19:40 31.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է երկրի տարածքում ունենալ ռուսական ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազա։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ վստահեցնելով, որ այդ մասին իրեն անձամբ ասել է Թուրքիայի նախագահը։ «Անհրաժեշտ է անմիջապես Իրանում և Թուրքիայում պահանջել մեր ռազմաօդային ու ռազմածովային բազաները։ Թուրքիան պատրաստ է։ Ես անձամբ եմ խոսել Էրդողանի հետ։ […]
19:22 31.08.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, […]
19:07 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես […]
18:49 31.08.2018
Telegram զրուցարանը (մեսենջեր) արգելափակելու համար Ռուսաստանում փնտրում են նոր տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք չեն հանգեցնի հավելյալ դժվարությունների ու անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին նշում է Reuters գործակալությունը։ Ժամանակին ռուսական իշխանությունները Telegram-ից պահանջել են իրենց տալ զրուցարանի գաղտնազերծման կոդերը, որպեսզի այն լինի վերահսկելի, սակայն զրուցարանի պատասխանատուները հրաժարվել են անել դա՝ հիմնավորելով, որ դա տեխնիկապես անհնարին է։ Դրանից […]
18:43 31.08.2018
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։ Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։ Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես […]
18:10 31.08.2018
Այսօր գումարված հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES), հայտնում են ԿԸՀ-ից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների […]
17:34 31.08.2018
Մոնակոյում այսօր կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Սպորտինգ»-ը, ադրբեջանական «Ղարաբաղ»-ը և ուկրաինական «Վորսկլա»-ն: ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկության խմբային փուլի խմբերը հետևյալ տեսքն ունեն. A խումբ Բայեր Լյուդոգորեց Ցյուրիխ ԱԷԿ B խումբ Զալցբուրգ Սելթիկ Լեյպցիգ Ռոսենբուրգ C […]
17:28 31.08.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստում հարուցվել է վարչական վարույթ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության հանդեպ: ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը: Ըստ հոդվածի՝ փորձաքննության են ներկայացվել, ընդհանուր առմամբ՝ 11 անվանում լայն […]
17:26 31.08.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել, որտեղ նշում է, որ փոփոխության նոր նախագծով առաջարկ է արվում, որ «քաղաքացին այլևս չի բախվի այն իրավիճակին, երբ իր՝ բանկերում ունեցած բոլոր ֆինանսական միջոցները հայտնվում են կալանքի տակ»: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Այսօր շրջանառության մեջ դրեցի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ […]
17:19 31.08.2018
Պետությունը ազդեցություն ու վերահսկողություն չի ունեցել Արարատյան բակալավրի ծրագրի վրա, իսկ դրան հատկացվել են մոտ 2 միլիարդ դրամ պետական միջոցներ։ Դրանից բացի՝ այդ ծրագիրը պետք է ներդրվեր որոշ էլիտար դպրոցներում։ Այս մասին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ «Էնտեղ աշխատանք կատարվել է և օգտակար կլինի, որպեսզի այս համակարգն ամբողջ ավագ դպրոցում ներդրվի, […]
17:04 31.08.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ ռուսական կայքերում հայտնված հրապարակումների հետ: «Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես […]
17:02 31.08.2018
Ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: SHANTNEWS.AM-ն այս առնչությամբ կապ հաստատեց «Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հետ: «Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը: Առաջիկա պլանների մասին այս պահին միայն կարող եմ ասել, որ պատրաստվում եմ […]
16:57 31.08.2018
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ եթե տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լուծում չտա Մրգաշատ-Երևան ուսանողական ավտոբուսի հետ կապված խնդրին, ինքը և ավագանու անդամները հրաժարական կտան: «96 երեխա ամեն օր այդ ավտոբուսով գնում է դասի և հետ գալիս: Ճանապարհը մայրուղու վրա է, 4-5 տարվա մեջ այդ ճանապարհը անցնելիս […]
16:45 31.08.2018
Շախմատի ու ՆԶՊ առարկայի հետ կապված` ՀՀ ԿԳ նախարարը խնդիր է տեսնում, քանի որ, օրենքի համաձայն, պետք է յուրաքանչյուր ուսուցիչ որակավորում ստանա, բայց հակառակ խնդիրը կա մարզերում, որտեղ կա ուսուցիչների պակաս։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հիմա նախարարությունում լուծում են փնտրում հավելյալ կրթություն տալու ձևով։ Նախատեսվում է, օրինակ, մագիստրոսական ծրագիր ունենալ, […]
16:22 31.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: «Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական […]
