Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե Քոչարյանը դիտարկո՞ւմ է գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերն իր շուրջը միավորելու հնարավորությունը և որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն իրեն քաղաքական պայքարում։ «Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

10:07 31.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտնել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում: Նա դեռ վաղ է համարել խոսել, թե ինչ ձևաչափով ու քաղաքական թիմով է մասնակցելու ընտրություններին՝ նշելով, թե դեռ երկար ժամանակ կա, իսկ իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է […]

̰
Իրավաբանական աղբ է. հնարավոր է՝ «Մարտի 1-ի» գործի պատճառով մեր տեղը կորցնենք ՀԱՊԿ-ում. Ռոբերտ Քոչարյան

09:59 31.08.2018

Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որեւէ կապ չունի 2008-ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ […]

̰
Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Փաշինյանը զբաղվել է Շանթ Հարությունյանի հարցով․ Արման Եղոյան

09:52 31.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից տեսակապի ժամանակ հնչեցված հայտարարություններին։ Շահեն Հարությունյանը վարչապետին 2 ամիս ժամանակ է տվել՝ սպառնալով խաղաղ անհնազանդությամբ։ «Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել. 1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Ն. Փաշինյանը զբաղվել է […]

̰
Շանթ Հարությունյանի որդին վարչապետին 2 ամիս ժամանակ տվեց՝ սպառնալով խաղաղ անհնազանդությամբ

00:30 31.08.2018

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: «Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր […]

̰
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

00:22 31.08.2018

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի հանրային հաշվետվությունն ու նշել, որ այն տևել է 7ժամ՝ 12:00-19:00-ն: Քննարկվել է երեք հարց՝ 1. ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները 2. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունները 3. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի դիմումի քննարկումը:   […]

̰
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները դրվել են հանրային քննարկման

21:39 30.08.2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում հանրային քննարկման է դրված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը […]

̰
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խմբային փուլի խմբերի կազմերը

21:12 30.08.2018

Մոնակոյում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։  A խումբ Ատլետիկո Բորուսիա Մոնակո Բրյուգե   B խումբ Բարսելոնա Տոտենհեմ ՊՍՎ Էյնդհովեն Ինտեր   C խումբ ՊՍԺ Նապոլի Լիվերպուլ Ցրվենա Զվեզդա   D խումբ Լոկոմոտիվ Պորտու Շալկե 04 Գալաթասարայ   E խումբ Բավարիա Բենֆիկա Այաքս ԱԵԿ   F խումբ Մանչեսթեր Սիթի Շախտյոր Լիոն […]

̰
Անի համայնքի բնակիչներն այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղին

20:54 30.08.2018

Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Լանջիկ, Ձորակապ գյուղերի ու Մարալիկ քաղաքի երիտասարդներն այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ շարունակելով պահանջել համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Սառնաղբյուրի խաչմերուկ էին ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները, մոտ կես ժամ անց մայրուղին բացվել էր, որից հետո  ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են Անիի համայնքապետարան ու պահանջել հանդիպում Արտակ Գևորգյանի […]

̰
Վենետիկի 75-րդ կինոփառատոն. «Ոսկե առյուծ»-ի հավակնորդները

20:50 30.08.2018

Իտալիայի Լիդո կղզում մեկնարկել է աշխարհի ամենահին՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Երեկ տեղի է ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում նոր պրեմիերաներ են սպասվում: ShantNews.am-ը ներկայացնում է փառատոնին ներկայացված խոստումնալից մի քանի ֆիլմեր, որոնք չի բացառվում` առաջիկայում մյուս փառատոններին ու մրցանակաբաշխություններին կլինեն ֆավորիտների ցանկում: Հիմնական մրցութային ծրագրի ֆավորիտ ֆիլմերը «Մարդը […]

̰
Յուրաքանչյուր գործով քաղաքացին պետք է զգա, որ որևէ հանցագործ անպատիժ չի մնալու. Հայկ Գրիգորյան

