22:01 02.09.2018
Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտադիր եմ օրենքով չարգելված ձևերով մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, և կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ և ընտրություններ են սպասվում»,- ասել է […]
21:32 02.09.2018
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Փաշինյանը: «Շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը։ Չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը […]
21:18 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրին՝ նշելով, որ նա կարող է ցանկացած պահի ազատ արձակվել՝ ստորագրելով կալանքի միջոցը փոխելու մասին դիմումը։ «Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա։ Նա ասաց, որ պահանջում է իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս և չեմ կարող որևէ մեկին […]
20:41 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Առաջին հարցը վերաբերել է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը: Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար իջեցում արդեն տեղի է ունեցել: Փաշինյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: «Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ […]
19:37 02.09.2018
Արցախի հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս: Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս […]
15:44 02.09.2018
Այսօր Պոլսոյ միակ հայկական Գնալը կղզիին մէջ տեղի ունեցած է մատաղի օրհնութիւն։ Այս մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Պոլսոյ իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ նշուած է Սուրբ Աստուածածնայ տօնը եւ այդ առթիւ տեղի ունեցած է մատաղի օրհնութիւն Գնալըի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։ Պատարագը մատուցած է Դանիէլ վրդ Ուչքունեան եւ հաւատացեալներուն յաւուր պատշաճի պատգամ […]
15:30 02.09.2018
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել […]
14:58 02.09.2018
Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից երկուսին մոտ օրերս կտեղափոխեն Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։ Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում […]
14:45 02.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել և մնում […]
14:34 02.09.2018
Ուրախ եմ Արցախի անկախության տոնին առաջին անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը նախագահի պաշտոնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 2-ը ոչ միայն անկախության, այլև հաղթանակի օր է: «Սա ապագայի հանդեպ վստահության օր է, երբ ողջ հայ ժողովուրդը ինչ-որ իմաստով իրեն վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացումը, […]
13:59 02.09.2018
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդը կարողացել է համախմբվել և 1988 թվականին հայկական ազգային ուժերն ուղղորդել ազատության ու անկախության պայքարին: «Կարծում եմ՝ տարեցտարի մենք ազգովի պետք է […]
13:42 02.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: […]
13:11 02.09.2018
Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարքը սոուլի ամերիկացի երգչուհի Անետա Ֆրանկլինի հուղարկավորության ժամանակ։ Սգո արարողության ժամանակ, ի թիվս այլ արտիստների, ելույթ է ունեցել Արիանա Գրանդեն, որի հետևում նստած նախկին նախագահը կարճ զգեստով երգչուհուն զննել է վերից վար։ Համացանցի օգտատերերից շատերը նրա վարքը համարել են անընդունելի՝ նշելով, որ այլ կատարողներ քաղաքական գործչի […]
11:55 02.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին: […]
10:54 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն […]
09:48 02.09.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարևոր և հիշարժան օր է մեր ժողովրդի կյանքում, քանի որ ազատ և անկախ հանրապետության հռչակումը հիմնովին ու արմատապես […]
09:23 02.09.2018
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին: Շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով: Գոհունակության, ցնծության և […]
09:07 02.09.2018
Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27 տարին: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ ժողովրդական պատգամավորների մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց ԼՂՀ հռչակման մասին: Խորհրդային Միության փլուզումից օրեր առաջ՝ 1991թ. դեկտեմբեր 10-ին, ԼՂ-ում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂ բնակչության 99,89%-ը (108615 մարդ) կողմ քվեարկեց անկախությանը։
00:10 02.09.2018
Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով: Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։ Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
20:52 01.09.2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում […]
20:34 01.09.2018
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք […]
18:58 01.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Այս անգամ նա Իջևանում է, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ, զրուցում, լուսանկարվում: «Իջևանում նկարվում ենք»,- գրել է նա:
18:43 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք է գնել և այդ թիվը դեռ շարունակելու է աճել, տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք այսօր քննարկել ենք ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը, ռազմական նշանակություն ունեցող գնված արտադրանքը […]
18:38 01.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ Արցախ Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս արիության և խիզախության, մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար ԱՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների են արժանացել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, […]
18:10 01.09.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ առաջադիմություն է ունեցել դպրոցում: «Ամաչելով պետք է ասեմ՝ բոլոր 10 տարիները, հետո համալսարանի բոլոր 5 տարիները ոսկե մեդալ եմ ունեցել, լենինյան թոշակառու էի»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով կատակել, որ ինքը երևի լավ օրինակ չէ:
17:28 01.09.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար: Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար: Օրվա առաջին այցելուները ժ. 14:00-ից շրջել և լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում: Նրանց համար նաև հարթակ էր տրամադրված […]
17:16 01.09.2018
«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»,- Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադառնալու և ԲՀԿ-ի հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին այսօր պատասխանել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին և նշել, որ ամենակարևորը այն է, որ ներկայացնելու են իրենց թեկնածուին ու ծրագիրը. «Մենք չենք խոսելու՝ 10 կամ 20 […]
16:59 01.09.2018
Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]
16:55 01.09.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]