16:13 31.08.2018
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ԱԺ տարածած հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ […]
16:05 31.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Դուք գիտեք, որ երկար տարիների ընթացքում Պուտինը և Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանել: Այդ հարաբերությունները չեն ազդել Հայաստանում տիրող իրադարձությունների […]
15:07 31.08.2018
Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշենք, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ Մարտի 1-ի քրեական գործով ԱՊՀ տարածքում միջազգային հետախուզում է հայտարարված: «ՌԴ իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին Երևանի պաշտոնական հարցումը: Ներկայում […]
14:58 31.08.2018
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպում է նախատեսված Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ ShantNews.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին հետևյալը. «Նման հայտարարությունները, որպես կանոն, արվում են համաձայնեցված ձևով միաժամանակ՝ հանդիպման մասնակիցների կողմից։ Պահելով կոռեկտության սահմանը՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում […]
14:45 31.08.2018
«Հայաստանին անհրաժեշտ է կոնսեսուսի կառուցման, բանակցային սեղան ձևավորել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ արված հայտարարությանը: Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու և իրենց ստորագրություններով վավերացնելու փոխզիջումային մի փաստաթուղթ, թե երբ է տեղի […]
14:17 31.08.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս Վրաստանում արգելվել էր հացահատիկի տեղափոխումը բեռնատար մեքենաներով, որը կարող էր խոչընդոտել դեպի Հայաստան […]
14:11 31.08.2018
Հայաստանի վարչապետի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մրցանակներ են հանձնում դպրոցականների «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներին։ Հաղթողները որոշվել են ըստ տարիքային խմբի և մարզի։
13:53 31.08.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի այս ընտրությունները առանձնանում են ոչ միայն նրանով, որ առաջինն են հետհեղափոխական շրջանում, այլև նրանով, որ ընդդիմություն ձևավորված չէ: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է քաղտեխնոլոգից, թե արդյոք խնդիրներ կարող է հարուցել ընդդիմության բացակայությունը: «Եթե ֆորմայի մեջ ենք նայում, վատ ընտրություն չի կարող լինել, իրավիճակը դրա մասին […]
13:27 31.08.2018
Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակվել է Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ռուսաստանի նախագահի կայքում Ռոբերտ Քոչարյանին ուղղված որևէ շնորհավորանք չի տեղադրվել։
13:18 31.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնեն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են վիճարկել Վերաքննիչ դատարանի որոշումն այն մասով, որ չի անդրադարձել իրենց մի շարք կարևոր փաստարկների: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
13:12 31.08.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է հայկական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը փորձի անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտվի իր վետոյի իրավունքից՝ դա կանխելու համար։ «Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ-պետությունը չէ, կան նաև այլ ՀԱՊԿ անդամ-պետություններ»,- այս թեմայով հարցին պատասխանելիս հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Նա, փաստորեն, չի հերքել ադրբեջանական կողմի մտադրությունը՝ անդամակցել Ռուսաստանի, Հայաստանի […]
13:09 31.08.2018
Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ Հայաստանում նախօրեին ձերբակալված Քևին (Քեմալ) Օքսուզը գյուլենական շարժման անդամ է, միաժամանակ հերքել է նրա և հայտնի գյուլենական գործիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի ազգակցական կապը։ Այս մասին նշվում է Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ։ Օքսուզը, հիշեցնենք, Միացյալ Նահանգներում զբաղվել է թուրքական և ադրբեջանական լոբբինգով, որի ընթացքում խախտել է ամերիկյան օրենսդրությունը։ […]
13:00 31.08.2018
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի […]
12:34 31.08.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների հնարավորություններից են այսօր խոսել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ, բայց պետք է հաշվի առնել, որ կա մի գործուն, որը կազդի ընտրությունների վրա` հետհեղափոխական էյֆորիան: «Իմ քայլը» դաշինքը, ունենալով հեղափոխական աջակցությունը և վարչապետի գործոնը, ենթադրում ենք, որ բավականին […]