13:24 26.09.2018
Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը հրապարակելուց հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից՝ պետական համակարգից իրավապաշտպանության ոլորտ տեղափոխվելու և այնտեղ աշխատանքը շարունակելու համար։ «Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական […]
13:17 26.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր խորը հիասթափությունն արտահայտել է Նյու Յորքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ
13:10 26.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող […]
12:28 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Որոշումն անցավ միաձայն: Հատկանշական է, որ ինքը` Սիմոնյանը, Հայաստանում չէ և ներկա չէր նիստին: Սիմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է, ինչն էլ հենց ընտրության ժամանակ հաշվի առավ հանձնաժողովը: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ Մարդու իրավունքների […]
12:03 26.09.2018
Բրիտանիայի մայրաքաղաքի միջով անցնող Թեմզա գետի ջրերում իսկական սպիտակ կետ են տեսել։ Այս բացառիկ իրադարձությունը վավերագրել է բրիտանացի էկոլոգ Դեյվ Էնդրյուսը։ Նա իր թվիթերյան գրառման մեջ տեղադրել է տեսանյութ, որում երևում է կետի լողը գետում։ Can't believe I'm writing this, no joke – BELUGA in the Thames off Coalhouse Fort @RareBirdAlertUK pic.twitter.com/6VtrJ1PVc6 — Dave A […]
11:40 26.09.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման մասին: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում՝ շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Շտապ […]
11:34 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
11:32 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]
11:27 26.09.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և […]
10:47 26.09.2018
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը և կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց […]
10:28 26.09.2018
Անհրաժեշտ է զերծ մնալ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից: Այս մասին, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ-ից հայտնում են, […]
09:05 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո: Տիկնայք […]
07:20 26.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Նա մեծ պատիվ է համարել 73-րդ նստաշրջանի ամբիոնից հանդես գալը որպես մի երկրի վարչապետ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն։ Նա մեկ րոպե է խնդրել՝ կիսվելու հաղթանակի պատմությամբ։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Փաշինյանը նշել է, որ Բաքուն պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը […]
01:35 26.09.2018
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]
01:20 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի […]
00:56 26.09.2018
Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի»։ Good meeting #UNGA2018 w @armenia PM #Pashinyan. Assured him of continued #EU support to his country and its reforms. Key to move ahead w implementation of our […]
21:25 25.09.2018
«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հաղորդագրություն է տարածվել ակումբի ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Արարատ-Արմենիա 2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մեկ […]
20:13 25.09.2018
«Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն, կիրառել է դրանք», – այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ ներկայացնելով, թե Հատուկ քննչական ծառայությունում ինչ մեղադրանք են առաջադրել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարին։ Պաշտպանի խոսքով՝ իրենք դեռ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչպես պարզաբանեց պաշտպանը, Ոստիկանության […]
20:04 25.09.2018
Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ ՀՔԾ-ում այսօր մեղադրանք է ներկայացվել Երանոսյանին, ինչից հետո նախկին հրամանատարը դուրս է եկել շենքից ու հեռացել, իսկ նրա պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ […]
19:51 25.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: […]
19:47 25.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու […]
19:21 25.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11։00-ն, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում: Չնայած դիումը ներկայացվել է ոչ իրավասու անձի […]
18:44 25.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում դարձյալ անդրադարձել է հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին: «Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությամբ ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու պոտենցյալը»,- մասնավորապես ասել է Գուտերեշը:
18:36 25.09.2018
ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]
18:24 25.09.2018
Սեպտեմբերի 24-ին՝ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված երեկո: Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ պետական այրեր, Իրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, իրանահայ համայնքի անդամներ: Երեկոյին ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նա անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական […]
18:14 25.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացումից: Լուսանկարում պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են»,- լուսանկարը մակագրել է Եղոյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նյու Յորքում անակնկալ հանդիպել են ՀՀ և Կանադայի վարչապետները:
18:10 25.09.2018
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների […]
17:49 25.09.2018
Համացանցում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման տեսագրությունը: Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում անդրադարձել էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]
17:09 25.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է […]
16:51 25.09.2018
Հայաստանը հետաքրքրված է Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: «Հյուսիսային Կովկասը մեզ համար մեծ դեր է խաղում, քանի որ հենց այդ տարածաշրջանով է Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն իրականացնում Ռուսաստանի հետ: Մենք ուրվագծել ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ […]