TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

17:16 01.09.2018

«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»,- Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադառնալու և ԲՀԿ-ի հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին այսօր պատասխանել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին և նշել, որ ամենակարևորը այն է, որ ներկայացնելու են իրենց  թեկնածուին ու ծրագիրը. «Մենք չենք խոսելու՝ 10 կամ 20 […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

16:59 01.09.2018

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]

̰
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին

16:55 01.09.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]

̰
Պուտինը ստորագրել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության մասին հայտարարություն

16:33 01.09.2018

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]

̰
Դեն Բիլզերյանի դեմ հետախուզման հայտարարությունից բարդույթների հոտ է գալիս. Ալեքսանդր Լապշին

16:30 01.09.2018

Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ: «Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու  կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: […]

̰
Շիրակի մարզի Անի համայնքի որոշ բնակիչներ նստացույց են հայտարարել

15:59 01.09.2018

Երեկվանից Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակիչներ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով նստացույց են հայտարարել: Երիտասարդները վրաններ են խփել Մարալիկի հրապարակում ու գիշերն անցկացրել դրսում։ Այսօր նրանց ակցիային է միացել ևս մի քանի ցուցարար։ Երիտասարդների անվտանգությունը հսկում են ոստիկանության Անիի բաժնի աշխատակիցները։ Անիի համայնքապետարանի պաշտոնյաներն ու համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նստացույց հայտարարած բնակիչների հետ չեն հանդիպել։ […]

̰
Ինչպե՞ս սիրել դպրոցը. ՀՀ նախագահի խորհուրդը

15:18 01.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր դպրոցականների համար միջոցառում է կազմակերպվել նախագահական նաստավայրում: Գիտելիքի օրվա կապակցությամբ 6-14 տարեկան շուրջ 180 երեխաներ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, զրուցել, մասնակցել իրենց համար կազմակերպված ժամանցային և ուսուցողական միջոցառումներին: Երեխաները տարբեր ուսումնական հաստատություններ էին ներկայացնում, հրավիրված էին նաև սիրիահայ դպրոցականներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ: Դպրոցականների հետ […]

̰
Ադրբեջանցիների «նախաձեռնությունը» տապալվեց. Սենոր Հասրաթյան

14:25 01.09.2018

Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: «Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական […]

̰
Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ հաճույք. Նիկոլ Փաշինյան

13:22 01.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տոնական միջոցառմանը: Դպրոցն ամենամեծն է մարզում: Այնտեղ սովորում է 966 աշակերտ: Իսկ այս տարի առաջին դասարան է հաճախել 111 աշակերտ: Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը նշել է, որ սա նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է և փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն […]

̰
Ադրբեջանցիներն Արցախի սահմանին «ակցիա» են արել

13:10 01.09.2018

Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա են կազմակերպել: «Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին՝ Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են […]

̰
Պուտինն ու Ալիևը այսօր կհանդիպեն Մոսկվայում

12:54 01.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն  մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]

̰
Կրակոցներ Արմավիրի մարզում. հայտնաբերվել են պարկուճներ, ռետինե մահակներ

12:13 01.09.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ […]

̰
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Սարդարապատի միջնակարգ դպրոց

11:28 01.09.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ […]

̰
Առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում զգալի աճ է գրանցվել

10:17 01.09.2018

Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել: «Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ […]

̰
Մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ սերունդների շնորհիվ․ Կաթողիկոսն ուղեձը սեպտեմբերի 1-ի առթիվ

09:56 01.09.2018

Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ Սարդարապատի միջնակարգ դպրոցում

09:26 01.09.2018

Սարդարապատի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ի առթիվ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Այնտեղ է եղել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այցի համար ընտրվել է հենց այդ դպրոցը, քանի որ Արմավիրի մարզն այս ուսումնական տարվանից անցնում է համընդհանուր ներառական կրթության։    

̰
Ցայտնոտ՝ ոստիկանական համակարգում. Օսիպյանն անձամբ է հորդորում դուրս չգալ համակարգից. «Փաստ»

09:13 01.09.2018

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը: Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները […]

̰
Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը․ Արայիկ Հարությունյան

07:08 01.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչների  սեպտեմբերի 1-ը։ Նախարարի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն […]

̰
Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Փաշինյան

00:42 01.09.2018

Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս: «Պետք է զրուցել […]

̰
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն՝ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա. Նիկոլ Փաշինյան

