20:17 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս են զարգանում առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ի՞նչ խոչընդոտներ է տեսնում այս պահին, նշել է. «Այսօր մենք այստեղ ենք` հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում մեկ կարևոր զարգացում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ […]
20:08 05.09.2018
«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է, բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի […]
20:03 05.09.2018
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող 5 արջերից 2-ը տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի: Shantnews.am-ը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից, թե արդյոք իրականություն է դարձել այն մտադրությունը, ըստ որի՝ արջերը պետք է այգուց հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեին: «Դեռ կենդանաբանական այգու կարանտինում են, վերականգնման փուլում են գտնվում»,- մեզ հետ […]
19:37 05.09.2018
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ Լոնդոնը կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սոլսբերիի հարցը ներառել հաջորդ հանդիպման օրակարգում, տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնել Սոլսբերիի դեպքի հետաքննության մանրամասները: Մինչ այդ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ […]
19:12 05.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
19:07 05.09.2018
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»: Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին […]
18:35 05.09.2018
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանը սպասելու է անկեղծ և լուրջ խոսակցություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «Հայկական և ռուսական կողմերի մոտ շատ հարցեր են կուտակվել, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք անկեղծ և լուրջ զրույց բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը: Հանդիպման ընթացքում […]
18:24 05.09.2018
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսին՝ հանդես գալով պարզաբանմամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի […]
18:22 05.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Զինված ուժերի Գլխավոր […]
18:09 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում: «Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»,- ասված է […]
18:00 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին՝ Երևանում ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Դեսպան Միլսին խնդրել են անդրադառնալ վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: Հարցին` արդյո՞ք դա ճնշում չէ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին, դեսպանը […]
17:26 05.09.2018
Արդեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարող է գործել այն օրենքը, ըստ որի՝ քրեական պատիժ (մինչև ազատազրկում) է նախատեսվում ընտրակաշառք առաջարկելու, այն վերցնելու խոստում տալու և նման արարքների համար։ Նախագիծն այսօր ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ բուռն քննադատության է արժանացել անհաջող ձևակերպումների ու անհստակության համար։ «Կարո՞ղ եք գոնե հուշել՝ քարոզիչը, որ գնում է քարոզելու […]
17:21 05.09.2018
Արամ արք. Աթէշեան այսօր Անգարա մեկնած է։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթը։ Աղբիւրը կը յաւելէ, որ Աթէշեան սրբազանի այցի գլխաւոր նպատակը Տիարպեքիրի հայկական թաղամասի ներկայ իրավիճակի քննարկումն է։ Ըստ թերթին՝ Աթէշեան այսօր հանդիպում պիտի ունենայ Թուրքիոյ քաղաքաշինութեան նախարար Մուրատ Քուրումի հետ եւ վերջինիս հետ քննարկէ Սուր թաղամասի հայկական հատուածին վիճակը։ Ընդամէնը շաբաթ […]
17:12 05.09.2018
Shantnews. am-ն արդեն հայտնել է այն մասին, որ այսօր Հայաստանում հերթական՝ բացառիկ վիրահատությունն է կատարվել: Վիրահատությունը կատարվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում աշխատելիս: Վիրահատությունը տևել է […]
17:06 05.09.2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ, հայտնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան քաղաքի […]
16:26 05.09.2018
Ի՞նչ է «անցումային արդարադատությունը» և արդյո՞ք այն կարող է ստվերում թողնել առկա դատական համակարգը: Shantnews.am-ի հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել «անցումային արդարադատության» մասին, քանի որ այն առայժմ խոսակցական մակարդակում է: «Այս պահին «անցումային արդարադատությունն» անորոշ ձևակերպում և խոսակցություն է: Դա պրոցես է, որի մեջ կարող […]
16:20 05.09.2018
6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բուռն էր ու հագեցած ինչպես օրենսդրական նախաձեռնություններով, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված ակտիվությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ: «Այս նստաշրջանն առանձնահատուկ էր նրանով, որ […]
16:12 05.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը մտադիր է քրեական պատիժ սահմանել ընտրակաշառք տվողների ու վերցնողների նկատմամբ։ Նախագծերի այս փաթեթն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ խիստ քննադատության է արժանացել։ Պատգամավորները կողմ են քրեական պատիժ սահմանելուն, սակայն նախագիծը թերի են համարում, քանի որ մեխանիզմները հստակեցված չեն։ Քննարկմանը ակտիվ մասնակցած հանրապետականները, պնդում են, որ […]
16:06 05.09.2018
ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ առաջիկայում Նիդեռլանդներից Հայաստան են արտաքսվելու երկու հայ երեխաներ՝ 13-ամյա Հովիկն և 12-ամյա Լիլին: Հիշեցնենք, որ անչափահասների մայրը՝ Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել դեռևս անցած տարի օգոստոսին: Նելլի Դավթյանը նշեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ […]
16:04 05.09.2018
Նիդեռլանդներից երկու հայ անչափահասների՝ Հովիկի և Լիլիի արտաքսման գործընթացին է անդրադարձել այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն: «Ես ցավում եմ, բայց մենք պետք է հետևենք ընթացակարգերին: Փախստականի կարգավիճակի համար բոլոր դիմողները, որոնք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, պետք է հեռանան երկրից»,- վարչապետի խոսքերը մեջբերում է «Ալ Ջազիրա»-ն: Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝ երկու հայ երեխաներ՝ 11-ամյա Լիլին […]
15:50 05.09.2018
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում: Մասնավորապես, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազության ու ոստիկանության համատեղ հայտարարությունում, տղամարդիկ, որոնք կասկածվում են Սոլսբերիում «Նովիչոկ» թունավոր […]
15:04 05.09.2018
«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Առանցքում եղել է կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովի նոր լիազորությունների, օրենսդրական և վերահսկողական գործառույթների իրացման արդյունավետությունը: Տվյալներից պարզ է դարձել, թե ովքեր են ամենաակտիվ ու ամենից շատ բացակայած պատգամավորները: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: […]
14:33 05.09.2018
Եվրամիության երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել կես տարով երկարաձգել ՌԴ ֆիզիկական անձանց ու ընկերությունների դեմ պատժամիջոցները երկարաձգելու առաջարկին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին: «Մշտական ներկայացուցիչները կոմիտեի նիստում հավանություն են տվել կես տարով երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է աղբյուրը: Նման որոշում կայացվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում: Նրանք քննարկել են […]
14:06 05.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Արմավիրում սեպտեմբերի 5-ին հանդիպեց խաղողագործների հետ: Վերջիններս նախարարին էին դիմում «մեր աշխատանքը տվեք մեզ» պահանջով: Նախարարը խոստացավ, որ այս հանդիպումից հետո հիմնական խաղող մթերողների հետ ևս մեկ անգամ կխոսեն, որովհետև նրանք հասկանում են` վաղը, եթե խաղողագործներն այգիները հանեն, թափեն, առաջին տուժողը հենց իրենք են լինելու: «Իրանց կոնյակը թանկանում է, մեր […]
13:58 05.09.2018
Նոր մրցաշար, նոր ձևաչափ ու նոր հնարավորություններ. մեկ բառով՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա: Միլիոնավոր մարդիկ սիրված խաղից միշտ սպասելիքներ ունեն: Հենց դրա համար 2014 թվականին ՈւԵՖԱ-ի 38-րդ կոնգրեսի ժամանակ եվրոպական 54 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն համաձայնեցին անցկացնել Ազգերի լիգա մրցաշարը: Նոր մրցաշարը նոր հնարավորություն կտա պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: ՈւԵՖԱ-ում համոզված են՝ այն նաև […]
13:48 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց մի հարց, որին կառավարության ներկայացուցիչը դեմ էր։ Պատճառն այն է, որ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր մի նախագիծ, որի համաձայն՝ կառավարության անդամները, որոնք համազեկուցող են, պարտադիր պետք է մասնակցեն ԱԺ այն նիստին, որում քննարկվում է հարցը։ Պետաիրավական հանձնաժողովի այս նախագծին կողմ էին […]
13:45 05.09.2018
Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին` արձանագրելով աննախադեպ իրավիճակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «Հեղափոխությունը բեկումնային փոփոխություններ օրենսդրական պրոցեսում չի բերել: Խորհրդարանն ընդունել է 314 օրենք, բացառիկ մեծ թվով օրենքներ են ընդունվել: Երեք անգամ ավելի է այս թիվը, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը»,- ասաց […]
13:39 05.09.2018
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հերթական բացառիկ վիրահատությունն է կատարվել՝ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում՝ աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը տվել է ավելի քան 7 ժամ: «Ինքը Թալինի շրջանից է բերվել այստեղ՝ Արագածոտնից: Երեկ՝ […]
13:20 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տվեցին Չեխիայի հետ հանցավորության դեմ պայքարի հարցերում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Սա կատարվել է չեխական կողմի խնդրանքով։ Խնդիրն այն է, որ հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը Հայաստանի և Չեխիայի միջև իրականացվում էր միայն Ինտերպոլի միջոցով։ 2014 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ է տալիս ընդլայնել համատեղ աշխատանքը, սակայն այն մինչև հիմա […]
12:47 05.09.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ դատախազությանը տված տեղեկանքի և դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամներ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական […]