TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Մարտի 1-ի գործով ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը. պարզաբանում է ՀՔԾ պետը

17:13 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին

16:28 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]

̰
Բանակը մարտի 1-ին կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ․ ՀՔԾ պետ

16:20 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ապացույցներ, որ բանակը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ու կրակել է մարդկանց, շենքերի, պատշգամբների վրա այն բանից հետո, երբ շենքերից մեկի պատշգամբից այրվող շիշ են նետել։ Այս մասին Սասուն Խաչատրյանը նշեց իր և ԱԱԾ պետի խոսակցության՝ այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ […]

̰
Հրաժարական կտամ հանրային պահանջի դեպքում․ ՀՔԾ պետ

16:15 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Այս մասին Սասուն Խաչատրյանը հայտարարեց ԱԱԾ պետի հետ խոսակցության ձայնագրության հրապարակումը պարզաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա համարում է, որ այս ձայնագրության հրապարակումն ուղղված է իրենց կառույցները թուլացնելուն և արվում է նախկին իշխանությունների կողմից։ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ դա […]

̰
Նման քննարկում եղել է. Արթուր Վանեցյանը` հրապարակված ձայնագրության մասին

16:00 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]

̰
Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը

15:08 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը

15:05 11.09.2018

Համացանցում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA

̰
Բոլորդ ձայնագրություն եք լսում. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:45 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն է:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/

̰
Հակահեղափոխականներն են հանրապետականները և Ռոբերտ Քոչարյանը․ Էդմոն Մարուքյան

14:10 11.09.2018

Հայաստանում հակահեղափոխական ուժերը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, և այժմ նրանց միացել է Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս ուժերը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ եկել, հարցնում եք, ապա ես կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել, […]

̰
Խորհրդարանին է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունը

13:37 11.09.2018

ԱԺ նիստում այսօր ներկայացվել է Վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է 10 անդամներից 7-ի կողմ ձայնը, և նրա թեկնածությունը այժմ պետք է ներկայացվի խորհրդարանին: ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Խունդկարյանը […]

̰
Գիտե՞ն արդյոք երևանցիները, թե ովքեր են քաղաքապետի թեկնածուները

13:09 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, հետաքրքրվել է, թե արդյոք գիտե՞ն հարցվողները՝ ովքեր են քաղաքապետի թեկնածուները: «ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի անունը հարցվողների միայն 11.9 տոկոսի կողմից է ճիշտ նշվել: Բարձր ցուցանիշ է արձանագրել Զարուհի Փոստանջյանը: Հարցվողների 83.6 տոկոսը ճիշտ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուի անունը: […]

̰
Ծիծեռնակաբերդ այցելած Վանի նախկին քաղաքապետը դատապարտվել է մոտ 9 տարվա ազատազրկման

12:55 11.09.2018

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայան, որ քաղաքապետի պաշտոնից հեռացվել է նույն մեղադրանքով, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի 9 ամիս բանտարկության: Haberturk-ի փոխանցմամբ՝ նրա հետ դատապարտվել են նաև նախկինում ձերբակալված, PKK-ի անդամ մի խումբ քուրդ գործիչներ՝ 6-9 տարվա ազատազրկման տարբեր ժամկետներով: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ […]

̰
Երևանցիների 67.3 տոկոսը մասնակցելու է ընտրություններին. հարցում

12:52 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-9-ը կատարած հարցման ժամանակ փորձել է նաև պարզել, թե հարցմանը մասնակցած երևանցիների քանի տոկոսն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: «Հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11.5 տոկոսը նշել է, որ, ավելի շուտ մասնակցելու է ընտրություններին, 4.9 տոկոսը՝ ավելի շուտ չի […]

̰
Հարցվածների 13.3 տոկոսը տեղյակ չէ՝ երբ է Երևանի քաղաքապետի ընտրությունը

12:44 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել: Հարցին՝  տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, հարցվածներն այսպիսի պատասխան են տվել. «Հարցվողների 34.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է և ճիշտ է նշել ամսաթիվը՝ սեպտեմբերի 23-ին, 52.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է, որ սեպտեմբերին […]

̰
Ո՞րն է իսկական հեղափոխությունը՝ ըստ Արամ Սարգսյանի

12:40 11.09.2018

Քաղաքագիտական բովանդակության տեսանկյունից «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հեղափոխություն է համարում 1989-1990 թվականներին տեղի ունեցածը, երբ պետության համակարգն ամբողջությամբ փոխվեց։ Այս մասին պատգամավորը նշեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շարժման և իշխանափոխության մասին Սարգսյանը ասաց հետևյալը. «Իմ համար սա երրորդ հանրապետության շարունակությունն է։ Մենք պիտի գիծ չգծենք, ասենք, որ մինչև այս ինչ […]

̰
Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի

12:37 11.09.2018

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն […]

