13:36 04.09.2018
Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն ձևակերպումներին, թե «կան սպիտակ և սև ուժեր․․․ Մեր թիմի դեմ խաղ չկա ․․․»։ «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ […]
13:04 04.09.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ ղեկավարի պաշտոնում, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` ինչո՞ւ է ԱԱԾ-ն պասիվացել վերջին օրերին: «ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, ուղղակի չի հրապարակում արված բացահայտումները: Ես ի սկզբանե ասել եմ` ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը […]
12:50 04.09.2018
Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ. սպասարկվել է 329.665 ուղևոր: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է […]
12:22 04.09.2018
ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց` առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հարցին` արդյո՞ք հնարավոր կլինի համատեղել աշխատանքը ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում, նա պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը: Ծրագրերն ընտրությունների օրը` սեպտեմբերի 22-ին կներկայացնեմ: Նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթ եմ համարում […]
12:18 04.09.2018
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]
12:17 04.09.2018
ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ այս շրջանում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ, որից 37-ը՝ ոսկե, 22-ը՝ արծաթե և 34-ը՝ բրոնզե: Նախարարի խոսքով՝ անցկացվել է ՀՀ 38 առաջնություն, մարզաձևերի հավաքական թիմերը մասնակցել են 45 ուսումնամարզական հավաքի և 73 միջազգային մրցաշարի, այդ թվում` Եվրոպայի և աշխարհի […]
12:12 04.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: ԱԻՆ աշխատողներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորելով՝ վարչապետը մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: «Ըստ էության՝ ԱԻՆ աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ՀՀ-ում […]
11:47 04.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ նախարարությունն այժմ բանակցություններ է վարում Paypal վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներդնելու ուղղությամբ: Paypal ընկերության ղեկավարության հետ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում այդ համակարգով վճարումներ կատարելու համապատասխան միջավայր ստեղծվի, նշել է նախարարը: Միաժամանակ Հայաստանը ներառվել է Merchant account […]
11:35 04.09.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱԺ լրատվության բաժնից: «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած համակարգ, […]
11:24 04.09.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հայկական նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումները, լուրջ խնդիր է: Այս մասին այսօր իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` այսպիսի արտահայտությունների կարելի էր սպասել, եթե ուշադրություն դարձվեր ռուսական մամուլին: Քաղտեխնոլոգի խոսքով` կան խոսակցություններ, որ Ռուսաստանում հայ գործարարներին հորդորել են առայժմ գումար չուղարկել Հայաստան, […]
11:18 04.09.2018
Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի օրն է: Տոնական շքերթին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ և նշեց, որ օրը սովորական չէ: «Առանց ԱԻՆ կառավարման համակարգի, փրկարարների, սարքավորումների ու տեխնիկայի, առանց բազմաթիվ իրավական կազմակերպչական, տեղեկատվական անհրաժեշտ բաղադրիչների, Սպիտակի երկրաշարժ ապրած ու փաստացի պատերազմի մեջ հայտնված […]
11:13 04.09.2018
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
07:11 04.09.2018
Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ […]
23:58 03.09.2018
«Պետք է պատրաստ լինենք, կարևոր խաղ է»,- անդրադառնալով Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանն` ասել է ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նա նշել է, որ հավաքականի հաղթանակի շանսերը մեծ են: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում անցկացրել է փակ մարզում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
23:50 03.09.2018
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը մի քանի ինքնաթիռներով մեկնել է Թուրքիա` մասնակցելու երկու երկրների օդուժերի «ԹուրԱզ Բազե-2018» համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է […]
22:15 03.09.2018
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն` զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 […]
22:00 03.09.2018
Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ՊՆ-ն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
20:00 03.09.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է համապատասխան նախագիծ, որի ընդունման դեպքում սուպերմարկետներին կարգելվի զբաղվել իրենց կողմից արտադրված և ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով: «Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական […]
18:59 03.09.2018
Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015 թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել […]
18:49 03.09.2018
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղադրել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ցուցակները կարելի է նաև ներբեռնել: Նշվում է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես […]
18:46 03.09.2018
ԵՄ դիվանագետները որոշել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Ռիկարդ Յոզվիակը: eu diplomats have today decided to prolong the visa ban and asset freezes by another six months of politicians […]
18:20 03.09.2018
Աբբասն իսրայելցի օրենսդիրներին ասել է, որ կմերժի այս ծրագիրը, եթե Իսրայելը առաջակվող համադաշնության մաս չկազմի:
18:13 03.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ «Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ճանապարհի այդ հատվածում փլուզում էր […]
18:07 03.09.2018
Հայաստանի կողմից բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ գնելու նորություններից հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը Ս-300 զենիթահրթիռային համակարգերով զորավարժություն են սկսել։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, նշվում է, որ զորավարժությունը նախապես ծրագրված է եղել։ Զորավարժության մեկնարկից հետո Ս-300 «Ֆավորիտ» համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության աստիճանի են բերվել, ապա երթով ուղարկվել են պայմանական մարտական կիրառման շրջաններ՝ «հակառակորդի» օդուժին հակազդելու […]
18:00 03.09.2018
Նման առաջարկ անելիս, երևի Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ բան պատկերացրել է: Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման կոչին: Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախ` նշեց, որ դեռ չի ծանոթացել այդ հայտարարությանը, բայց նման հանդիպումները դրական է գնահատում: «Եթե ռացիոնալ տարր կա դրա մեջ, կարելի է […]
17:59 03.09.2018
Հատուկ քննչական ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չհաղորդեցին:
17:57 03.09.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում գրանցվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 13 կուսակցություններից 12-ը, ՀԺԱՄ-ը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին: ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ […]
17:50 03.09.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները: Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվում է տարվա լավագույն գոլի հեղինակին: Հավակնորդներն են՝ Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելսի հավաքական) Լազարոս Խրիստոդուլոպուլոս («ԱԵԿ», Հունաստանի հավաքական) Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», Պորտուգալիայի հավաքական) Ջորջիանո դե Արրասկաետա («Կրուզեիրո» Ուրուգվայի հավաքական) Ռայլի Մակ-Գրի («Նյուքասլ Յունայթեդ Ջեթս», Ավստրալիայի հավաքական) Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական) Բենջամին Պավար («Շտուտգարտ», […]
17:33 03.09.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի գրանցման և հերթական համարների տրամադրման կարգն է: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միություն» կուսակցությունը փաստաթղթերը նախապես ներկայացրել էր, բայց նիստից րոպեներ առաջ գրություն է ներկայացրել ԿԸՀ, որով տեղեկացնում են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ […]
17:10 03.09.2018
Ստամբուլում մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 87-ամյա հայազգի երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը: «Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է […]