TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+5.09 oC

Գլխավոր

Միքայել Մինասյանի սանիկը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում է

11:48 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան […]

̰
Yerevan.today կայքում խուզարկություն է. Քննչական կոմիտեն չի հերքում

11:40 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]

̰
Բաղանիսում գիշերը անդորրը պահպանվել է

11:31 17.09.2018

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովանավորը եղել է, կա ու կմնա մեր ազգային բանակը իր հրամանատարական կազմով»,- գրել է նա: Նշենք, որ […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի քննության շրջանակում մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ

11:26 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]

̰
Հայտնաբերվել են 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ. Մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած պայթյունից

10:50 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության […]

̰
«Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման». Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը Փաշինյանին

10:27 17.09.2018

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի […]

̰
Ստամբուլում 10-րդ անգամ հանձնեցին Հրանտ Դինքի անվան մրցանակը

09:59 17.09.2018

Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Ակոս»-ը: Ժյուրին, որի կազմում է նաև Սերժ Թանկյանը,  Թուրքիայում մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքար մղող և դրա համար մի քանի անգամ բանտարկված Մուրադ Չելիքքանին։ Օտարերկրացի իրավապաշտպանների շրջանում մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից […]

̰
Հրազդանի տներից մեկում պայթյուն է որոտացել

08:32 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Քաղաքացիների մուտքը բնակարան արգելված է, Երևանից սակրավորներ են մեկնել։ Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ […]

̰
Սֆինքսի ևս մեկ արձան է հայտնաբերվել

23:42 16.09.2018

Ասուանի մոտակայքում գտնվող տաճարի գրունտային ջրերի մակարդակի իջեցման նախագծով զբաղվող հնագիտական Եգիպտական առաքելությունը սֆինքսի արձան է հայտնաբերել, սոցցանցի պաշտոնական էջում այս մասին հայտնում է երկրի Հնությունների հարցերով նախարարությունը։ Եգիպտոսի հնությունների հարցով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին ասել է, որ արձանը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 331-31 թթ․)։ Արձանը հայտնաբերվել է  Կոմ-Օմբո քաղաքի […]

̰
«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք»․ Փաշինյանը՝ իրեն բռնապետ որակողներին

22:14 16.09.2018

Շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Իլհամ Ալիևն ու նրա հայաստանյան կոլեգան հարցազրույց տվեցին՝ միաժամանակ մեղադրելով ինձ բռնապետ լինելու մեջ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Շատ պաշտոնապես մի բան ասեմ․ 3-րդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, […]

̰
Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին նույնպես ծառայի առաջնագծում․ Փաշինյան

21:56 16.09.2018

Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]

̰
Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ

20:52 16.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական […]

̰
Որևէ երկրի, առավել ևս Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Փաշինյան

16:42 16.09.2018

Որևէ երկրի, առավել ևս Թուրքիայի նախագահի հետ որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել […]

̰
Հայ մարզուհին հաղթել է Ռամիլ Սաֆարովի քրոջը՝ հաղթանակը նվիրելով Գուրգեն Մարգարյանի հիշատակին

15:26 16.09.2018

Հայաստանի «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը Թբիլիսիում անցկացող MMA-ի միջազգային մրցաշարում հաղթել է Ադրբեջանը ներկայցնող Ռենա Սաֆարովային, ով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի քույրն է։ Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովն էր, որ 2004 թվականին Հունգարիայում անցկացված դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]

̰
Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 83-րդ տեղում է․ ՄԱԿ

15:23 16.09.2018

Հայաստանում կյանքի տևողությունը միջինը 74,8 տարի է, կրթության միջին տևողությունը՝ 13 տարի, մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ն՝ մոտ 9000 դոլար։ Այս և մեկ տասնյակ այլ՝ տնտեսական և հումանիտար, ցուցիչների հաշվարկով Հայաստանն աշխարհի 189 երկրների ցանկում մարդկային զարգացման ցուցանիշով 83-րդ տեղում է, ինչը բարձր ցուցանիշ է համարվում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հերթական զեկույցում։ Հայաստանի հարևան […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին

14:09 16.09.2018

Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երեկ երեկոյան մի խումբ հրթիռներ են չեզոքացրել Դամասկոսի երկնքում։ Այդ հրթիռներն արձակվել էին Իսրայելի օդային ուժերի կողմից՝ օդանավակայանի պահեստներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են սիրիական և իսրայելական աղբյուրները։ Սիրիայի հակամարտությունը վավերագրող վերլուծական կենտրոններից մեկի տվյալներով՝ օդային հարձակման թիրախը Սիրիայի զինված ուժերին մատակարարված նոր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան էին, որոնք […]

̰
Ինձ ասում էր՝ դուխդ չգցես․ վարչապետը զրուցել է հակառակորդի կրակոցից վիրավորված տավուշցու հետ

13:11 16.09.2018

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորված քաղաքացի Սուրեն Սեփխանյանի (ծնված՝ 1957թ.) հետ ու տեղեկացել, որ նրա վիրավորումը թեթև է։ «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ […]

̰
Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդը մահացել է

12:16 16.09.2018

Սեպտեմբերի 15-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելուց հետո։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին։

̰
Պատերազմի 7 տարիների ընթացքում Սիրիայում առաջին անգամ անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

12:04 16.09.2018

Այսօր Սիրիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Արաբական «Ալ Մայադին» հեռուստակայանը նշում է, որ Սիրիայի այս ընտրություններն առաջինն են շուրջ յոթ տարի շարունակվող  պատերազմի ընթացքում: Ընտրությունները տեղի են ունենալու Սիրիայի 14 նահանգներում, որտեղ գործում են 650 ընտրատեղամասեր, իսկ ընտրություններին մասնակցում են 35 հազար թեկնածուներ: Ինչպես տեղեկացրել ենք՝ ընտրություններին մասնակցում են նաև վեց հայեպահայեր: Reuters-ի հաղորդմամբ՝ ՏԻՄ […]

̰
Գլենդելում մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է ծագումով հայ տղամարդ

11:29 16.09.2018

Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքի ոստիկանությունը մանկապղծության մեղադրանքով ձերբակալել է իրանահայ Հարմիկ Հախվերդյանին: Տեղեկությունը փոխանցող CNBC հեռուստակայանը նշում է, որ 48-ամյա Հախվերդյանը կիթառի ուսուցիչ է: Դեպքը հետաքննող լրագրողը չի բացառվում, որ սա առաջին դեպքը չէ։ Ոստիկանությունը մտադիր է գնալ հետքերով: Հարմիկ Հախվերդյանը ձերբակալվել է Կոլորադո թաղամասում գտնվող երաժշտական դպրոցի 11-ամյա աշակերտի    բարձրացրած բողոքից հետո։ Աշակերտի […]

̰
Ադրբեջանական կողմի կրակոցներից Կոթիում բնակիչ է վիրավորվել

11:09 16.09.2018

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]

̰
Հռոմի պապը մաֆիոզներին ապաշխարության կոչ է արել

11:01 16.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիցիլիա կատարած այցի ժամանակ հանդես է եկել մաֆիայի անդամներին հասցեագրված ուղերձով՝ հորդորելով հրաժարվել հանցագործություններից ու բռնությունից։ Այս մասին հայտնում է BBC-ն։ «Մաֆիոզները քրիստոնյայի կյանքով չեն ապրւմ, քանի որ նրանց կենսակերպը հակասում է Աստծուն։ Ես ասում եմ մաֆիայի անդամներին՝ փոխվե՛ք եղբայրներ ու քույրեր։ Բավական է մտածել Ձեր և ձեր փողերի մասին։ Շրջվե՛ք դեպի […]

̰
Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել

10:46 16.09.2018

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել՝ նշելով, որ վերջին խոսքը պետք է ասեն Մեծ Բրիտանիայի բնակիչները։ Նա նաև մեղադրել է կառավարությանը բանակցությունները քաոսային կերպով վարելու մեջ, ինչ կարող է ազդել բրիտանացիների բարեկեցության վրա։ Քաղաքապետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի կարողացել Brexit-ի հարցով պայմանավորվել նույնիսկ իր […]

̰
Սյունիքի մարզում այրվել է մոտ 70 էլեկտրասյուն, 500 հա խոտածածկույթ

10:29 16.09.2018

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

10:00 16.09.2018

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի։ Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու վերացման: Այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց: Պարսկական կողմի հարձակումը ետ մղելուց հետո, երբ մարդիկ վերադառնում են խաչափայտը վերցնելու, […]

̰
Հրդեհ Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին. դեպքի վայրում է ԱԻ նախարարը

23:57 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում […]

̰
Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա. ՀՔԾ

23:20 15.09.2018

ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, թե ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: «Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կարող է ոչ այնքան իշխանությանը վնասել, որքան ՀՀ-ին. փորձագետ

19:21 15.09.2018

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես քաղաքական գործոն գոյություն չունի: Այս մասին նա նշեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Ռոբերտ Քոչարյանը, քանի մեկուսացված չէ հասարակությունից, կարող է վնաս հասցնել, ընդ որում` ոչ այնքան իշխանությանը, որքան Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա: Հարցին` կարո՞ղ է նա դառնալ համախմբող գործոն, […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա. Փաշինյանը՝ Le Monde-ին

19:13 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Լրագրողի հիշեցմանը, թե իշխանության գալուց հետո արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանելով հարցին` կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը վարել իր ռուս դաշնակցից լիովին անկախ քաղաքականություն, Փաշինյանը նշել է. «Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, […]

̰
Եթե Բաքուն ցանկանում է ապրել նույն պետության կազմում, ինչ ԼՂ-ն, պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել ԼՂ-ի հետ. Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին

18:58 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի խնդրին: Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով առկա դիվանագիտական փակուղին, Փաշինյանը պատասխանել է. «Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել […]

̰
BACK_TO_TOP