TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Գլխավոր

Գործող կառավարությունը հայեցակարգ չունի. Էդուարդ Շարմազանով

14:24 07.09.2018

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դա երեկ փաստել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շարմազանովը հիշեցրեց` իրենք ընդդիմություն են և սրտացավությունից ելնելով են խոսում: «Երբ Լավրովն ասում է, որ ներքաղաքական իրավիճակը եռում […]

̰
Ի՞նչ է պետք իմանալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին

14:12 07.09.2018

ՀՀ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել, որը պատմում է 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

̰
Հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

13:54 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]

̰
ՊՆ փոխնախարարի մեկնաբանությունը՝ ՌԴ-ում Միքայել Հարությունյանի հետախուզման չեղարկման մասին

13:35 07.09.2018

Պաշտպանության նախարարության իրավասությունների մեջ չի մտնում այդ թեմայի վերաբերյալ դիտարկում արտահայտելը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսպես պատասխանեց ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ Shantnews.am-ի հարցին: «Դա արդեն գտնվում է դատախազության ու նախաքննական մարմինների տիրույթում, ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանությունից»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք այս լուրը կարող է որևէ ազդեցություն […]

̰
ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել

13:04 07.09.2018

ՀՀ ոստիկանությունը ՌԴ տարածքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի  աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն կարող եմ հաստատել, որ ոստիկանությունը ստացել է նման գրություն»,- նշեց նա: Ավելի վաղ հայտնել […]

̰
Պուտինը, Էրդողանը և Ռոհանին այսօր կհանդիպեն Թեհրանում

13:02 07.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով ՌԴ և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Էրդողանին Իրան այցի ժամանակ ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) և նրա վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Սպասվում է, որ Աստանայի պայմանավորվածությունների […]

̰
Իրանի 2 քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին. ՊԵԿ

13:01 07.09.2018

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային […]

̰
Որոշ բառեր ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը. պարզաբանում է վարչապետը

12:42 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված սեպտեմբերի 6-ին իր ուղիղ եթերի հետ: Նա գրել է, որ ուղիղ եթերի մի հատվածը բազմիցս մեջբերվել է, բայց կան փոփոխված բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Վարչապետը  տեղադրել է ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում: «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

12:36 07.09.2018

Սեպտեմբերի 14-ին Փարիզում կկայանա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեյսբուքյան էջից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելուց հետո Փաշինյանը, Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, նաև հնարավորություն կունենա հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նախատեսված է նաև […]

̰
Հայ դատն անհանգստացած է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի հավանական նշանակմամբ

12:24 07.09.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակել Իրլի Լիտցենբերգերին, որը դիվանագետ է ու այժմ բարձր պաշտոն ունի ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: «Ոչ մի անգամ այսքան հրատապ […]

̰
Ի՞նչ անել ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս

12:16 07.09.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացականյան Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է` ինչպես վարվել ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս: «1. Կարող եք զանգահարել 011-37-02-36 «Թեժ գիծ» հեռախոսահամարով, 2. Կարող եք ֆեյսբուքով անմիջապես գրել ինձ, 3. Կարող եք գրել «Անձնագրային և վիզաների վարչություն» ֆեյսբուքյան էջին, 4. Կարող եք գրավոր դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ […]

̰
Որ գործից դուրս գամ, կգամ ձեզ մոտ, սպասեք 7 տարի. Արմեն Սարգսյանն այցելել է «PicsArt»

12:14 07.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հյուրընկալել են Հայաստանում գործող և համաշխարհային ճանաչում ունեցող «PicsArt» ընկերությունում։ Նախագահը բարձր տրամադրությամբ շրջում է ընկերության տարածքում ու կատակում աշխատակիցների հետ։ Չինաստանից եկած ու չինարեն սովորած աշխատակիցներին նախագահը նույնիսկ անեկդոտ պատմեց․ «Հայկական ռադիոյին հարցնում են՝ որքան հայ կա աշխարհում, ասում է՝ չինացիների հետ միասին 1 միլիարդ 300 միլիոն և 15»։ Ապա […]

̰
Կառավարությունը դրսևորեց ադեկվատություն. Արփինե Հովհաննիսյան

12:10 07.09.2018

ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկներն ընդունվել […]

̰
Քրեական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագիծն ընդունվեց միաձայն

12:07 07.09.2018

ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Գևորգ Կոստանյանը և Արփինե Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել, որ իրենց բոլոր մտահոգություններն […]

̰
«Նախապես տրված խոստում» արտահայտությունը տեղ չի գտնի Քրեական օրենսգրքում. քննարկում ԱԺ-ում

11:57 07.09.2018

ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: Առաջին կարևոր փոփոխություններից մեկն այն էր, որ տարընթերցման տեղիք է տալիս «նախապես տրված խոստման» հիշատակումը՝ […]

̰
Մոսկվա այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Փարիզ

11:38 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում»,- ասել է նա «Արմենպրես»-ի հետ զրույցում: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, […]

̰
Կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ․ Արմեն Սարգսյան

11:28 07.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «PicsArt» ընկերություն, որի հեռախոսային հավելվածն ամենատարածվածներից է աշխարհում և թույլ է տալիս լուսանկարների մոնտաժ իրականացնել։ Արմեն Սարգսյանին ներկայացրին հիմնականում դեռահասների շրջանում տարածված հավելվածի հնարավորությունները, ինչից հետո ShantNews.am-ի լրագրողը նախագահին հարցրեց՝ իսկ ինքը՝ Արմեն Սարգսյանը, ունի՞ ժամանակ երիտասարդների համար նախատեսված ծրագրերից օգտվելու համար։ «Իսկ երիտասարդի սահմանումը ո՞րն է։ Դուք կարծում […]

̰
Ձերբակալվել է «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետի վրա զինված հարձակում գործած անձը

11:27 07.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: ՀՀ քննչական  կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված […]

̰
Պուտինը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան

11:22 07.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Ուշակովի խոսքով՝ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ՝ սեպտեմբերի 27-28-ը ՌԴ նախագահը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Հոկտեմբերին պլանավորված է Պուտինի այցը Ուզբեկստան:

̰
ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է. «Ինտերֆաքս»

10:58 07.09.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելիս որոշում է կայացվել ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ դեպքում Միքայել Հարությունյանին ՌԴ-ում  […]

̰
Բրազիլիայում դանակով հարձակվել են նախագահի թեկնածուի վրա

08:25 07.09.2018

Բրազիլիայի Ժուիզ-դի-Ֆորու քաղաքում հանրահավաքի ընթացքում Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժայիր Բոլսոնարուն դանակի հարված է ստացել։ Նրա որդին՝ Ֆլավիուն, թվիթերյան իր էջում հայտնել է, որ միջադեպից հետո հորը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացրել են։ Ստացած վնասվածքը լուրջ է եղել սպասվածից։ Դանակը վնասել էր լյարդի, թոքի և աղիների մի մասը։ Նախագահի թեկնածուն շատ արյուն է կորցրել, սակայն ներկայում նրա […]

̰
Սկրիպալը համագործակցել է Իսպանիայի հետախուզության հետ․ The New York Times

07:11 07.09.2018

ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը վերջին տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել Իսպանիայի հետախուզությանը և հանդիպել դրա աշխատակիցների հետ իսպանական տարածքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ նա կարող էր իսպանական իշխանություններին  տեղեկություններ տրամադրել ՌԴ կազմակերպված հանցավորության մասին։ Պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել է իսպանական հետախուզական ծառայության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՀ անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին

23:29 06.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2114761718547659?__xts__[0]=68.ARD0DG2Gg56_yJVTa-NbfP9Lhgl1khz_NKUl_J_bMLlQDZyJ5xcCJgyvKyE1zuhvxjA4Q23MRLR7-v_joe3yq3L2kD2Pnz3EbA8iVhCfGJHhR3TIqW0Z86Iflb238pUTyicpIB39dF-_seQADwhdpoldBjOOJn4bGjrD2hRtE317UpE3QsovKQ&__tn__=-R  

̰
Հայաստան-Լիխտենշտեյն. դժվարին հաղթանակ

22:40 06.09.2018

Այսօր մեկնարկեցին ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Խաղը բավականին լարված ստացվեց. 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ Մարկոս Պիցելլիի գեղեցիկ հարվածից հետո, սակայն հյուրերն ընդամենը 3 րոպե անց հավասարեցրին հաշիվը: 69-րդ րոպեին Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց վաստակեց և […]

̰
Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի

21:00 06.09.2018

The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]

̰
Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի միության նոր նախաձեռնությունները

20:00 06.09.2018

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի […]

̰
ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները

19:48 06.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն (Լյովա) Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի […]

̰
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հրապարակումից հետո ՀՀ դատախազությունում ուսումնասիրություն են սկսել

18:14 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,– ասված է դատախազության պատասխանում: […]

̰
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով գործարկվել է թեժ գիծ

17:58 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր […]

̰
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիրը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է պահանջում

17:40 06.09.2018

Վերջերս բանտից վաղաժամ ազատված ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը պահանջում է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր REAL կուսակցության ղեկավարը, սակայն, չի հիշատակում նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։ Մամեդովը հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որպեսզի խորհրդարանը հավաքվի մարդկանցից, որոնք կապված են հանրության հետ, հասկանում են նրա հոգսերը, ոչ թե մի օլիգարխի «գրպանային» […]

̰
BACK_TO_TOP