11:32 08.09.2018
«Մի կողմից նրանք փորձում են ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, մյուս կողմից ամեն օր տարբեր կապուղիներով մեզ նամակ են ուղարկում, թե մենք պետք է բանակցենք միասին»,– Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը հեռուստատեսության ունեցած ելույթի ժամանակ բնորոշել է հարևան երկրի նախագահ Հասան Ռոհանին։ Մինչ այս երկու երկրների համարաբերությունները կտրուկ լարվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները […]
11:08 08.09.2018
Սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 12:00-ից մինչև 19:00-ն հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար: Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին քաղաքացիների համար կարող են դառնալ այցելության և զբոսանքի հետաքրքիր վայր: Հիշեցնենք, որ այս ավանդույթը ձևավորվեց բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 1-ին, երբ […]
00:45 08.09.2018
Գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունն և հատկությունը` դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է։ Եվ ես կարծում եմ` սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որը ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը` դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է։ Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, […]
00:13 08.09.2018
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին: Նույն օրը դատարանը կհրապարակի որոշում` կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
20:53 07.09.2018
Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աննա Հակոբյանը ծանոթացել է վերականգնողական տան պայմաններին, զրուցել կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվել է նաև կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
20:20 07.09.2018
Թուրքիայի՝ քրդերին հարող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Սելահեդդին Դեմիրթաշն այսօր թուրքական դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել 4 տարի 8 ամիս ժամկետով։ Թուրքիայի դատարանը գործչին մեղադրում է ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Դեպքը, որի համար մեղադրում են Դեմիրթաշին, եղել է 2013 թվականին, երբ նա աջակցության խոսքեր է ասել քրդական կառույցներին։ […]
20:02 07.09.2018
Անցնող օրերուն սկիզբ առած բողոքի ցոյցերը չեն դադրիր Իրաքի Պասրա քաղաքին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]
20:00 07.09.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը պնդում է, որ հայտնի տեսանյութի այն հատվածում, որտեղ ասում է, թե «իրենց դեմ խաղ չկա», նկատի է ունեցել ժողովրդին, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում հայտնեց ինքը՝ թեկնածուն։ «Սա, այսպես ասած, կորպորատիվ էր։ Գիտեք՝ ինչ է լինում կորպորատիվների […]
19:56 07.09.2018
Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Շատ ծրագրեր իրականացվել են, շատերն էլ դեռ իրականացման ընթացքում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունները։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանը գործակցություն ունի նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնող առանձին մարզերի ու հանրապետությունների հետ։ Ներկայումս կա այդպիսի […]
19:49 07.09.2018
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը չի ուզում դավադրապաշտապան երանգ և ուղղորդում տեսնել այն հարցում, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութն այդքան տարածվեց։ Այս մասին ինքը՝ Մարությանը, հայտնեց «Ազատության» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում։ Խոսքն այն հայտարարության մասին է, որում Մարությանը առանձնացրել էր «սև ու սպիտակ ուժերին» և նշել, թե իրենց դեմ խաղ չկա։ «Իմ ձևակերպումը […]
19:46 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ […]
19:35 07.09.2018
«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել, որ հրդեհի մասին է ահազանգում: «Ժամ առաջ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ահազանգել է, որ հրդեհ է սկսվել Մեղրու տարածաշրջանի Վարհավար գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Հրդեհը արագ տարածվել է, ոչնչացնելով արդեն իսկ մոտ 2 հա տարածք և անցել ազգային պարկի տարածք։ Ըստ Գևորգյանի՝ […]
19:26 07.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ից հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ […]
19:20 07.09.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հաստատվել է երկու թեկնածություն ԿԲ-ում և Հաշվեքննիչ պալատում առկա թափուր պաշտոնների համար: Երկու թեկնածուներին էլ ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար հաստատվել է […]
19:04 07.09.2018
«Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասացի, Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»,- Հովիկ Աբրահամյանի՝ Մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին լրագրողների հարցին պատասխանելիս այսպես արտահայտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միաժամանակ, Ծառուկյանը պնդեց, որ մարդկանց շանտաժի ենթարկելը ճիշտ չէ՝ չմանրամասնելով, թե ում է […]
