TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Գլխավոր

Ջիգարխանյանի նախկին կնոջը նկատել են հայտնի երգչի հետ՝ ամուսնության գրանցման գրասենյակի մոտ

08:10 19.09.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային նկատել են երգիչ Պրոխոր Շալյապինի ընկերակցությամբ։ Ականատեսները նրանց լուսանկարել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից դուրս գալիս։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ չբացառելով նրանց միջև սիրավեպի առկայությունը։ Նրանց՝ համատեղ ժամանակ անցկացնելու մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսին։ Նրանց նկատել էին միասին տնից դուրս գալիս, գնումներ […]

̰
Դիմա Բիլանն ավտովթարի մասնակից է դարձել

08:00 19.09.2018

Հայտնի երգիչ Դիմա Բիլանը Մոսկվայի արևմուտքում դարձել է ավտովթարի մասնակից։ РЕН ТВ-ն հրապարակել է վթարից րոպեներ առաջ արված տեսանյութ երգչի մեքենայի սրահից։ Կադրերում երևում է, որ Դիման երգում է ու մեքենա վարում։ Լենինյան պողոտայում տեղի ունեցած վթարի մեղավորը Դիման է։ Նրա Ford Mustang մեքենան հարվածել է առջևից ընթացող Hyundai մակնիշի մեքենային։ ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք […]

̰
Ադրբեջանական շքերթը և Էրդողանի հայտարարությունը դժգոհություն են առաջացրել այդ երկրի հանրության մեջ

21:00 18.09.2018

Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ռազմական շքերթը` նվիրված «Բաքվի ազատագրման 100-ամյակին», ոչ միանշանակ է ընդունվել այդ երկրի հանրության և փորձագիտական շրջանակների կողմից: Հատկանշանական է, որ շքերթը անվանել են «բոլշևիկներից և հայ դաշնակներից ազատագրության տոն», և դրան հանդիսավոր կերպով մասնակցելով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իսլամական ջոկատները՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, կարողացան ազատագրել Բաքուն և հանձնել ադրբեջանցիներին: […]

̰
Բաքվում գաղտնի բանակցել են Իսրայելի և Թուրքիայի առաջնորդները

20:21 18.09.2018

Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը՝ 5 օրվա ընթացքում հասցրել է հանդիպել այդ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաների հետ, քննարկել ոչ միայն ռազմական նշանակության, այլև կրթության և տնտեսության ոլորտի համագործակցության հարցեր: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ գաղտնիք չէ, որ Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի վարչապետի ամենավստահելի պաշտոնյաներից մեկն է, առավել ևս, որ սերտ […]

̰
Արցախում արջերը «փակել են» Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

19:37 18.09.2018

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախ կատարած այցից: «Արցախում շրջում էինք, և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- գրել է նա:

̰
Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ

19:32 18.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]

̰
Բլոգեր Վլադ Մոսեսովը նոր տեսանյութ է հրապարակել Արցախի մասին

18:53 18.09.2018

Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որն առավել հայտնի է Վլադ Մագա անունով, հրապարակել է օրերս տեսանկարահանած տեսանյութի շարունակությունը: «Եթե կարծում ես, որ ինչ-որ հարցում բախտդ չի բերել, միգուցե ինչ-որ բան պակասում է, պարզապես նայի՛ր այս տեսանյութը մինչև վերջ»,- ասում է նա: «Հայ-ադրբեջանական հակամարտության փախստականի պատմությունը» խորագիրը կրող տեսանյութում բլոգերը ներառել է Արցախում անցկացրած օրերին՝ սահմանային […]

̰
Հայ և քուրդ ակտիվիստներին դաժանորեն ծեծած թուրքին հայրենիքում ընդունել են ինչպես հերոսի

18:44 18.09.2018

Հայ և քուրդ ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկած Սինան Նարինին Թուրքիայում ընդունել են ինչպես ազգային հերոսի: Խոսքը 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի մասին է, երբ խաղաղ ցույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ և քուրդ ակտիվիստներին: Սինան Նարինը այս հանցագործության համար դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման և պատիժը կրելուց հետո վերադարձել […]

̰
Ի՞նչ են այսօր խոստացել ընտրողներին «Լույս»-ը, «Երևանցիներ» դաշինքն ու ՕԵԿ-ը

18:07 18.09.2018

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]

̰
Դատարկ ձեռքով չէի գնացել. Արագած Ախոյանն այցելել է Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն

18:01 18.09.2018

Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Օզմենի հայտնած տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ: Որ նախկին պատգամավորն այցելել է ձերբակալված Ալիին, Ախոյանն ինքն էլ հաստատեց, ավելին, նշեց, որ շատ հետաքրքիր հանդիպում էր։ «Սովորական պատանի […]