19:04 30.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։ «Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, որը, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։ ՔԿ նախագահն ընդգծել է, […]

̰
ՀՀ-ում կանանց շրջանում ամեն օր ծխելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով. հետազոտություն

18:45 30.08.2018

Ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ՈՎՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` […]

̰
Բաքվի հրահանգով հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած իսրայելցիներին մեղադրանք կառաջադրվի

18:27 30.08.2018

Ադրբեջանի զինվորականների հորդորով սեփական նախագծման մահապարտ անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ բաց թողնելու և դրանով իսկ սարքերի մարտունակությունը ցուցադրելու համար իսրայելցի մասնագետներին պատիժ է սպասվում։ Իսրայելի ՊՆ-ի, ոստիկանության և դատախազության միացյալ հետաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են […]

̰
ՀՔԾ պետի կարծիքով՝ «հաց բերողի» գործը քննվել է ոչ լիարժեք

15:09 30.08.2018

Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետից հարցրին՝ Արթուր Սարգսյանի («հաց բերող») գործը լիարժեք չի քննվել, եթե նորից գործը բացվում է։ Սասուն Խաչատրյանը կարճ պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։ «Փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։ Ակնկալում ենք դրանք ստանալ սեպտեմբերի կեսերին։ Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ներգրավվել են լավագույն մասնագետները, և հուսով եմ՝ մենք […]

̰
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի նախաքննության գաղտնիքը բացելու դեպքում․ հանրության պահանջը պետք է օրինական լինի․ ՀՔԾ պետ

14:50 30.08.2018

Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետին տեղեկացրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բացել նախաքննության գաղտնիքը։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հռետորական հարց տվեց՝ ի՞նչ կլինի, եթե ամբողջ նախաքննությունը գաղտնազերծվի, ապա Խաչատրյանը պարզաբանեց․ «Նման ընթացակարգ գոյություն չունի՝ նախաքննության գաղտնիությունը… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այսինքն՝ կան […]

̰
Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

14:31 30.08.2018

Մահացել է խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը, հաղորդում է NTV-ն: Աղբյուրը նշում է, որ տեղեկությունը հաստատել է Կոբզոնի բարեկամուհին:  

̰
Ռեալ չեմ համարում Մարտի 1-ի գործով հարյուրհազարավոր քաղաքացիների տուժող ճանաչելը․ ՀՔԾ պետ

14:31 30.08.2018

ՀՀ երկրորդ նախագահին կրկին կալանավորելու համար Մարտի 1-ի տուժածների ներկայացուցիչն ու նաև գլխավոր դատախազությունը դիմել են Վճռաբեկ դատարան վերաքննիչի կողմից Քոչարյանի կալանավորումից ազատելու որոշումը վերացնելու համար։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ներկայացնելով այս գործի վերջին թարմացումները։ Լրագրողները հարցրին՝ մարդիկ դիմում են ՀՔԾ և խնդրում իրենց նույնպես տուժող ճանաչել Մարտի 1-ի գործով, կարո՞ղ […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել

10:53 30.08.2018

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]

̰
Հայկական եկեղեցում մատուցվելիք պատարագի պատճառով Վանում հյուրանոցային ամրագրումներն սպառված են

10:48 30.08.2018

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալների առաջ: Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ: Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու մասին ԱԺ օրենքը

10:41 30.08.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Իտալիայում մեկնարկել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը․ կարմիր գորգ

07:52 30.08.2018

Մեկնարկել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը։ Լիդո կղզում կարմիր գորգի վրայով անցել են փառատոնի մասնակիցները, հյուրերն ու ժյուրիի անդամները։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ կինոստուգատեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։ Առաջին պաշտոնական պրեմիերան եղել է ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմը, որում գլխավոր դերով հանդես է գալիս Ռայան Գոսլինգը։ 33-ամյա ռեժիսորն արդեն հնարավորություն ունեցել է 2016 թվականին բացելու կինոփառատոնն […]

̰
BACK_TO_TOP