TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

15:33 23.09.2018

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար […]

̰
Մինչև ժամը 14.00-ն ընտրելու իրավունքից օգտվել է 201 268 քաղաքացի

15:30 23.09.2018

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է մինչ ժամը 14:00-ն ընտրողների թվի մասին տեղեկատվություն: Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 85192 քաղաքացիներից մասնակցել է 20 968-ը կամ 24.61 տոկոսը: Ավան վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 39994 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 697 մարդ կամ ընտրողների 26.75 տոկոսը: Արաբկիր վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 97932 ընտրողից քվեարկությանը մասնակցել […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ժ. 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում

14:52 23.09.2018

Ժ. 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում: Այս ժամանակահատվածում գրանցվել է նաև 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am-ից: Խախտումների մեծ մասը վերաբերում է տեղամասի անմատչելիությանը, կողմնակի անձանց ներկայությանը: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված […]

̰
Սա պատմական լուսանկար է. վարչապետը՝ վեհափառի հետ սելֆիի մասին

14:48 23.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ աշխատանքային այցով ուղևորվում է Նյու Յորք: Քիչ առաջ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում իր բնորոշմամբ պատմական լուսանկար է հրապարակել: «Սա պատմական լուսանկար է: Ինչո՞ւ: Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,- գրել է Նիկոլ […]

̰
Իրավախախտումները՝ ըստ Երևանի վարչական շրջանների

14:12 23.09.2018

«Մինչ քվեարկության օրը ստացվել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ»,- այս մասին ասաց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ելույթի ժամանակ: Խախտումներից 21-ը ընտրողներին կաշառք տալու, ստանալու, բարեգործական արգելքի խախտմանը կամ ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն էր վերաբերում, 17-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, հանձնաժողովների լիազորությունների ու պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, […]

̰
Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

13:56 23.09.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:     Երեկ հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության […]

̰
Ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

13:52 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

̰
ՄԻՊ-ը ևս մեկ անգամ զգուշացնում է քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն օրենքով արգելվում է

13:04 23.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին […]

̰
Ավան վարչական շրջանում քվեարկության ընտրության կարգի խախտումներ են գրանցվել

12:48 23.09.2018

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները ահազանգում են, որ Ավան վարչական շրջանի 1/3 և 1/4 ընտրատեղամասերում ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:

̰
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեծամասնությունը ՀՀԿ-ից է

12:12 23.09.2018

Երևանում սեպտեմբերի 23-ին անցկացվող ավագանու արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների մեծամասնությունը ՀՀԿ-ից է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` օգոստոսի 31-ի նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխվել է Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և […]

̰
«Անկախ դիտորդ»-ն ահազանգում է ընտրախախտումների մասին

12:07 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնում է Երևանի ավագանու ընտրություններին գրանցված ընտրախախտումների մասին: Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և […]

̰
Վերջնական ցուցակներում ընտրողների թիվը նվազել է 1781-ով. Մնացական Բիչախչյան

11:38 23.09.2018

«Ընտրելու գործընթացքը պատշաճ կերպով կազմակերպելու և օպերատիվությունն ապահովելու նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանությունում առանձնացվել է հատուկ հեռախոսահամար՝ թեժ գիծը սպասարկելու նպատակով»,-այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Թեժ գծին ստացվել է 86 զանգ, որից 6-ով հաղորդվել է մահվան վերաբերյալ տեղեկություն և այն ստուգելուց հետո այդ մարդկանց անունները հանվել են ցուցակներից: […]

̰
Մինչ քվեարկության օրը ԿԸՀ դիմում-բողոք չի ստացվել

11:28 23.09.2018

«Մինչ քվեարկության օրը ընտրական հանձնաժողովներ որևէ դիմում-բողոք չի ստացվել»,- այս մասին սեպտեմբերի 23-ին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել են միայն տեղեկատվության հարցման բազմաթիվ հեռախոսազանգեր և ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղղված նամակներ: Ընդամնեը 1 դիմում է ստացվել թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողվներից […]

̰
Վստահ եմ, որ կունենանք 1991-ից հետո ամենաժողովրդավարական ընտրությունները. ԿԳ նախարար

11:25 23.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: «Ընտրությունը կատարված է… Հ.Գ. Վստահ եմ, որ կունենանք 1991-ից հետո ամենաժողովրդավարական ընտրությունները։ ԴՈՒԽՈՎ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

11:23 23.09.2018

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այս մասին սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը,անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը»,- նշված […]

̰
Ես միայն կժպտա՛մ այդ առթիվ. Վանեցյանը՝ իր դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցի մասին

11:22 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելիս լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ հարուցված դատական հայցի մասին: «Ես կժպտա՛մ միայն այդ առիթով»,- ասել է ԱԱԾ տնօրենը: «Դատարանը կքննի: Ես հիմա չեմ ցանկանում որևէ բան ասել, որ չստացվի՝ դատարանի վրա ինչ-որ […]

̰
Ցանկացած ահազանգ ոստիկանությունն ուսումնասիրում է. Վալերիյ Օսիպյան

11:18 23.09.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մասնակցեց քվեարկությանը։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին՝ ասաց, որ օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: Օսիպյանն արձագանքեց ԲՀԿ քաղաքապետի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ում տիրող օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր […]

̰
Երևանի ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

10:16 23.09.2018

Ժամը 9:30-ի դրությամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին հայտնում է Transparency.am -ը: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով […]

̰
Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է ընտրությունների անկախ դիտարկում

09:59 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Հատուկ նպատակով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին

09:14 23.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։ Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների […]

̰
Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, և դա է արձանագրվելու. Փաշինյան

09:08 23.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հայտնի է, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնելու է  Նյու Յորք և մեկնելուց առաջ ուղիղ տեսակապով դիմել է քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կգնան և իրենց սահմանադրական պարտքը կկատարեն: «Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին և չեն մնա տներում, որովհետև […]

̰
Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից․ Նիկոլ Փաշինյան

08:57 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում իր քվեարկությունը Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելուց հետո վարչապետը գնացել է օդանավակայան՝ Նյու Յորք մեկնելու համար, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Մինչ օդանավակայան ուղևորվելը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Նյու Յորքից, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից»։

̰
Երևանն այսօր քաղաքապետ է ընտրում

08:00 23.09.2018

Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին Երևանի 475 ընտրատեղամասերը բացվեցին, քվեարկությունն սկսվեց: Ուղիղ 20:00-ին քվեարկությունը կավարտվի, կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այսօր դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն […]

̰
Ադրբեջանցիները շուրջ 500 հայերի էլեկտրոնային փոստեր են «կոտրել»

22:55 22.09.2018

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ադրբեջանցիների կողմից էլեկտրոնային փոստերի կոտրելու դեպքերի մասին։ Նա հորդորում է փոխել էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։ «Ժողովո՜ւրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, […]

̰
Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

22:01 22.09.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն: Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

19:31 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանի դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել

19:12 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]

̰
Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի

19:08 22.09.2018

Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]

̰
Նոր Հայաստանի դաշնակից են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը. ՀՀ վարչապետ

19:05 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզկենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիպեց բնակիչների հետ: Նա նշեց, որ տպավորված է 84-ամյա Քնարիկ Մնացականյանի և նրա 90-ամյա ամուսնու հետ հանդիպմամբ: Վերջիններս 7 000 մ խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի այդ այգուց ռեկորդային՝ 25 տոննա բերք են ստանում և մթերում: «Ես նրան հարցնում եմ` Քնարիկ մայրիկ, բա ո՞վ է […]

̰
Երևանը ներառվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում

18:49 22.09.2018

Հոնդուրասում գտնվող Սան-Պեդրո-Սուլա քաղաքը համարվել է աշխարհում ամենավտանգավոր քաղաքը, պարզել են Numbeo պորտալի փորձագետները: 2018 թվականի հանցագործությունների բարձր ցուցանիշով առաջին հնգյակում տեղ են գտել Վենեսուելայի Կարակաս քաղաքը, Պապուա-Նոր Գվինեայում գտնվող Պորտ-Մորսբին, Բրազիլիայում գտնվող Ֆորտալեզա քաղաքը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Դուրբան քաղաքը: ՀՀ մայրաքաղաք Երևանը ևս ներառվել է ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում՝ հայտնվելով 270-րդ հորիզոնականում: Թուրքիայի […]

̰
BACK_TO_TOP