TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Առաջնագիծը նոսրացած չի եղել 2008թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ. ԳՇ պետ

14:36 12.09.2018

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետը, հերքում է այն տեղեկությունները, թե այդ օրերին առաջնագծում զինծառայողների թիվը նոսրացել է: Այս մասին Դավթյանը հայտնեց ճեպազրույցի ընթացքում: Դավթյանի խոսքերով` ինքն ի պաշտոնե պատասխանատու էր մարտական հերթապահության համար և հերքում է այն հարցը, […]

̰
Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթնաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն. Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի 11-րդ համաժողովը

14:02 12.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Նրանք կարևորել են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիական հասարակությունների դերը երկրների զարգացման ու կոնֆլիկտների լուծման գործում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել […]

̰
Հայերենը բրազիլացի գիտնականներին օգնել է Google Translate-ում սեքսիզմի դրսևորումներ գտնել

13:59 12.09.2018

Մասնագետները թարգմանություններ են կատարել հայերենից և 11 այլ այնպիսի լեզուներից, որտեղ բացակայում է սեռի քերականական դասը:

̰
Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, արդարադատությունից չեք փրկվելու. Սուրեն Պապիկյան

13:51 12.09.2018

ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում  դիմել է կոռուպցիոներներին. «Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։ Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։ Հ․Գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրներն այլևս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու․․․.», – […]

̰
Աննախադեպ իրավիճակ է, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել. Արա Բաբլոյան

13:46 12.09.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ` այն, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել է, մտահոգիչ է: Այս մասին Բաբլոյանը նշեց խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: «Ինքը` երևույթը, բավական անպատկերացնելի է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին նույնիսկ գաղտնալսել: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, մնացածի առումով, կարծում եմ, որ պետք է այդ հարցին անդրադառնանք` համաձայն […]

̰
Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել` իրենց պարտականությունները կատարելու. Տոնոյան

13:42 12.09.2018

Նախաքննության մարմինների, դատախազության գնահատականները զինված ուժերի` Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցության վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարվում է մեկնաբանություն ներկայացնել: Սակայն այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցությունը չի հերքում: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է, և  զինված ուժերի` արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավելի, պարտականություններ ավելի, […]

̰
Վարչապետը տեղյակ է՝ ինչ իրավիճակ է երկրում, հանրությունն էլ ժամեր անց կտեղեկանա. Ալեն Սիմոնյան

13:24 12.09.2018

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսումն ու հրապարակումը ահաբեկչություն կարելի է որակել: «Այն, ինչ տեղի է ունեցել, փոքր ահաբեկչություն է Հայաստանի Հանրապետության դեմ, և մեղավորները պետք է ամենայն խստությամբ պատժվեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Սիմոնյանի կարծիքով` տեղի ունեցածը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հերոսներից մեկի հետ: Նա, […]

̰
Մասնագիտական քննարկումները ոչ իրավաչափ չեմ համարում. Գևորգ Պետրոսյանը` աղմկահարույց հեռախոսազրույցի մասին

13:20 12.09.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի համոզմամբ` եթե ԱԱԾ, ոստիկանության, նախաքննական մարմնի գործունեությունը փոխհամաձայնեցված չէ, չի կարող ցանկալի արդյունք տալ: Սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Ճշմարտության համար ասենք, որ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարն իրավունք չուներ ԱԱԾ […]

̰
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիները քաղաքացիական անձինք են. Պուտին

12:52 12.09.2018

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկրի իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին:

̰
Հալեպի ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 6 հալեպահայեր

12:10 12.09.2018

Սեպտեմբերի 16-ին Հալեպում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, ընտրվելու է նահանգային խորհուրդ, որը կազմված է լինելու 100 հոգուց, ինչպես նաև ձևավորվելու է 50 հոգուց կազմված քաղաքային խորհուրդ: Shantnews.am-ի տեղեկություններով` ընտրություններին մասնակցելու են նաև վեց հալեպահայեր: Նրանցից երկուսը՝ Մարիա Գաբրիելյանն ու Նորա Գրաջյանը, Բերիո հայոց թեմի թեկնածուներն են, իսկ սիրիական իշխող ԲԱԱՍ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնացելու […]

̰
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

11:56 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. հայ բժիշկների հերթական հաղթանակը

11:31 12.09.2018

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի դեպք, երբ քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. «Մեր Բժիշկների հերթական հաղթանակը!!! Քաղցկեղը հաղթահարելի է… Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի […]

̰
Վազաշենում պատահաբար ֆիքսել են գնդակոծության պահը

11:24 12.09.2018

Facebook սոցցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ֆիքսել է Վազաշենի գնդակոծության պահը: «Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ. ԱԳՆ

10:33 12.09.2018

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում այս պահին նախատեսված չէ: Եթե այդպիսի հանդիպում նախապատրաստվի, դրա վերաբերյալ ազդարարման կոնկրետ համակարգ կա, որի համաձայն՝ ԱԳՆ-ն կտեղեկացնի հանդիպման մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանելով ShantNews.am-ի հարցին՝ Բալայանը նշեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում ոչ միայն հայկական կողմը, այլև գործընկերները հիշեցնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

08:51 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]

̰
Իռլանդացիները 30 հազար եվրո են հավաքել վթարից տուժած հայ տղամարդուն օգնելու համար

08:43 12.09.2018

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա հայազգի Իլաբեկ Ավետյանը վրաերթի է ենթարկվել մոտոցիկլիստի կողմից՝ ստանալով լուրջ վնասվածքներ։ Դեմքի շրջանում ունի մի շարք լուրջ կոտրվածքներ, զրկվել է ձախ աչքից։ Դեպքը տեղի է ունեցել «Դարնդեյլ» այգում, 3 ամիս առաջ, սակայն այն օրերս է հանրային հնչեղություն ստացել։ Բանն այն է, որ այդքան ժամանակ է անցել, սակայն իռլանդական ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։ […]

̰
Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում. ՄԻՊ-ի արձագանքը

07:11 12.09.2018

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

̰
Ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծել է Բաղանիս գյուղը և միջպետական ավտոճանապարհը

00:17 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին ժամը 22։30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից։ Վնասների մասին տեղելություններ չկան։      

̰
Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, ինձ կախաղան կհանեք հրապարակում. Նիկոլ Փաշինյան

21:16 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ հայտարարություններին, թե լծակներ է կիրառել դատարանների նկատմամբ: Նա ընդգծեց` ժողովուրդը հակառակն է ասում, դժգոհում է, որ ինքը չի միջամտում: Նա խոսեց անցումային արդարադատության մասին։ « «Անցումային արդարադատություն» բառից շատերը վախեցել են, նեղվել են, բայց դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որ գործում են սահմանադրությամբ և օրենքով»,- […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` աղմկահարույց ձայնագրության մասին

20:45 11.09.2018

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]

̰
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար

20:17 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]

̰
Մարտի 1-ի գործը զրոյից քննվում է. ՀՔԾ պետ

18:13 11.09.2018

Այս պահին Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք հիմք չենք ընդունում նախորդ գործի որևէ տվյալ: Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, կպարզենք նաև […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

18:03 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]

̰
ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին տեղեկություններ կհրապարակի

17:44 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]

̰
Վոլգոգրադի բնակիչը վաճառքի է հանել Վազգեն I-ի համրիչները

17:25 11.09.2018

Վոլգոգրադի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը վաճառքի է հանել Վազգեն I կաթողիկոսի նվիրած հախճապակե, ձեռագործ, XIX-րդ դարի համրիչները: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Նովիկովը նշել է, որ 1988 թ-ի մայիսից ծառայել է խորհրդային բանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում: Երբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունն ուժեղացել է, կաթողիկոսն այցելել է էթնիկ բնակչությամբ, խառը կառուցվածքով գյուղերից մեկը, որպեսզի ելույթ […]

̰
Մարտի 1-ի գործով ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը. պարզաբանում է ՀՔԾ պետը

17:13 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին

16:28 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]

̰
BACK_TO_TOP