16:02 25.09.2018
Արցախում ռազմական ավիացիայի վարժանքների մասին տեղեկությունները մտահոգել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, և գերատեսչությունն այսօր հոխորտանքներով հայտարարություն է տարածել դրանց կապակցությամբ։ Տեքստում ադրբեջանցիները ներառել են նաև «օկուպացված տարածքների» և ավանդական այլ թեմաներ։ «Հակառակորդի ցանկացած օդային միջոց, որ կփորձի մոտենալ Ադրբեջանի բանակի առաջապահ դիրքերին, կչեզոքացվի անմիջապես»,- նշվում է հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է բուն վարժանքներին, ապա դրանք ուսումնամարզական […]
14:42 25.09.2018
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Վերջինս հայտնեց, որ Լևոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում […]
14:33 25.09.2018
Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձը բուժկենտրոնի երկարամյա աշխատակիցն էր` Վահրամ Գասպարյանը, որը մինչև 2018 թ. հուլիսը համատեղությամբ եղել է նաև մանկական պոլիկլինիկայի վարորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը: Նա պատմել է, որ կեսօրին` ժամը 12:00-ի մոտակայքում, պայթյուն […]
13:59 25.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում քննարկման է դրվելու 57-րդ զեկույցը՝ վերնագրված «Մարդու իրավունքների վիճակը Իրանում»: Այդ համատեքստում, հատկապես ամերիկյան պատվիրակության ջանքերով, ներկայացվել են Իրանում համատարած բռնաճնշումների մասին մեղադրանքներ: «Մարդկանց արգելված է կրթություն ստանալ մայրենի լեզվով, զրկված են ազգային կրթությունից»,- նշված է զեկույցում, որը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները ներկայացրել են որպես Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող թյուրքական […]
13:56 25.09.2018
«Կցանկանայի, որ «Իմ քայլը» ապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունն այնքան կարևոր արժեք է, որ բոլոր մնացած տասներկու մրցակիցների նույն գաղափարները հնարավոր լինի կյանքի կոչել ներառական ձևով, միասին աշխատելու միջոցով ապացուցել, որ Երևանը բոլորս ենք»,- անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։ Ըստ Պողոսյանի՝ հանրությունը պետք է հասկանա, […]
13:02 25.09.2018
Ժամանակին Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ գրաված ու այնտեղ սեփական պետություն հռչակած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է հիմա էլ իր պետական միավորները վերածնել Կենտրոնական Ասիայի տարածքում։ Ահաբեկիչների այս մտադրության մասին ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ազդարարել է Ղրղըզստանում մեկնարկած հակաահաբեկչական սցենարով զորավարժության ժամանակ։ Ղրղըզստանը մեկն է կենտրոնասիական պետություններից, որոնց սպառնում է «Իսլամական պետության» այս նոր […]
12:53 25.09.2018
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
12:42 25.09.2018
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգնվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է: Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր […]
12:32 25.09.2018
««Ժառանգություն» կուսակցության պարտությունը հայրենիքի և պետության պարտություն չէ: «Ժառանգություն»-ը բոլոր եղանակների համար է, և բոլոր ժամանակների պայքարող»,- այդ մասին այսօր ասել է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կուսակցությունը չի մասնակցել ինչ-որ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իր ծրագիրը և այլընտրանքն առաջարկելու, որը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, հաջողվեց: Բանախոսը նշեց, որ […]
11:54 25.09.2018
Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան տարվա արդյունքներով մի շարք անվանակարգերի հաղթողները: «Լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստն այս տարի նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել 2018թ. ԱԱ-ի արծաթե մեդալակիր: «Լավագույն մարզիչ» կոչմանն արժանացել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ում գլխավորությամբ […]
11:48 25.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել զրպարտության համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար: «Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, […]
11:35 25.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա […]
11:27 25.09.2018
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում են հրապարակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու […]
11:24 25.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երանոսյանը հրավիրվել է՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում են Երանոսյանին կանչել ՀՔԾ, տեղեկություններ չհաղորդեցին, սակայն նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
08:04 25.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան, […]
00:54 25.09.2018
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալ»-ի և աշխարհի փոխչեմպիոն, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին և Մոհամեդ Սալահին։ Բրազիլուհի Մարտան 6-րդ անգամ ճանաչվել է կանանց ֆուտբոլում լավագույնը։ Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ […]
00:44 25.09.2018
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, […]
22:33 24.09.2018
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր […]
22:26 24.09.2018
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ «Երևանցիներ» դաշինքի և իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք […]
19:57 24.09.2018
Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel միջազգային գործակալությունը կազմել է եվրոպական զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ 10 երկրների ցանկը՝ հիմնվելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017թ. տվյալների վրա: Անցած տարվա ընթացքում զբոսաշրջային ամենաշատ հոսքի աճ գրանցած եվրոպական 10 երկրների ցանկում է նաև Հայաստանը (աճը` 18․65%), որը զբաղեցրել աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանն ունի հմայիչ մայրաքաղաք, և այո՛, հայերի ամենահայտնի ժառանգներից են Քարդաշյանները: Ծանոթություններ տեղական […]
19:45 24.09.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է ներկայացրել նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային […]
19:00 24.09.2018
Ֆրանսահայ մեծանուն երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Paris Match-ին: Հարցազրույցում երգիչը խոսել է բեմի ու հանդիսատեսի նկատմամբ սիրո և երբեք չկոտրվելու ու չհանձնվելու մասին: – Դուք, առողջական վիճակով պայմանավորված, ստիպված եք եղել մի շարք համերգներ չեղարկել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում: – Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում, իսկ ամենից կարևորն այն է, որ […]
18:50 24.09.2018
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջերմորեն ողջունում են միմյանց: Լուսանկարում երևում է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Լուսանկարին կից Արման Եղոյանը գրել է. «Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ […]
18:31 24.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]
18:07 24.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը: Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը: ՕՀՎ 17-րդ բաժինը […]
17:24 24.09.2018
«Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից: ShantNews.am-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը: «Մենք դեռևս չենք ավարտել այդ հարցի քննարկումը, բայց օրվա մեջ կարծում եմ՝ կհստակեցնենք, բայց Արտակ Զեյնալյանը ավագանում չի լինի»,- մանրամասնել է Դավիթ Խաժակյանը: Խոսելով ընտրությունների մասին՝ նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ ու […]
16:54 24.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ քննարկումներին: «Հիմա շատերը փորձում են ասել, թե ահա երևանցիների մեծամասնությունը չի մասնակցել և սրանից անել քաղաքական հետևություններ: Սրա հետ կապված՝ ուզում եմ ասել, որ այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, քանի որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է […]
16:14 24.09.2018
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Համաժողովրդական շարժումով պայմանավորված՝ ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած […]
16:05 24.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձով դիմել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: «Սիրելի՛ երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների […]
15:48 24.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից […]