07:10 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
00:18 21.09.2018
Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1223957034413570/?type=3&theater
22:33 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]
22:28 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության […]
22:14 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների […]
21:51 20.09.2018
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով, այս մասին տեղեկանում ենք Հակոբյան և Գործընկերներ Փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան գրառումից։ https://www.facebook.com/HakobyanEVGorcynkerner/posts/2266132383623848?__xts__[0]=68.ARBS76VOsotXDhSiUWRP-NQR8hn3xJglRIfmMFoJ_0IQvpKwodluH_5owImYHpXn9yG26Txt4sYvVkJuk5MWJoqSqJDTLiiHrPf-u0w17C1YSSj4u_ZusmTK5DP7JXtifd34C__1kgG5GdfA-7QMp14aLgAVtgAx5ENFmb8KhhIVlHIVCashZw&__tn__=-R
21:41 20.09.2018
Երեկոյան Հանրապետության փողոցում՝ Արցախբանկի հարևանությամբ, էլեկտրասյունն ընկել է մեքենայի վրա։ Shantnews.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղում են ՀՀ ոստիկանության և Էլցանցի աշխատակիցները։
20:45 20.09.2018
Ռուս բլոգեր Նատալյա Անոխինան իր բլոգում պատմել է, որ Արցախ կատարած ճամփորդությունը իր ամենաանսովոր բլոգ-ճամփորդություններից մեկն է եղել: Կինը սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող էր կայանալ: «Խնդրում եմ, ասեք, ինչի՞ հետ է Ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրի, իմ բոլոր հետևորդները պատասխանեցին, որ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, […]
20:19 20.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը երևանցիներին ամենատարբեր խոստումներ են տալիս: SHANTNEWS.am-ն ի մի է բերել այդ ուժերի նախընտրական ծրագրերը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունների մեջ են սոցիալական բնակարանաշինությունը, տրանսպորտի, վերելակների, աղբահանության, աղբավերամշակման, բնակֆոնդի մաշվածության հարցերը: Կուսակցությունը կարևորում է վթարային շենքերի ճակատագիրը, քաղաքում կանաչապատման աշխատանքները, շինթույլտվությունների և շինարարական նախագծերի հաստատման գործընթացի վերահսկումը, Հրազդանի կիրճի վիճակը: ԲՀԿ-ն խոստանում է Երևանի մշակութային […]
19:44 20.09.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին […]
19:40 20.09.2018
ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշեց, որ այսօր նշվում է հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը, որը նշանակալից իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին, երևի թե, այդքան շատ չէ: «Սակայն այս 100 […]
19:19 20.09.2018
ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ, գրում է Armtimes.com-ը: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ գումարներն […]
19:15 20.09.2018
ՀՀ Ազգային ժողովի բակում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հոբելյանական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանում […]
18:24 20.09.2018
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ամեն տարի ձգձգվում են ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, բայց դա միակ մարզադպրոցը չէ Հայաստանում, որը համապատասխան պայմաններ չունի մարզիկների համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու ավելացրել, որ վերանորոգման աշխատանքների հետաձգումները ֆինանսական միջոցների բացակայությամբ չեն պայմանավորված։ «Ցավոք սրտի, […]
18:02 20.09.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի նախավերջին օրը ոչ թե շրջայց, այլ բնապահպանական ակցիա իրականացրեց: Երևանյան լճում կուսակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ավագանու ու երիտասարդական միության անդամների հետ Երևանյան լիճն ու հարակից տարածքը աղբից էին մաքրում: Նավակների օգնությամբ Միքայել Մանուկյանը թիմակիցների հետ շրջեց նաև լճի տարածքում՝ մաքրելով լիճն աղբից ու միաժամանակ ծանոթանալով առկա խնդիրներին: «Երևանյան լիճը շատ […]
17:30 20.09.2018
5-6 օր տևողությամբ զորավարժության ընթացքում այսօր Ադրբեջանի զինված ուժերը սկսել են կրակային փուլը, որի ժամանակ զրահատանկային ու հրթիռահրետանային տեխնիկայի օգնությամբ իրականացրել են կրակային վարժանքներ։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Կրակային փուլում ինքնաթիռներով և ուղղաթիռներով էլ իրականացվել են օդային հարվածներ «պայմանական հակառակորդի» ուղղությամբ, պարաշյուտներով իջեցվել է օդային դեսանտ և այլն։ Զորավարժության ընթացքին հետևել […]
17:14 20.09.2018
Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]
17:05 20.09.2018
Այսպես կոչված «Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարող» թուրքական հասարակական կազմակերպությունն իր դժգոհությունն է հայտնել հայերի՝ Աղթամար կղզի կատարվող զանգվածային այցելությունների առնչությամբ: Այս կազմակերպության ներկայացուցիչները հատկապես դժգոհ են կղզու Սուրբ Խաչ եկեղեցի հայերի այցելություններից: «Նրանք հայկական և, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի դրոշներ են բերել և իրենց շատ ագրեսիվ դրսևորել: Նրանք Վանը Հայաստան են դարձրել»,- թուրքերի դժգոհություններն է […]
17:05 20.09.2018
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200
16:37 20.09.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը: «Նախագահը չի պլանավորում մասնակցել»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Վերջինս հրաժարվեց մանրամասնել ու ներկայացնել չմասնակցելու պատճառները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Անկախության օրվա տոնակատարությանը հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին:
16:33 20.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]
16:28 20.09.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք գործ է բավարարել: Լիարժեք բավարարվել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Հաջորդ բավարարված […]
16:07 20.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]
15:41 20.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
15:40 20.09.2018
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]
15:39 20.09.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ ու բացել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ։ Այս մասին հայտնում է հանձնախմբի կայքը։ Կոչի մեջ նշվում է, որ այդ չվերթի անհրաժեշտությունը կա, քանի որ հիմա ամերիկացիները Հայաստան հասնելու համար ստիպված են ընտրել միջանկյալ կանգառով երթուղիներ, որոնց կանգառը […]
15:34 20.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունների թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հայտարարել է, որ քաղաքական ուժերի քարոզչության և սեփական ծրագրերը ներկայացնելու շատ կարճ ժամանակ է տրամադրվել: Չնայած դրան՝ ըստ Աշոտ Մելիքյանի՝ ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, կարողացել են հավասար լուսաբանել քարոզչությունը՝ կուսակցություններին ու դաշինքներին տալով հավասարաչափ եթերաժամ կամ տարածք: […]
15:30 20.09.2018
«Հույս ենք տածում, որ 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, երևանցին իր գիտակից որոշմամբ կբերի այն թիմերին, որ հետո իրական, սիրո, համագործակցության ու համերաշխության մթնոլորտում կդառնան Երևանի ծառայակիցները»,- սեպտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Շրջայցեր, հանդիպումներ, շփումներ քաղաքացիների հետ, ծրագրի ներկայացում ու նաև առաջարկներ համաքաղաքացիներից: «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու […]
15:21 20.09.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում են միանգամից երկու հավաքականներ՝ Բելգիայի և Ֆրանսիայի թիմերը, որոնք ունեն հավասար՝ 1729-ական միավոր: Բելգիա-1729 Ֆրանսիա-1729 Բրազիլիա-1663 Խորվաթիա-1634 Ուրուգվայ-1632 Անգլիա-1612 Պորտուգալիա-1606 Շվեյցարիա-1598 Իսպանիա-1597 Դանիա-1581 Ազգերի լիգայի խմբային փուլում մեր հավաքականի մրցակիցներից Մակեդոնիայի հավաքականը բարձրացել է […]
14:32 20.09.2018
Մարմնամարզիկ, բոդիբիլդեր Նարեկ Հակոբյանը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայ մարզիկը հայտնի ձգում-շրջապտույտ վարժությունը պտտաձողի վրա կատարել է՝ օգտագործելով ընդամենը ձեռքերի միջնամատները: «Ինձ դուր է գալիս կատարել բարդ վարժություններ: Ես ապրում եմ սպորտով և դա ինձ ստիպում է անընդհատ մրցել: Սպորտի միջոցով կարելի է հասկանալ մարդու ամբողջ ֆիզիկական ներուժը»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերել […]