TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Գլխավոր

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը շուտով պատրաստ կլինի

17:32 06.09.2018

Ինչպես հայտնի է, դեռ օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չէին  հաղորդում ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ […]

̰
Աղթամարում անցկացվելիք պատարագին մասնակցելու է Թուրքիայի զբոսաշրջության նախարարը

17:08 06.09.2018

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերականգնումից երեք տարի անց կրկին պատարագ է մատուցվելու սեպտեմբերի 9-ին։ Այս անգամ պատարագին մասնակցելու ցանկություն է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Հիշեցնենք, որ թուրքական կողմն այս եկեղեցին վերականգնել էր զբոսաշրջային նպատակով։ Հենց նորոգումից հետո այնտեղ անցկացվեց պատարագ, այն դեպքում, երբ թուրքական կողմը թույլ չէր տվել […]

̰
Մոտ 3 ամսում պետբյուջե ենք վերադարձնելու 1 մլրդ 413 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

17:01 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքել է իր ղեկավարած կառույցի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե անգործության են մատնված: Նա հիշեցրել է` ինքն այս պաշտոնին նշանակվել է մայիսի 22-ին, հունիսի 11-ին ընդունվել է կանոնադրությունը, անձնակազմի համալրում ունեցել են միայն հունիսի 3-ին: «Հունիսի 3-ին, որ ունեցել ենք համալրում, 24 մարդու […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաև Միքայել Հարությունյանի հարցը. Արմեն Ռուստամյան

16:56 06.09.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ռուսական կողմը կարող է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանին չարտահանձել: «Կարևոր է հասկանալ, թե այդ խնդիրների լուծումը ի՞նչ դաշտում պետք է գտնել: Այո´, Ռուսաստանը ասում է, որ քրեական […]

̰
Կառավարությունը մտադիր է մեծացնել դիրքապահների քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը

16:36 06.09.2018

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում անդրադարձ կա նաև առաջնագծի կահավորման ու հատկապես զինծառայողների անվտանգության բարձրացման հարցերին։ Նախատեսվում է ծրագրերի իրականացման արդյունքում նվազեցնել զինծառայողների՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը։ Ծրագրում պաշտպանության նախարարության գծով իրականացվելիք միջոցառումների հիմնավորման մեջ նշվում է. «Առաջնագծում երկար տարիների ընթացքում մեր կողմից իրականացվող ստատիկ մարտական հերթապահությունը և […]

̰
Սահմանադրական ճգնաժամ և ԱԺ-ի կողմից անգործություն չկա. Սամվել Ֆարմանյան

16:22 06.09.2018

«Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների գաղափարից զատ միսն ու արյունը չկա, ինձ համար դժվար է կարծիք հայտնել»,- սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ նույնիսկ նախաձեռնողների առջև դրված խնդիրների տեսանկյունից. «Մենք անցում ենք կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ստեղծված իրավիճակն առաջին մարտահրավերներից մեկն է կառավարման այն […]

̰
Ստեղծված իրավիճակը բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկեր է պարունակում. ՄԻՊ-ը՝ «Սանիթեք»-ի մասին

15:59 06.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Շարունակվող բողոքների ուսումնասիրությունն է գրության համար հիմք են դարձել։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր […]

̰
Այնքան չուզող ունենք այդ դաշտում. Արմեն Ռուստամյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

15:46 06.09.2018

«Միշտ լինում են իրավիճակներ, որտեղ կնճիռներ են առաջանում երկկողմ հարաբերություններում, բայց հավատում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր են, մեր երկրներն այնպիսի կարևոր հեռանկարային խնդիրներ ունեն համատեղ իրականացնելու, որ սրանք բոլորը կարող են հարթվել»,- սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա իր մտահոգությունը հայտնեց այն […]

