19:42 14.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջադրվելուց հետո հանրությանը կերպարային ինչ-ինչ փոփոխություններով ներկայանալուն: Նա խոստովանեց` իր հիմնական ժամանակը տրամադրում է աշխատանքին, սակայն ընկերներն իրեն նաև ճանաչում են որպես լավ պարողի: Հարցին` պատերա՞զմն է արդյոք իրեն փոխել, դարձրել սակավախոս, Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորովին: Մինչև պատերազմն էլ եմ այդպես […]
19:28 14.09.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի […]
19:14 14.09.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հուսով է, որ հայտնի 0038 հրամանը ի վերջո կհրապարակվի ու հանրությունը կկարողանա ծանոթանալ դրա հետ, որովհետև ըստ նրա, հրամանը գաղտնի պահելը թույլ է տալիս, որ Հատուկ քննչական կոմիտեն այն մեկնաբանի սեփական տեսակետից ելնելով։ Այդ հրամանի մեջ, ըստ պաշտպանի, միայն մեկ բան կա, որ կարելի է չհանրայնացնել, մնացածը […]
19:05 14.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրիի Աբովյան 242 հասցեում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Սրճարանի ուտեստները նրանք են պատրաստելու, մատուցելու, իսկ հաճախորդները լինելու են հասարակության բոլոր շերտերը, որոնք մեծ ցանկություն կունենան ճաշակել այս երեխաների […]
18:47 14.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, […]
18:38 14.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը խոսել է այն խնդիրներից, որոնց պատճառով Երևանում պատշաճ աղբահանություն չի կատարվում: Լրագրողները Նիկոլաս Թավիլին հիշեցրել են նաև այն լուրերը, ըստ որոնց՝ ընկերությունը խնդիրներ ունի, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականից հետո տարել է «Սանիթեք»-ում իրեն պատկանող մեքենաները: Բանախոսն այդ լուրերը բամբասանք է […]
18:32 14.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել է ընդունել իր մեղքը «ռուսական գործի» վերաբերյալ, որը հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով դատարանի նյութերը: Նշվում է, որ քաղաքական գործիչը համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգների դեմ դավադրության մասին մեղադրանքը, ինչպես նաև այն, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով […]
18:09 14.09.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների քանակը չի նվազել։ Այդ սպառնալիքները ցիկլերով կրկնվում են՝ գուցե «լուսնի փուլերի», գուցե իրենց հանրային ելույթների հետ կապված։ Այս մասին այսօր ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հայտարարությանն անդրադառնալով՝ նա ասաց, որ իրենք զգացված են այդ հայտարարության համար, սակայն խնդիր են տեսնում դրա մեջ։ «Արտակ Զեյնալյանի կոչի […]
17:49 14.09.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ: Ինչպես Փարիզից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում, Փաշինյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում […]
17:44 14.09.2018
«Անկախ նրանից՝ ով է սպանել պարոն Աբգարյանին, ով է կրակել, ինչ նպատակով են սպանել, ինչ հանգամանքներում են սպանել՝ հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում կամ ավել կամ պակաս չի արդարացվում»,- ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հետո այդ պաշտոնյաների ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ այպիսի գնահատական այսօր տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ […]
17:27 14.09.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ դիտարկմանը, թե Հայաստանում լայնորեն տարածում է գտել խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու պրակտիկան, նշելով. «Մարդիկ պետք է հասկանան, որ կալանքը պատժատեսակ չէ, հայցի, վճռի ապահովման միջոց չէ: Հայաստանում կալանքների վիճակը չափազանց վատ էր, ինչը քննադատում էի և՛ որպես իրավապաշտպան, և՛ որպես պատգամավոր: Հայաստանն […]
17:23 14.09.2018
«Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդեռլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը: ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիդեռլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդեռլանդների օմբուդսմենը տեղեկացրել է, որ […]
17:00 14.09.2018
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին: Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը. 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ […]
16:44 14.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում: «Մենք պահանջում ենք, որպեսզի այդ գործը տվյալ կառույցից վերցվի և տեղափոխվի մեկ այլ կառույց: 309 հոդվածով հարուցված քրեական գործը չի կարող քննվել ԱԱԾ-ում կամ ՀՔԾ-ում»,- ասել է նա: Փաստաբան Արամ Օրբելյանն իր խոսքում […]
16:28 14.09.2018
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել, համենայնդեպս, այդպես է նա հավաստիացրել լրատվամիջոցներին՝ պնդելով, որ «որպես քաղաքացի, իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը, որովհետև համարել է, որ իրեն հասու չէ»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտնաբերել են նման բան, բայց իր համար […]
15:18 14.09.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը մտահոգել է այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ կառույց) տեղեկատուի մեջ Հայաստանի քարտեզը ներկայացված է Արցախը ներառյալ։ Ավելին՝ քարտեզում ավելացված է նաև Շահումյանի շրջանը, որն այս պահին օկուպացված է Ադրբեջանի բանակի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր հայտարարել է, որ իրենց դեսպաններին հրահանգել են հետաքննել այս փաստը, քանի որ Բաքվի կարծիքով՝ այդ […]
15:08 14.09.2018
Ոստիկանության պետը և ոստիկանությունը չեն կարող ուշ կատարել կառավարության ղեկավարի հանձնարարականները: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ընդգծեց` ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրմանը և այդ ուղղությամբ իրենց գործողություններին, Օսիպյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, […]
14:56 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]
14:55 14.09.2018
Կառավարության նիստում այսօր փոփոխություն է կատարվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ եթե գործող կարգով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10․5-11 տոկոսը, ապա հիմա դա նվազում է մինչև 9․5 տոկոս: Բացի դրանից՝ ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս ամուսինների տարիքային համագումարը 65 տարեկան պետք է լինի, […]
14:54 14.09.2018
«Իմ քայլը» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել իր համակիրներին պաստառները չփակցնել չնախատեսված վայրերում: «Միևնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաև մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,- ասված է գրառման մեջ: Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը սոցցանցում լուսանկարներ էր հրապարակել և գրառում էր արել պաստառները փակցնելու մասին. «Իմ քայլը» […]
14:46 14.09.2018
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել երկրորդ երեխայի ծնվելու դեպքում միանվագ 50.000 դրամը 150.000 դրամ դարձնելու նախագիծը, որը հաստատվել է: Նախարարի խոսքերով՝ ի տարբերություն գործող կարգի, երբ պետությունը զգալի աջակցություն է ցուցաբերում երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, նոր կարգով […]
14:36 14.09.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահ է՝ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալու են լավ, թափանցիկ ընտրություններ: Սեպտեմբերի 14-ին` կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, Օսիպյանն անդրադարձավ ընտրակաշառքների մասին ահազանգերին և հարցին՝ որքանով է ոստիկանությունը պատրաստ կայանալիք ընտրություններին: «Մենք պատրաստ ենք, և ես խոստացել եմ՝ դա այդպես էլ լինելու է, մենք կունենանք ոստիկանության կողմից լավ կազմակերպված, այդ թվում` […]
14:17 14.09.2018
Եվրախորհուրդը Ռուսաստանի նկատմամբ դեռ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտ։ Պատժամիջոցային ցուցակի մեջ մտնող անհատների և ընկերությունների եվրոպական հաշվեհամարները, ըստ այս պատժամիջոցների, սառեցվում են, իսկ պատժված գործիչների նկատմամբ Եվրոպա այցերի սահմանափակումներ են գործում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Ցուցակի մեջ մտնում է 155 ընկերություն և 44 անհատ, որոնք պատժամիջոցների են […]
14:08 14.09.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 14-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է իրեն ևս գաղտնալսած լինեն: «Չեմ կարող որևէ բան ասել, անկեղծ, բայց որևէ բան էլ չեմ բացառում»,- ասաց նա: Օսիպյանը, սակայն, նշեց, որ ինքը մտահոգվելու պատճառ չունի: Հարցին` հաշվի առնելով վերջին օրերին […]
14:06 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, որոնք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից: Նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում […]
13:22 14.09.2018
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ […]
13:18 14.09.2018
Էջմիածնում այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել` դժգոհելով ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահի նշանակման դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ քանի որ ԵԿՄ տարածքային խորհուրդը նախագահ չի ունեցել, ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահ Արման Գրիգորյանը փախուստի մեջ է, խորհուրդ է ձևավորվել, վարչության կողմից նախագահ է ընտրվել Մաթոս Ներսիսյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք որպես խորհրդի նախագահ […]
12:45 14.09.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության հիման վրա պատրաստված հոլովակի փոխարեն EuroNews հեռուստաալիքն իր ռեպորտաժի մեջ օգտագործել է սոցցանցերում հայտնի դարձած մեմը, որում իբր գաղտնալսվում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցը։ Իրական խոսակցության փոխարեն գրված է հորինված տեքստը. […]
12:34 14.09.2018
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են գորշ արջերը երեկոյան զբոսնում Խոսրովի անտառում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են արջերը մոտենում տեսախցիկին, իսկ հետո փախչում:
12:04 14.09.2018
Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին հաստատել է, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների համար նախատեսված տուրքերի օրինագիծը չեղյալ է հայտարարվելու։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Երուսաղեմի իր աղբյուրից։ Մեր աղբյուրը նաև հայտնեց, որ հանդիպում է կայացել նաև Երուսաղեմի քրիստոնյաների առաջնորդների և Հանեգբիի միջև, որի ժամանակ Հանեգբին խոսել է հավելյալ տուրքերի օրինագծի մասին՝ հավաստելով, որ այդ օրինագիծը […]