TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը և պետք է դրվի նորը. Նիկոլ Փաշինյան

19:38 10.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքում հանրահավաքով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցով և շեշտեց, որ այս ընտրություններում ժողովուրդը կվերահաստատի ամիսներ առաջ ձեռք բերած սեփական իշխանությունը: Վարչապետը նաև շեշտեց, որ Հայկ Մարությանը ամենաշատն է համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը: «Հայաստանում […]

̰
Մենք կարող ենք համախմբել երևանցիներին. մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը

19:12 10.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Ավագանու ցուցակով առաջին տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանն իր ելույթում նշեց, որ տեղը պատահական ընտրված չէ։ Ինչպես Արամ Մանուկյանը կարողացավ 1918-ին համախմբել երևանցիներին, այնպես էլ իրենք երևանցիներին համախմբելու։ «Մենք շատ գործ ունենք անելու և քիչ ժամանակ։ Մենք լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու […]

̰
Հանրահավաքը, իհարկե, տեղի է ունենալու ցանկացած եղանակի. Նիկոլ Փաշինյան

19:05 10.09.2018

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը տեղի է ունենալու ցանկացած եղանակի դեպքում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ընթացքում: «Քիչ առաջ Էրեբունի համայնքում տեղատարափ անձրև էր տեղում, որն արդեն դադարել է: Քանի որ ասացին, որ Էրեբունիում լուրեր են տարածվում, թե ժ. 18:30-ին նախատեսված «Իմ քայլը» դաշինքի […]

̰
Ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի, ժողովուրդը պետք է սատարի իրեն. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

18:56 10.09.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես ձեզ ասել եմ, որ նման հարց առօրյայում չկա, քանի որ մեզ ո՛չ դիմել են, ո՛չ ասել: Չեմ իմանում` ինչն է ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ես ասում եմ, որ օրակարգում այդպիսի հարց չկա՝ տարբեր վերլուծություններ, տարբեր հեքիաթներ: Հիմա ասեմ՝ ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի իրեն: Եթե ժողովուրդը ընդունեց իրեն, […]

̰
Երևանը միայն կենտրոնը չէ, մենք պետք է գնանք վերջավորությունները. Գագիկ Ծառուկյան

18:34 10.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 10-ին, ԲՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն համայնքից: «Երևանը միայն կենտրոնից չի սկսում: Մենք պետք է գնանք ծայրամասերը, վերջավորությունները, որ տեսնենք, որ Երևանը միայն կենտրոնը չէ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին ակտիվ մասնակցելուն, ապա Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մասնակցելու եմ և՛ այնպես, և՛ այնպես, և՛ այնպես»:

̰
Ռուսաստանում կալանավորվել է Ադրբեջանի թալիշների շարժման առաջնորդներից մեկը

18:23 10.09.2018

Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]

̰
Զինծառայողների մոտ հեռախոս պահելու կարգը դեռ ամբողջությամբ չի մտել բոլոր զորամասեր

17:38 10.09.2018

Պաշտպանության նախարարությունը ծրագիր է սկսել, որով զինծառայողներին թույլատրվելու է բջջային հեռախոսներ ունենալ ու օգտագործել զորամասերում, սակայն դա պետք է կատարվի հատուկ կարգով։ Ծրագրի մասին հայտարարությունից հետո, սակայն, որոշ խնդիրներ էին առաջացել՝ զինծառայողների մի մասին արգելել էին հեռախոս պահել, մյուս մասից վերցրել էին հեռախոսները։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն այսօր պարզաբանեց, որ նման խնդիրներ կան, որովհետև առայժմ […]

̰
Գյումրի-Երևան մայրուղին մի քանի ժամ կաթվածահար է եղել

17:30 10.09.2018

Այսօր մոտ երկու ժամ Անի համայնքի բնակիչները փակ են պահել Գյումրի-Երևան  մայրուղին, ինչի պատճառով երթևեկությունը  ժամանակավորապես դադարեցվել է, և մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել Մարալիկ քաղաքի մոտակայքում։ Ցուցարարները մոտ մեկ ամիս է՝ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականն ու իրականացնում տարաբնույթ ակցիաներ։ Ցուցարարներին ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու պահանջ են ներկայացրել Գյումրիի և […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

17:06 10.09.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից: «Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,- ասված է լուսանկարներին կից մեկնաբանության մեջ:   Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետը:

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդին ազատ է արձակվել

16:27 10.09.2018

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, […]

̰
Կառավարությունն առաջարկում է «911»-ին տալ զանգի տեղորոշման հնարավորություն

16:22 10.09.2018

ԱԺ նիստում այսօր քննարկվել է կառավարության ներկայացրած՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ասել է, որ ԱԻՆ-ի ենթակայության տակ գործող «911» ծառայությունը գործունեության տարիներին հասցրել է սպասարկել 6 միլիոնից ավելի զանգ, սակայն շատ են դեպքերը, երբ զանգողը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ […]

̰
Ոչ թե ընտրում ենք անհատի, այլ ընտրում ենք մեր կյանքը. «Հայք» կուսակցությունը սկսել է իր քարոզարշավը

16:14 10.09.2018

«Հայք» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքից՝ բակային հանդիպումներ իրականացնելով: Հանդիպումներ են ունեցել նաև այլ վարչական շրջաններում, այդ թվում՝ Նոր Նորքում, Ավանում: Ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը, սակայն, հանդիպումներին այսօր չի մասնակցել: Քաղաքապետի թեկնածուն, սակայն, առաջիկա բակային հանդիպումներին մասնակցելու է: «Մենք ունենք 3 ծրագիր՝ Երևանը՝ հայության մայրաքաղաք, Երևանը՝ ազգային հեղափոխության մայրաքաղաք […]

