18:25 22.09.2018
Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: […]
17:35 22.09.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի […]
17:13 22.09.2018
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի […]
16:46 22.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացրել, սակայն մանրամասներ չկան` ինչն է պահանջում հերքել: Pastinfo-ն նշում է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի […]
16:31 22.09.2018
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]
16:01 22.09.2018
Վարդան Մինասյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր: Այս մասին ասել է ՀՖՖ նորընտիր նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրվի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը: «Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ և չէի սպասում, որ ինքը պետք է հրաժարական […]
15:57 22.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]
15:52 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]
15:35 22.09.2018
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք […]
15:17 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին: «Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է […]
14:58 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]
14:42 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին իր ելույթի ընթացքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք ինքը պատարստվում է իրականացնել ընտրվելու դեպքում: «Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար: Ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել […]
14:20 22.09.2018
Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]
14:11 22.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: Այս պահին նիստին ելույթ է ունենում ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Շատ կարևոր է գիտակցել, որ ես առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում գրեթե […]
13:51 22.09.2018
• Հարձակումը եղել է Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հարձակվել են հենց մասնակիցների՝ զինվորական շքախմբերի ու հանդիսատեսի վրա։ • Հարձակման պատճառով կա առնվազն 11 զոհ, որոնց թվում հիմնականում զինծառայողներ են, կան նաև քաղաքացիականներ։ Զոհերի թվում է նաև մեկ լրագրող։ Կա 20-ից ավելի վիրավոր։ Այս թվերը վերջնական չեն։ • Հարձակումը եղել է Իրանի հարավարևելյան, Իրաքին […]
13:44 22.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն «Իրականում» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին, հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, պատասխանել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը […]
13:27 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ կյանքի մասին: «Ամուսնուս ճանաչում եմ 14 […]
13:08 22.09.2018
Հալէպ ժամանած ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան, այցելութիւն տուած է Հալէպի նահանգապետարան եւ ընդունուած Հալէպի նահանգապետ Հիւսէյն Տիապին կողմէ։ Հանդիպման ընթացքին քննարկման առարկայ դարձած են Հալէպ քաղաքի յետպատերազմեան ընդհանուր իրավիճակն ու այսօր առկայ դրութիւնը։ Նահանգապետ Տիապ, որ այս առթիւ շնորհաւորած է հայութիւնն ու Հայաստանը երկրի անկախութեան տօնին կապակցութեամբ նշած է, որ հայերը կարեւոր եւ հիմնական […]
12:43 22.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ՝ համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում: Վարչապետը նշել է, որ բազմիցս ու տարբեր կողմերից լսել է հակակարկտային կայանների անարդյունավետության մասին, բայց հետո իրեն զեկուցել են, որ շատ դեպքերում դրանք լիցքավորված չեն եղել: Վառ օրինակ է Սուրենավանի դեպքը: Մայիսի […]
12:27 22.09.2018
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
12:23 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
12:16 22.09.2018
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար պայմանավորվածությունը պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ Հայաստանի, բայց Հայաստանը թույլ չի տա նման որոշման կայացումը։ Այս մասին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Պատգամավորը նշել է, որ ինքը կողմ է […]
12:08 22.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Բայց սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այսպիսի մոդել ունեցող երկրում տեղ չունի: «Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այս ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կաճի: Պետք է ավելի […]
11:49 22.09.2018
«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` քաղաքացիներին տեղեկացնելով, որ վերջին ամիսներին առաջացած խնդիրները շուտով կվերանան: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և […]
11:22 22.09.2018
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի […]
11:16 22.09.2018
Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների […]
11:13 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]
10:45 22.09.2018
Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]
01:04 22.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․ «Անկախության օրն է, DJ-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է, որը նվագում է Հյուսիսային պողոտայում։ Ձեզ այսուհետ դուր կգան մեր տոնական օրերը ։)» ։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156705366408501?__xts__[0]=68.ARD5Ku1Lfcg1vEN2XjnZamTiMOb8vu1PoVmN1FucXcoKV8u83h1BRXxZ-K7pri1bfLlTRPMR3WkSu6F2psgGEbf4EN7j851Ckh8kXqVMZ5PO7HXUrwUEZv2_otV6KfeYM6CO10UA6i9Tz0uvjUJs7_a7v6QJgjiOFFcnYmNpmRFi1BgsGcDWl8w&__tn__=-R
00:05 22.09.2018
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Վարշավայի մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով: Լուսանկարին կից գրառում է կատարել․ «Վարշավա, մշակույթի և գիտության պալատ. ի պատիվ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, 21, սեպտեմբերի 2018 թվական»։ Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Լեհաստանում ՀՀ արտակարգ և […]