16:44 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է […]
16:26 15.09.2018
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը գնահատվում են, և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է աջակցել Թբիլիսիին՝ կազմակերպությանն անդամակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը առաջընթաց է գրանցում, և մենք ողջունում ենք դա։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, քանի դեռ երկիրը շարժվում է Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,– նշել է Ստոլտենբերգը։ […]
16:06 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով, ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով: Կենտրոնի ղեկավարները վստահեցրել […]
15:47 15.09.2018
Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ, երեկ երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի անգամ կրակոցներ են սկսել և լռեցվել հայկական կողմի պատասխան կրակոցներից։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կրակել են, մեր պատասխան կրակից հետո լռել են, որոշ ժամանակ […]
15:44 15.09.2018
Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
15:34 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»: – Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել: – Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: […]
15:29 15.09.2018
Լիտվայում տեղակայված գերմանական բանակային ստորաբաժանումների զինծառայողների առջև ելույթ ունենալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը անկայունություն է մտցնում հետխորհրդային այն պետություններում, որոնք չեն մտել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի կազմ։ Կանցլերի խոսքով՝ այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ ներքին հակամարտությունները հարթելու աշխատանքներով։ Պատճառն այն է, ըստ Մերկելի, որ Ռուսաստանը կա՛մ տարածքներ է […]
15:03 15.09.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող մեկնաբանություններին՝ կապված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ կմտնեն Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց […]
14:41 15.09.2018
Սուտ մեղադրանքի թիրախ դառնալուց և բերման ենթարկվելուց հետո պոլսահայ Սայաթ Մորբոյաջին երեկ ազատ է արձակվել, տեղեկանում ենք SHANTNEWS.AM-ի Ստամբուլի աղբյուրներից: Հայ երիտասարդի դեմ ցուցմունք էր տվել անհայտ մի անձ՝ ոստիկանությանը հայտնելով, թե Սայաթը վիրավորական խոսքեր է ասում Թուրքիայի նախագահի հասցեին, տվել է նրա մեքենայի համարը, ինչից հետո էլ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Մեկ օր […]
14:38 15.09.2018
«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել», – այս խոսքերով ShantNews.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հերքեց թուրքական մամուլի տարածած այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սահմանն անցած իրենց հովվին Թուրքիային հանձնելու խնդրանքով։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիայի քաղաքացի, Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու այս կողմում ձերբակալված […]
13:40 15.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են […]
13:31 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, վերադարձել է և մասնակցել Երևանում բժշկական կենտրոնի բացման արարողության: SHANTNEWS.am-ը վարչապետից հետաքրքրվեց` արդյո՞ք Ֆրանսիայում «Վեոլիա ջրի» հետ կապված հարցեր քննարկել են: Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ կային, որ այս այցի նպատակը հենց այդ հարցով քննարկումների անցկացումն է: «Եթե նկատի ունեք նախագահ Մակրոնի հետ, չենք քննարկել: «Վեոլիա ջրի» […]
13:18 15.09.2018
Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]
12:51 15.09.2018
Առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու։ Սա այս տարվա հերթական «արարողակարգային» այցն է երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Այսօրվա այցը նույնպես կարևոր օրակարգ չի պարունակում։ Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռամիզ Հասանովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Թուրքիայի նախագահին ուղեկցում է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիայի […]
12:43 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում հնչեցրած արտահայտություններից մեկին: Հիշեցնենք, երկրորդ նախագահն ասել էր. «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»: «Գիտեք, կարծում եմ` այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվը […]
12:30 15.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը որղջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»,- գրել է նա:
12:07 15.09.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Ֆիշերի շախմատի Champions Showdown մրցաշարը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ընդհանուր 17,5:8,5 հաշվով հաղթեց կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի: Մրցաշարի մյուս զույգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով՝ 11,5:14,5 Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 14:12 Ուեսլի Սո -Անիշ Գիրի՝ 14,5:11,5 Նշենք, որ զույգերի հաղթողները կվաստակեն 30 հազարական դոլար, […]
11:33 15.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:
11:29 15.09.2018
Ռուսաստանի դեմ 6 ամսով, մինչև 2019 թվականի մարտի 15-ը, պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրամիության խորհրդի որոշումը ուժի մեջ է մտել: ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Փաստաթղթում նշվում է, որ որոշումը ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ վեց ամիս […]
11:08 15.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 8.30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի ուղղությամբ: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը […]
09:28 15.09.2018
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության […]
08:27 15.09.2018
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։ «Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական […]
01:02 15.09.2018
Սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների հրաձգության հետևանքով 8 երեխա վնասվածքներ է ստացել, 1-ը` զոհվել, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։ «Հալեպի ծայրամասերից մեկում 82մմ-անոց ականանետից կրակոցների հետևանքով տուժել են 14 խաղաղ բնակիչներ։ 11-ամյա երեխան զոհվել է, 13-ը` ներառյալ 8 երեխաները, տուժել են»,- ասել է նա։ Բացի այդ, […]
00:30 15.09.2018
Սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Այս մասին aravot.am-ին է հայտնել Բերդի տարածաշրջանի […]
22:24 14.09.2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ֆրանսահայերի հետ, այս մասին վարչապետը հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում։
19:53 14.09.2018
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` գլխավոր դատախազի բացառիկ իրավասությունն է վարույթ իրականացնող մարմնից վերցնել առանձին քրգործի քննությունը և հանձնարարել մեկ այլ վարույթի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հնչեցրած կարծիքին, թե «Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում»: «Ես […]
19:42 14.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջադրվելուց հետո հանրությանը կերպարային ինչ-ինչ փոփոխություններով ներկայանալուն: Նա խոստովանեց` իր հիմնական ժամանակը տրամադրում է աշխատանքին, սակայն ընկերներն իրեն նաև ճանաչում են որպես լավ պարողի: Հարցին` պատերա՞զմն է արդյոք իրեն փոխել, դարձրել սակավախոս, Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորովին: Մինչև պատերազմն էլ եմ այդպես […]
19:28 14.09.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի […]
19:14 14.09.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հուսով է, որ հայտնի 0038 հրամանը ի վերջո կհրապարակվի ու հանրությունը կկարողանա ծանոթանալ դրա հետ, որովհետև ըստ նրա, հրամանը գաղտնի պահելը թույլ է տալիս, որ Հատուկ քննչական կոմիտեն այն մեկնաբանի սեփական տեսակետից ելնելով։ Այդ հրամանի մեջ, ըստ պաշտպանի, միայն մեկ բան կա, որ կարելի է չհանրայնացնել, մնացածը […]