̰
Լենա Նազարյանը կդառնա՞ «Ելք» խմբակցության ղեկավար

12:36 11.09.2018

Մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ «Ելք» խմբակցությունն այսօր նիստ կգումարի նոր ղեկավարի ընտրության հարցով, և ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի ՔՊ անդամ Լենա Նազարյանը: SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել`որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ իրենք դեռ քննարկման փուլում են, խոստացավ` երբ նորություն լինի, կհայտարարեն այդ մասին: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը վարչապետ […]

̰
Հայաստանը կրթական համաձայնագիր կկնքի Տաջիկստանի հետ, իսկ Իրանին չի բավարարում հայկական բարձրագույն կրթությունը

12:28 11.09.2018

ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]

̰
Իսլամական իրավունքի թուրք դոկտորը խաբեբաներ է անվանել հրեաներին՝ ժխտելով նաև Հայոց ցեղասպանությունը

12:09 11.09.2018

Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հոդվածագիր, շարիաթի՝ իսլամական իրավունքի դոկտոր Հայրեթթին Քարամանի նոր հոդվածը բուռն քննարկումների թեմա է դարձել հակաիշխանական շրջանակներում, ինչպես նաև Թուրքիայից դուրս:  Իշխանամետ «Յենի շաֆաքում» տպագրած իր հերթական հոդվածում նա մեղադրանքներ է ուղղել հայերին և հրեաներին, մասնավորապես նշելով, թե հրեաները կարողացել են ֆաշիստական բռնություններն օգտագործել իրենց շահերի համար՝ հանդես գալով իբրև հալածյալներ: Հոդվածագիրը […]

̰
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Կալանքի մեկ օրվա հաշվարկի» նախագծի առավելությունները

11:58 11.09.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր ներկայացրած «Կալանքի մեկ օրվա հաշվարկի նախագծի» վերաբերյալ։ Մարուքյանը նշել է, որ քանի դեռ համաներման մասին որևէ խոսք չկա, և իրենք շարունակում են համաներում պահանջել, ապա սա մի մարդասիրական դրսևորում է: Խմբակցության անդամը հայտնել է, որ ՀՀ-ում դեռ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով եղել […]

̰
Հարցվողների 39.9 տոկոսը քվեարկելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին. հարցում

11:50 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր ներկայացրել է «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են մինչև քարոզարշավի մեկնարկը: «Հարցվողների 63.3 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Գայանե Դաջունցը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են քաղաքացիները տեղյակ՝ որ քաղաքական ուժերն […]

̰
Հանրապետության ողջ տարածքում մեկնարկում է «Շանթ-2018» զորավարժությունը

11:32 11.09.2018

Այսօր Հայաստանի ողջ տարածքում մեկնարկում է «Շանթ-2018» զորավարժությունը, որի նպատակն է ստուգել, թե որքանով են պատրաստված պետական մարմինները պատերազմական իրավիճակին, ինչպես նաև մարզել նույն մարմինները՝ խաղաղ վիճակից պատերազմական իրավիճակի անցկացնելու պայմանների համար։ Խնդիրն այն է, որ պատերազմի դեպքում ռազմական գործողություններից զատ, անհրաժեշտ է իրականացնել նաև տնտեսության, արտաքին քաղաքականության, ինֆորմացիոն մոբիլիզացիա ու դրան մասնակից դարձնել բոլոր […]

̰
Արգենտինական քաղաքի փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

10:59 11.09.2018

Արգենտինայի Կորդովա քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել հայկական անվանումներով փողոցներում տեղադրել երկլեզու՝ հայերեն և իսպաներեն ցուցանակներ: «Նախաձեռնության հեղինակ է դարձել քաղաքային խորհրդի անդամ, ծագումով հայ Լուկաս Փալյանը: Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին»,- ասվում է արգենտինական քաղաքի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում: Երկլեզու ցուցանակների տեղադրման առնչությամբ Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները քաղաքապետ Ռամոն […]

̰
Ավստրալիայում հայուհին ապշեցրել է հանդիսատեսին՝ քանոնով նվագելով Despacito-ն

08:25 11.09.2018

Ավստրալական Network 7-ով հեռարձակվող Little Big Shots ծրագրին մասնակցած հայուհին ցնցել է ժյուրիին, հաղորդավարին, դահլիճում գտնվողներին և հեռուստադիտողներին։ Քրիստինան հանդես է եկել երաժշտական անզուգական կատարմամբ՝ հիթային Despacito-ն վերարտադրելով հայկական ավանդական քանոնի օգնությամբ։Այս մասին հայտնում է Armenia Media-ն ֆեյսբուքյան էջում։

̰
Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը

07:11 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]

̰
Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

21:54 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման […]

̰
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ

21:08 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության […]

̰
Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու. Հայկ Մարության

20:14 10.09.2018

«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու»,- հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթներից առաջինը: Թեկնածուն նշեց, որ Երևանի բոլոր հանրային հնչեղություն ստացած հարցերը լուծելու են հենց Երևանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով: «Հանրաքվեները լինելու են երկու տեսակի՝ առաջինը՝ թվային, այսինքն՝ քաղաքապետարանի կայքում լինելու է հատուկ […]

̰
Լոռու մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ և պտղատու այգիներ

20:09 10.09.2018

Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

̰
BACK_TO_TOP