00:13 01.09.2018

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ պատասխանելով վրացի լրագրողների հարցերին: Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան՝ […]

̰
Լիբանանում կենցաղային վեճի հետևանքով հայ է զոհվել, կան վիրավորներ

23:41 31.08.2018

Օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լիբանանի հայկական համայնքում: Հայահոծ Բուրջ Համուդում վիճաբանության հետևանքով հայ է զոհվել, կան վիրավորներ:  Shantnews.am-ի լիբանանյան աղբյուրը հայտնում է, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրել. ազգությամբ ոչ հայ բնակիչներից մեկը հայհոյանքներ է տեղացել տարեց հայ մարդու հասցեին։ Դեպքին միջամտելով՝ մի խումբ հայ երիտասարդներ սաստել են հայհոյողին, որն, ըստ ականատեսների, հոգեկան […]

̰
Լիբանանի Հայոց թեմը նոր առաջնորդ է ընտրել

23:09 31.08.2018

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի Ազգային Առաջնորդարանից տեղեկանում ենք, որ այսօր տեղի ունեցած Ազգային պատգամավորական ժողովի ժամանակ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը: Դռնփակ ժողովը ղեկավարել է թեմի գործող առաջնորդ Տ. Շահե եպս. Փանոսյանը, որի հրաժարականի լուրը Shantnews.am-ը հաղորդել էր շաբաթներ առաջ:  

̰
Հայերի և թուրքերի միջև ատելությունը վերացնելու միակ ելքը Ցեղասպանության ճանաչումն է. Փոլ Բիլզերյան

22:58 31.08.2018

Հայաստանը բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոլ Բիլզերյանն ԱՄՆ վերադառնալուն պես։ «Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիանալի ճամփորդությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», – գրել է Փոլ Բիլզերյանը՝ կոչ անելով կառավարությանը հետևել Նելսոն Մանդելայի օրինակին և միավորել տարբեր […]

̰
Արայիկ Հարությունյանը ներողություն խնդրելու իմաստ չի տեսնում

21:32 31.08.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և այնտեղ  նվաստացման որևէ փորձ չի եղել։ Հարությունյանը խնդիր չի տեսնում ներողություն խնդրելու մեջ, բայց դրա իմաստը չկա։ Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Նախարարը պնդում է, որ ինքը՝ միջադեպի մասնակից տնօրենը, գրառում է արել, ըստ որի՝ […]

̰
«Հեղափոխության դեմքերն ու դեպքերը». նոր ցուցահանդես

20:55 31.08.2018

Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել է «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսը: Թավշյա հեղափոխության օրերին արված պրոֆեսիոնալ և սիրողական մի շարք լուսանկարներ էին ներկայացված: Հիշեցնենք, որ Երևանում ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման բացառիկ հաղթանակը, այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Գյումրիում և Իջևանում։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

20:45 31.08.2018

ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,-  Հիքմեթ Հաջիևի խոսքերը […]

̰
Պարզվում են զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները. ՔԿ

20:27 31.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները: 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N  զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից […]

̰
Էրդողանը ջերմորեն է ընդունել հայերի շնորհավորանքը

20:12 31.08.2018

Թուրքիայում օգոստոսի 30-ին տոնվող Հաղթանակի օրվա առթիվ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է նաև Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած տոնակատարություններից գլխավորը նախագահի` մայրաքաղաք Անկարայի Բեշթեփե թաղամասում գտնվող նստավայրում անցկացված ընդունելությունն էր, որին նաև հայկական պատվիրակություն է հրավիրվել: SHANTNEWS.AM-ի աղբյուրները Ստամբուլից հայտնում են, որ պաշտոնական ընդունելությանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին […]

̰
Պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը

19:52 31.08.2018

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:  

̰
Պայթյուն է եղել ևս մեկ ռուսական գործարանում. կան զոհեր

19:46 31.08.2018

3 մարդ է մահացել Ռուսաստանի Սամարա քաղաքի «Կուզնեցով» («Кузнецов») շարժիչաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նրանք մահացել են հեղուկ թթվածնի տարան մաքրելու կանոնները չպահպանելու պատճառով առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում են ռուսական կայքերը։ Գործարանը պատրաստում է հրթիռային և ինքնաթիռային շարժիչներ, որոնք կիրառվում են նաև ռազմական նպատակներով։ Սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդկանց մահացության […]

̰
BACK_TO_TOP