̰
«Թուրքական տնտեսության անկումը կարող է ազդել Եվրոպայի վրա». Հիլդա Չոբոյան

15:37 10.09.2018

Վերլուծաբանները դեռևս քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները: Ինչպես հայտնի է՝ անցյալ ամսվա վերջին տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր […]

̰
«Ժառանգությունը» քարոզարշավը սկսեց՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» մաղթելով

14:44 10.09.2018

«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց Շառլ Ազնավուրի հրապարակից։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» ասելով, ապա ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։ 1. Երևանը բարձր տեխնոլոգիական, խելացի,  համաշխարհային քաղաք, 2. Երևանը համայն հայության քաղաքակրթական կենտրոն, 3. Երևանը կանաչ քաղաք՝ քարակերտ անապատի փոխարեն, 4. Երևանը Արևելքի […]

̰
Թուրքիայում ռազմական ավիացիայի զորավարժություն է անցկացվում ադրբեջանցիների մասնակցությամբ

14:36 10.09.2018

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայում մեկնարկել և մինչև հիմա շարունակվում են Ադրբեջանի հետ համատեղ «TurAz Şahini» («Թուրք-ադրբեջանական բազե») օդային զորավարժությունները։ Վարժանքներին ներգրավված են և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի օդուժի ինքնաթիռներ ու անձնակազմեր։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները կատարելագործել են իրենց գործողությունները համադրելու, ներդաշնակ գործելու և պայմանական հակառակորդի […]

̰
ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունն ուշանում է

14:14 10.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ ավարտվել է նեղ կազմով հանդիպումը: Առանձնազրույցը բավականին երկար է տևել` խախտելով նախապես սահմանված ժամանակահատվածը: Երկու երկրների պատվիրակությունները դեռ հանդիպելու են ընդլայնված կազմերով, ապա Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հայտարարություն կանեն ԶԼՄ […]

̰
Եթե ժողովուրդը ցանկանա համախմբում, ապա կփորձենք համագործակցել. Արամ Սարգսյան

13:58 10.09.2018

Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա խուսափեց կանխագուշակել` հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն: «Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը, մասնավորապես` «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական […]

̰
Հեղափոխության մասնակիցները չեն հասկացել` ինչ է նշանակում «սեր» և «համերաշխություն». Արմեն Ռուստամյան

13:46 10.09.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ այսօր Հայաստանում իսկապես այն վիճակն է, որ պետք է խոսել քաղաքացիական պատերազմի մասին: «Չկա այդպիսի վիճակ, հուսով եմ` երբեք էլ չի լինի, և կոնֆլիկտային այն հարցերը, որ առաջանում են քաղաքական առումով, իրենց լուծման քաղաքակիրթ ճանապարհը կունենան, ու մենք երբեք դուրս չենք գա մեկս մյուսիս դեմ»,- լրագրողների […]

̰
Հայտնի է ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերջնաժամկետը  

13:40 10.09.2018

Անձնագրային և վիզաների վարչությունն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։ «Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև […]

̰
Ռուսաստանում հայուհին մեղադրվում է մի քանի միլիոն ռուբլու հնություններ գողանալու մեջ

13:39 10.09.2018

Հաղորդվում է, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան:

̰
Դուք անընդհատ ասում եք` ում անենք, ես ասում եմ` ինչ անենք. Խոսրով Հարությունյան

13:34 10.09.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանը շատ խստապահանջությամբ չվերաբերվել: Մասնավորապես, անդրադառնալով Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան բանավեճին, Հարությունյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար է, նա պարզ բան է ասում, այն է` բիզնեսն իր լեզուն ունի, և ասել` եկեք, լավ կլինի, բավարար չէ, բիզնեսը […]

̰
Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

13:19 10.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցով  որոշումը: Դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) […]

̰
Շուրջ 60 մլն դոլարի չարաշահում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում.Փաշինյանը` Պուտինին

12:53 10.09.2018

Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղիները, չի կատարել մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային պարտավորություններ, ինչի մասին մանրամասները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ «Կարող եմ ասել, որ այս հարցում հայկական […]

̰
Համացանցում է հայտնվել Մոլդովայի նախագահի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը

12:36 10.09.2018

Մոլդովայի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է վթարի տեսանյութը, որում հայտնվել էր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը: Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Համաձայն տեսանյութի՝ Դոդոնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց այն բանից հետո, երբ նրան է բախվել բեռնատար ավտոմեքենան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՃՏՊ-ի մեջ են հայտնվել Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու ավտոմեքենաները: […]

̰
«Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ

12:23 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն […]

̰
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ

12:06 10.09.2018

Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին: «Մենք չենք ձևավորել  այն, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց

11:54 10.09.2018

Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն: Սեպտեմբերի 3-ին ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ ըստ գրանցված ուժերի անվանումների: Երևանի […]

̰
Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

11:46 10.09.2018

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Ճառագայթային […]

̰
ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ դրամ հարկ է հավաքագրել

11:28 10.09.2018

ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ դրամ հարկ է հավաքագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ հավաքագրված գումարից 670 մլրդ դրամը հավաքագրել են հարկային մարմինները, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինները: ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 15,9%-ով աճել են պետական եկամուտները:

̰
«Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

11:16 10.09.2018

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: «Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել […]

̰
BACK_TO_TOP