̰
Մենք զուգահեռներ գտանք Թումանյանի և Քաջազնունու գործունեության մեջ. Նարինե Թուխիկյան

17:53 18.09.2018

Այսօր Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Հովհաննես Քաջազնունու կյանքին և գործունեությանը: Միջոցառումը կրում է «Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագիրը: Տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս միջոցառմանը պատրաստվել են գարնանից: «Իրականում սա ձոն է Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին և եկող տարի սպասվող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Այս երկու գործիչների […]

̰
Արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստվում է դուրս գալ համաձայնության կառավարությունից. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի պարզաբանումը

16:04 18.09.2018

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ՀՅԴ-ն մտադիր է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունից: Ըստ տարածված լուրի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, շուտով կհանրայնացվի: Տեղեկությունը պարզաբանելու համար Shantnews.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: «Անպատասխանատու մամուլի հերթական անպատասխանատու հրապարակումն է: Դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա բացառում է մեկ ամիս […]

̰
Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հարցում վերջնական որոշում կկայացվի մոտ օրերս. Էդուարդ Աղաջանյան

15:53 18.09.2018

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցի լուծումը: «Երրորդ նախագահի առանձնատան հետ կապված հետևյալ իրավիճակն է. ինչպես գիտեք, կառավարության ձևավորման ժամանակ դեռ վարչապետն անձամբ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ երրորդ նախագահին տուն կամ բնակարան տրամադրելու գործով: Մենք տարբեր տարբերակներ ենք […]

̰
ՀՀ նախկին նախագահներն Անկախության տոնին մասնակցելու հրավիրատոմս կստանան

15:42 18.09.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]

̰
Սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի. Նորիկ Սարգսյան

15:09 18.09.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]

̰
Կահիրեի 100-ամյա հայկական գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում հայերի պատմության մասին. Reuters

14:58 18.09.2018

Հանրահայտ Reuters գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսում հայկական համայնքի պատմությանն ու այնտեղ հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում այստեղ հայերի ունեցած պատմության մասին: Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները գրեթե ավարտված կարելի է համարել, քանի որ գերեզմանների արձաններն ու կիսանդրիներն արդեն մաքրված ու ամրացված են: […]

̰
Չկա վախի մթնոլորտ, մարդիկ չեն խուսափում, մոտենում են. Զարուհի Փոստանջյան

14:36 18.09.2018

«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]

̰
Yerevan.today կայքի վրա ԴԴօՍ հարձակում է եղել. խմբագիր

14:23 18.09.2018

Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքերով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում […]

̰
Ռոբերտ Քոչարյանը մեզ հետ կապ չունի. Yerevan.today կայքի խմբագիր

14:20 18.09.2018

2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]

̰
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական զարգացումները

14:15 18.09.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են Ղարաբաղյան […]

̰
Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել

14:09 18.09.2018

Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն  ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները  յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:  

̰
Թբիլիսիում բեռնատարների վարորդները ցույցով պահանջել են չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման արգելքը

13:00 18.09.2018

Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրգործ է հարուցվել

12:59 18.09.2018

2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]

̰
Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է պաշտոնից

12:56 18.09.2018

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել […]

̰
Հուզիչ լուսանկար Արցախից՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման դահլիճից

12:38 18.09.2018

Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացումից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ: Լուսանկարներից մեկում, որը առավել տարածվել է համացանցում, հուզելով բազմաթիվ մարդկանց, պատկերված է մի երիտասարդ զինծառայող՝ Արման Օրդուբեկյանը, որը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում […]

̰
ՀՀ նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

12:08 18.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել: Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250 […]

̰
«Սելֆի-ժամից»՝ հրավառություն. ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին

11:35 18.09.2018

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: «Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող […]

̰
Բուլղարիայում բացվեց նկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանը 

11:09 18.09.2018

Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ՝ նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որը կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և գեղանկարչի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, բազմաթիվ […]

̰
Մասիսի լանջին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել

10:52 18.09.2018

Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել: Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Իգդիր նահանգի ժանդարմերիան հրդեհաշիջման աշխատանքներում գործի է դրել  անօդաչու թռչող սարքեր: Հրդեհի օջախները ծայր էին առել դեռևս 3 օր առաջ: Կրակի արագ տարածմանը նպաստել է քամին: Կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 200 հա մակերեսով տարածք։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Հրդեհը […]

̰
Իսրայելական ավիահարձակման ժամանակ Սիրիայում ռուսական ինքնաթիռ է անհետացել

07:40 18.09.2018

Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ  մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]

̰
BACK_TO_TOP