18:58 07.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում, ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական […]
18:51 07.09.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ընկերություններում ստուգումներ են անցկացվել երեք նախագահների իշխանության շրջանում։ Այս մասին ինքը՝ Ծառուկյանը, այսօր հայտարարեց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այս օրերին ստուգումներ են սկսվել նրան պատկանող երեք ընկերությունում։ «Եվ ես ասել եմ, որ առաջինը, ես չեմ խուսափում, թող իմ մոտ ստուգեն, նոր մյուսների մոտ ստուգեն։ Մենք չենք խուսափում, մենք […]
18:14 07.09.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է հրապարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների առնչությամբ: «Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան […]
16:54 07.09.2018
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց […]
16:48 07.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]
16:43 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գեղամ Շախբազյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
16:26 07.09.2018
Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է եռակողմ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը: Գագաթնաժողովին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման դառնալու է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում հակամարտության կարգավորումը: Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները նաև առանձին […]
16:10 07.09.2018
Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում: Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման […]
16:01 07.09.2018
Այսօր՝ «Արմէքսպո 2018» ցուցահանդես կատարած այցի ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցից: Հիշեցնենք, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 8-ին: «Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի, ղեկավարության հետ, շատ կարևոր է: Մասնավորապես, ՌԴ նախագահի հետ շատ էական է: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ […]
15:37 07.09.2018
Թուրք հանրահայտ գրող, հրապարակախոս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քաղաքական բանտարկյալ Չեթին Ալթանի (մահացել է 2015 թ.) որդին՝ Ահմեդ Ալթանը, որ նույնպես հայտնի է իր քաղաքական ընդդիմադիր հայացքներով, գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին: Թուրքական մամուլը հաղորդում է, որ գրող Ահմեդ Ալթանը շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ հատորը նվիրված […]
15:09 07.09.2018
Նիդեռլանդների երեխաների հարցերով օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկու հայ երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանն ասել է Pauw հեռուստածրագրի ժամանակ: «Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և […]
14:50 07.09.2018
Երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվել է կարաոկեների, գիշերային ու հեստապարի (մերկապար) ակումբների, սաունաների սահմանափակման հարցը։ Օրենքի նախագծով այս հիմնարկները կարող են գործել միայն հատուկ թույլտվությամբ, և կարգի խախտման դեպքում պատիժը խստացվում է։ «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել հենց այս ժամանցի վայրերի գործունեությունը սահմանափակելու նորմերը, նախագիծը […]
14:46 07.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում խոսելով ընտրակաշառքի քրեականացման մասին, նշեց, որ օրենքում հստակ ձևակերպումներ չկան, բացի այդ, կա իրազեկման խնդիր: Շարմազանովի խոսքով` եթե մարդը տեղյակ է, որ օրենքը խախտելու դեպքում պետք է դատապարտվի, դա այլ բան է: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը, թե ամեն օր նոր բացահայտումներ են լինում, որոնք իրեն […]
14:39 07.09.2018
Մալիշկայի գյուղապետ, hանրապետական Մհեր Մովսիսյանն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկությունը ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավարը։ Նա հայտնեց, որ բնակչության մի մասը պահանջել է իր հրաժարականը, և որպեսզի բախումներ ու թշնամանք չլինի, հրաժարական է տվել։ Գյուղապետին հարցրեցինք, երբ գյուղապետի նոր ընտրություն լինի, պատրաստվո՞ւմ է վերընտրվել։ Նա ասաց, որ համայնքի բնակիչները կորոշեն։ Ճշտող հարցին՝ […]
14:26 07.09.2018
Գյումրիի Բուլվարային թաղամասն աչքի է ընկնում ոչ միայն նրանով, որ քաղաքի բարձրահարկ՝ 9-հարկանի շենքերը միայն այստեղ են պահպանվել, այլև իր մեկուսի դիրքով: Քաղաքի կենտրոնը ծայրամասին կապող նորմալ ճանապարհ չունի: Փողոցների փոսերն էլ ավելի են մեծացրել այդ հատվածով հաճախակի անցնող Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան: Սա, ի դեպ, պատճառաբանություններից մեկն է, որ թաղամասում փողոցաշինական ծրագրեր կյանքի […]