13:20 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տվեցին Չեխիայի հետ հանցավորության դեմ պայքարի հարցերում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Սա կատարվել է չեխական կողմի խնդրանքով։ Խնդիրն այն է, որ հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը Հայաստանի և Չեխիայի միջև իրականացվում էր միայն Ինտերպոլի միջոցով։ 2014 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ է տալիս ընդլայնել համատեղ աշխատանքը, սակայն այն մինչև հիմա […]
12:47 05.09.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ դատախազությանը տված տեղեկանքի և դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամներ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական […]
10:57 05.09.2018
Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները և Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյանների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյո՞ք դրանք ճնշում չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն […]
10:40 05.09.2018
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մասին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձևաչափ: […]
10:31 05.09.2018
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում իրականացնել […]
08:09 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին պահանջել է Պենտագոնից ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր գրքում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը, որի գրքից հատվածներ է հրապարակել The Washington Post-ը։ Վուդվորդի խոսքով՝ Թրամփը ցասում է ապրել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունների պատճառով և պահանջել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից «պարզապես սպանել» Ասադին։ Նշվում […]
00:17 05.09.2018
Սոլֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ճապոնական «մատչա» կանաչ թեյը կարող է քաղցկեղի բուժման ունիվերսալ միջոց լինել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Պարզվում է, ճապոնական թեյը քաղցկեղային բջիջները քնած վիճակում է պահում` զրկելով սնուցումից։ Գիտնականները փորձել են պարզել` ինչպես է թեյն ազդում կրծքի քաղցկեղի ցողունային բջիջների վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի […]
23:41 04.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն ընտրել է օգոստոս ամսվա լավագույն գոլի հեղինակին: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Չելսի»-ի դարպասը խփած առաջին գոլը։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալ» խաղն ավարտվել է «զինագործների» պարտությամբ` 3։2 հաշվով:
19:27 04.09.2018
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ նպատակահարմար է գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: «Հարգելի երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի բնակիչներ. Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն […]
18:56 04.09.2018
Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն: Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի […]
18:55 04.09.2018
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գտնվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու ծխականները և այցելուները այսուհետ կկարողանան լսել հայկական հոգևոր երաժշտությունը: «Երբ հաջորդ անգամ կայցելեք Դաքքայի հայկական եկեղեցի, կարող եք հանգիստ մտորել հայկական հոգևոր երգերի հնչյունների ներքո»,- գրված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ եկեղեցում տեղադրված նոր ձայնային համակարգի շնորհիվ հայկական հոգևոր երգերն ավելի լավ են հնչում: […]
18:46 04.09.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊԸ-ի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները […]
18:36 04.09.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր […]
18:27 04.09.2018
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]
18:00 04.09.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ եղած վստահության մակարդակին: Հարցին` արդյո՞ք հեղափոխությունից հետո այդ վստահության մակարդակը բարձրացել է, նա պատասխանեց, որ դա ճշտելու համար կարելի է ընտրողների շրջանում մեծ հանրային հարցում անցկացնել: «Ես հարցում չեմ անցկացրել, կարծում եմ` ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում, […]
17:47 04.09.2018
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Հրապարակ» oրաթերթի հրապարակման վերաբերյալ, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների […]
17:27 04.09.2018
Երևանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է խաղողի մթերման գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Անդրադառնալով Արմավիրում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ հայտնել է Երևանի կոնյակի գործարանը: Ըստ տարածած հաղորդագրության՝ տվյալ գինն այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում: Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված […]
17:07 04.09.2018
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում այսօր տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը՝ ՀՔԾ-ն հայտնում է, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 […]
16:57 04.09.2018
Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց հայկական […]
16:50 04.09.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը SHANTNEWS.AM-ին պարզաբանում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»,- ասված է պարզաբանման մեջ: […]
16:40 04.09.2018
«Հիմնադիր խորհրդարան»-ը պատրաստվում է առաջիկայում բողոքի ակցիա իրականացնել ԿԸՀ շենքի մոտ և պահանջել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ մի շարք հասարակական կազմակերպություններ էին հայտարարություն տարածել՝ հրաժարական տալու կոչով դիմելով ԿԸՀ և ՀՌԱՀ նախագահներին: Նրանք նշել էին, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ […]
16:34 04.09.2018
Այսօր՝ ԱԻՆ նախարարության 27-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ավարտից հետո լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք նա այս օրերին ցուցմունք տվել է Մարտի 1-ի գործով: «Ո՛չ, ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ ցուցմունք»,- ասել է վարչապետը:
16:30 04.09.2018
Երևան քաղաքի աղբահանության պատշաճ իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության դեմ սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիա կիրականացվի: Նշված ակցիային մասնակցելու է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնեց, որ ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներն են, իրենք պարզապես միացել են: Նա հիշեցրեց՝ օգոստոսին իրենք ակցիա էին արել, վերջնագիր էին ներկայացրել «Սանիթեք»-ին, որին հաջորդեց քաղաքապետարանի քայլը, այն […]
16:22 04.09.2018
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարությունում հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, քննարկել են խաղողի մթերման վերաբերյալ հարցերը: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական կենտրոնից ShantNews-ին փոխանցեցին, որ առանձին զրույց են ունեցել Երևանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ: Վերջիններս ներկայացրել են, որ այս տարի խաղողը մթերում են 1 կգ-ի դիմաց 140 դրամով և նշել, որ անցած տարվա համեմատ մթերման […]
14:42 04.09.2018
ՀՀ ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու Արցախի Անկախության օրն Արցախում չէր, որն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: «Գիտեք, ես դրանից մի շաբաթ առաջ էի այնտեղ, և Արցախի նախագահն իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող ղեկավարը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում […]
14:24 04.09.2018
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նշվում է նաև, որ այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
14:18 04.09.2018
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող թվով 343 արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով գովազդային վահանակներում քարոզչական […]
14:18 04.09.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին: […]