̰
«Սև սեպտեմբեր», կամ ի՞նչ է տեղի ունեցել 63 տարի առաջ Ստամբուլում

15:08 06.09.2018

Թուրքիայում ապրող փոքրամասնությունների, հատկապես հույների, հայերի և ասորիների համար 1955թ. սեպտեմբերի 6-ն ու 7-ը  շարունակում են մնալ որպես դաժան իրադարձությունների օրեր՝ պատմության մեջ մնալով «Սև սեպտեմբեր» անվանումով: 63 տարի առաջ այդ օրը Ստամբուլի տարբեր շրջաններում թուրք ազգայնականները ոչ միայն թալանել և հրո ճարակ են դարձրել նշված ազգային փոքրամասնություններին պատկանող ունեցվածքները, այլև սպանել են տասնյակ մարդկանց։ […]

̰
23 տոկոս համահարթ մոդելը խրախուսում է բարձր աշխատավարձը, իսկ այսօրվա համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը. ՀՀ վարչապետ

14:56 06.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է եկամտահարկի փոփոխությունների մասին: Վարչապետն առաջարկել է եկամտահարկի դրույքաչափերի փոփոխման 2 մոդել: Առաջին մոդելի համաձայն՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարեն 20 տոկոս եկամտահարկ, իսկ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 25 տոկոս: Մյուս մոդելի համաձայն՝ ձևավորվում է 23 տոկոս համահարթ եկամտահարկ: «Մոտավորապես […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել

14:24 06.09.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել` պարզաբանելով ՊՆ տեղակալի` Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի հետ կապված խոսքի հետ կապված թյուրըմբռնմանը: «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Առաջարկի իրավականությունը […]

̰
Պետք է կենսամակարդակը բարձրացնել, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն. Արամ Սարգսյան

14:22 06.09.2018

«Իմ  կարծիքով՝ օրենքը նաև պետք է լինի հումանիտար և բացառի վհուկների որսը: Այս առումով մեր բոլոր ընդունվող օրենքներում այս դիտարկումը պետք է հաշվի առնենք»,- ԱԺ արտահերթ նիստում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծին անդրադառնալով՝ Արամ Սարգսյանը շեշտեց, որ շատ կուզենար, որ կառավարությունը ուշադրություն դարձներ կենսամակարդակը բարձրացնելու վրա, քանի որ […]

̰
Հեղափոխությունն արձանագրել է, որ պետք է ունենանք օրինակելի ընտրություն. Միքայել Մելքումյան

14:06 06.09.2018

«Մենք պետք է առանց չարախնդալու հստակ մի բան ասենք. արդյո՞ք բնականոն էր, որ անցած 10-15 տարում Հայաստանում ձևավորվեց ընտրական համակարգի մի մոդել, որը բացարձակ անվստահություն առաջացրեց ժողովրդի մոտ: Ավելին, առաջացան մասնագիտացված անձինք և կառույցներ, որոնք սպասարկեցին այդ գործընթացը: Իշխանության վերարտադրությունը հիմնված էր ընտրությունից ընտրություն ավելի կատարելագործված մոդելային համակարգ ստեղծելու վրա և այդ մարդիկ տասնյակ հազարավորներն […]

̰
Կոմանդոսը, Կառլոս Ղազարյանը, Վազգեն Մանուկյանը կլինեն Հանրային խորհրդի կազմում

13:55 06.09.2018

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է Հանրային խորհրդի նոր կազմը, որի մեջ են ընդգրկվել հետևյալ գործիչները. Վազգեն Մանուկյան Արմեն Տեր-Տաճատյան Անահիտ Աղոյան Կառլոս Ղազարյան Հովիկ Մուսայելյան Հովհաննես Հովհաննիսյան Բաբկեն Պիպոյան Վարդան Ազատյան Հարություն Մեսրոբյան Գագիկ Գինոսյան Նարինե Խաչատուրյան (Թուխիկյան) Աշոտ Հակոբյան Յուրիկ Ջավադյան Արկադի Տեր-Թադևոսյան Հրանտ Աբրահամյան

̰
Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ մտահոգ ենք. Սամվել Ֆարմանյան

13:52 06.09.2018

«Հայ-ռուսական հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական որ ուժն է գտնվում իշխանության ղեկին»,- սեպտեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք Փաշինյան-Պուտին հանդիպումների ու հեռախոսազրույցների հաճախականությունը խոսում է լարվածության մասին: Նրա խոսքերով՝ կան առաջնային խնդիրներ, որոնց լուծումն այդ իշխանության ու ժողովրդի […]

̰
Ես պաշտոնյա եմ, որի ամեն բառի տակ պետք է լինի հիմնավորում. Դավիթ Սանասարյան

13:46 06.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումներից: Նա նշել է, որ այս ՊՈԱԿ-ին նախարարությունից հրահանգ էր իջեցվել` գումար փոխանցել երեք կազմակերպությունների: Հանրայինը նույն ֆիլմերը նկարել է իր միջոցների հաշվին և այլ կազմակերպության միջոցով: «Սա կոնկրետ քրեական գործ է: Մենք արդեն հասկանում ենք` ինչ է տեղի ունեցել, […]

̰
Գյումրի գետակը դարձյալ աղբանոցի է վերածվել

13:22 06.09.2018

Ընդամենը 5 ամիս առաջ Գյումրի գետակի առանձին տեղամասեր մաքրվեցին, բայց հիմա նորից նույն տեսարանն է: Պլաստիկ շշերի հսկայական քանակությունը փակել է գետակի հունը։ Չնայած գետակի հարևանությամբ աղբամաններ կան, բայց դրանք դատարկ են: Բնակիչները նախընտրում են աղբը լցնել գետը: Գետակը աղբատար է ծառայում Գյումրիի այն թաղամասների բնակիչների համար, որոնք ապրում են գետակի հարևանությամբ։ Աղբը թափում են […]

̰
Կխնդրեի ներկայացնել, թե քանի մարդ է քրեական պատասխանատվության ենթարկվել ընտրակեղծարարության համար. Միքայել Մելքումյան

13:14 06.09.2018

«Եթե բերում եք ռադիկալ քրեականացման օրենքի նախաձեռնությունը, որը, թերևս, նաև ինչ-որ տեղ հիմնավորված է, ապա նշանակում է, որ դու պետք է առկա իրավիճակը ներկայացնեիք: Ես մի բառ չլսեցի ձեզնից: Դուք պետք է ներկայացնեիք եղած իրավիճակի ռիսկերը՝ ասեք, թե վերջին 5, 10, 15 տարում որտեղից ենք եկել, հասել այս վիճակին, արդյո՞ք դա բնականոն և օբյեկտիվ է, […]

̰
Այո՛, կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով․ Օսիպյան

12:35 06.09.2018

Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ այո՛, կարող են լինել և կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով։ Ոստիկանապետը հաստատեց, որ այդ ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են եղել դեպքերին։ Սակայն Օսիպյանը նշեց, որ դա դեռ չի նշանակում, որ ոստիկանների թվում լինելու են պատժվողներ, իսկ այլ պարզաբանումներ հրաժարվեց տալ՝ […]

̰
Հայանպաստ դիրքորոշում ունեցող թուրք մտավորական Ռագըբ Զարաքօլուին բերման ենթարկելու որոշում է կայացվել

12:31 06.09.2018

Հայ ժողովրդի բարեկամ, իր հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքօլուն բերման կենթարկվի: Պոլսո «Ակոսը», հայտնելով լուրը, նշում է, որ հրամանագիրը հրապարակել է Ստամբուլի երրորդ դատական ատյանը: Բերման ենթարկելու որոշումը կապ ունի Զարաքօլուի դեմ 2011 թվականին բացված դատական գործի հետ, որի հիման վրա  Զարաքօլուն բանտարկվել, հետո ազատ էր արձակվել: Բերման ենթարկելու նոր […]

̰
Կա հասցե, որտեղ 245 անձ է հաշվառված. Ոստիկանությունը՝ ավագանու ընտրության ցուցակների մասին

12:03 06.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում կան հասցեներ, որտեղ հաշվառված են բազմաթիվ քաղաքացիներ (կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ)։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նշված խնդրին։ Պատճառները մի քանիսն են։ 1. Կան հասցեներ, որոնք ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են մեկ հասցեով։ Տվյալ տները կադաստրային […]

̰
Պարո՛ն Տոնոյան, Ձեր հայացքում կարդում եմ, որ կուզենաք տղա երեխաներ ծնվեն ու շուտ 18 տարեկան դառնան․ Փաշինյանի հումորը

11:46 06.09.2018

Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկրորդ երեխայի համար տրվող նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու որոշմանը, սակայն ուղարկեց այն լրամշակելու՝ հաջորդ նիստին ընդունելու համար։ Մինչ այդ, սակայն, հումորային տոնայնությամբ քննարկում եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև․ – Պարո՛ն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը … Ձեր հայացքում ես […]

̰
Երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կտրվի 3 անգամ ավելի՝ 150 հազար դրամ նպաստ․ նախագիծը կընդունվի հաջորդ շաբաթ

11:36 06.09.2018

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող  միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Սրա վերաբերյալ որոշումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում։ Սակայն ընդունումը հետաձգվեց մինչև մյուս շաբաթ՝ զույգ երեխաների վերաբերյալ լրամշակում անելու համար։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. […]

̰
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը ներկայացել է նախաքննական մարմին

11:34 06.09.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման համար և գտնվում է միջպետական հետախուզման մեջ, ներկայացել է նախաքննական մարմին։ Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի  վաղ հայտնել էինք, որ  29.06.2018-ին վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի […]

̰
Բողոքի ակցիա «Սանիթեք»-ի գրասենյակի մոտ

10:35 06.09.2018

Այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել է «Սանիթեք»-ի մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել` պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Ընկերության գործադիր տնօրենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ առաջիկա օրերին կկայանա մամուլի ասուլիս […]

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. կա 2 զոհ, ավելի քան 100 վիրավոր

10:25 06.09.2018

Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]

̰
Եկատերինբուրգում կրակել են հայ գործարարների տեղափոխող Audi մեքենայի վրա

09:05 06.09.2018

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]

̰
Կրկնակի ահաբեկչություն Աֆղանստանում․ կա 20 զոհ

08:03 06.09.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 20 մարդ, շուրջ 70 հոգի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Աֆղանստանի իշխանական կառույցների աղբյուրներին։ Ահաբեկչություններն իրականացվել են քաղաքի արևմուտքում՝ 6-րդ շրջանում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել «Մայվանդ» մարզական ակումբի շենքում։ Այնուհետև, ըստ ականատեսների հաղորդման, մոտակայքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցման է դիմել, […]

̰
Ամերիկացիները բոյկոտ են հայտարարել Nike-ին՝ կրակի մատնելով բրենդի արտադրանքը

07:36 06.09.2018

Ամերիկացիներն սկսել են զանգվածաբար ոչնչացնել մարզական հագուստ արտադրող Nike-ի արտադրանքը։ Պատճառը ֆիրմայի գովազդային արշավն է։ Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում կրակի են մատնում բրենդի տարբերանշանով ապրանքները՝ ուղեկցելով հրապարակումները #BoycottNike և #JustBurnIt հեշթեգներով։ Սկանդալը ծայր է առել այն բանից հետո, երբ Nike-ը գովազդային պայմանագիր է կնքել ֆուտբոլի ամերիկացի աստղ Քոլին Կապերնիկի հետ, որի արարքը առաջացրել […]

̰
Հայաստանի ձյուդոյի հավաքականը Բաքու չի մեկնի

21:40 05.09.2018

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ։ Հիշեցնենք, որ Բաքվում Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:    

̰
BACK_TO_TOP