14:01 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների նախագծին: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական […]
13:58 27.09.2018
Ֆրանսիական Le Figaro թերթը հրապարակել է հոդված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին` նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը: «Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է ռուսական դիվանագիտության դեմքը, որը ողջ աշխարհին հայտնի է արդեն գրեթե 15 տարի: Յուրահատուկ խելքի տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն նա ունի հայկական […]
13:16 27.09.2018
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացի Ումուդ Օզմենին ազատ արձակելու փաստին: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` […]
13:08 27.09.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, […]
12:49 27.09.2018
SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]
12:42 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, սակայն՝ վերապահումով: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը մեկ օր ժամանակ տրվեց` որոշ մտահոգիչ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար: ՀՀ արդարադատության […]
12:31 27.09.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճաժամկետ աշխատանքային այցով եկել է Բաքու, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական աղբյուրները։ Պուտինն այստեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, ապա երկու նախագահները մասնակցելու են ռուս-ադրբեջանական 9-րդ միջռեգիոնալ համաժողովին, ինչից […]
11:42 27.09.2018
Կառավարության` սեպտեմբերի 27-ի նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ: Նիստի ժամանակ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից երեքը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով դարձան զեկուցվող: Դրանցից առաջինը վերաբերում էր Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելուն: Ջանջուղազյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն` այն դեպքում, երբ որևէ պետական մարմնի […]
11:22 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում […]
11:00 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]
09:51 27.09.2018
Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
23:29 26.09.2018
Հայաստանի շախմատի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում: 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Թուրքիայի թիմի հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթել է Էմրե Չանին: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մուստաֆա Յիլմազի հետ: Սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար […]
21:58 26.09.2018
Այսօր ՝ սեպտեմբերի 26-ին`ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիում ինքնասպանության դեպք է կանխվել: Մոտ 30–ամյա երիտասարդ տղա փորձել է իրեն ցած նետել Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի պատշգամբից: Տարածքով անցնելիս է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով փորձել է երիտասարդ տղային համոզել իջնել պատշգամբից: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցել է, որ իրեն հաջողվել է […]
20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված […]
19:51 26.09.2018
Պորոշենկոն նշել է, որ ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույց չի տալիս, քանի որ նրանք կեղծ լուրեր են տարածում:
18:22 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]
17:52 26.09.2018
Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]
17:26 26.09.2018
Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]
17:17 26.09.2018
Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին: Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե […]
16:50 26.09.2018
Այսօր մի խումբ վարորդներ և ավտոներկրողներ հավաքվել էին Ավտովարորդների պաշտպանության լիգայի գրասենյակում և պատրաստվում էին ավտոմեքենաներով բողոքի ակցիա իրականացնել ու հանդիպել ՊԵԿ նախագահին իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այժմ աջ ղեկերով մեքենաների ձախ ղեկի ձևափոխման համար վարորդները հանսում են Վրաստան, որտեղ էլ շատ վատ են […]
16:18 26.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր Անգլիայի Լիգայի գավաթի 3-րդ փուլում կխաղա «Բրենտֆորդ»-ի հետ: Սեպտեմբերի 25-ին լոնդոնցիները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը, որն ապաքինվում է ոտնաթաթի վնասվածքից, մարզման մասնակցել է ընդհանուր խմբի հետ: «Արսենալ»-«Բրենտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
16:03 26.09.2018
Անի համայնքի բնակիչներն այսօր մի քանի ժամ փակել էին Գյումրի- Արմավիր մայրուղին՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու նրա թիմակիցների հրաժարականը։ Այս կերպ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև այն համայնքների վարչական ղեկավարներին, ովքեր օրեր առաջ, ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի, գնացել էին Շիրակի մարզպետարան ու գոհունակություն հայտնել նրա աշխատանքից։ Ոստիկանների միջամտությունից հետո Լուսաղբյուր գյուղի մոտ […]
15:26 26.09.2018
Հայկական համացանցային որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, այն մասին որ Ջիաննի դե Բիազիի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև բանակցություններն ավարտվել են, և նա պետք է որոշում կայացնի մոտ օրերս: ՀՖՖ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ բանակցությունները դեռևս ընթանում են իտալացի մասնագետի հետ: Ֆեդերացիայից տեղեկացրեցին նաև, որ Բիազին միակ թեկնածուն է, որի հետ իրենք բանակցություններ են վարում: Նշենք, […]
15:22 26.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Օզմենն արդեն ազատության մեջ է: Նա այսօր շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղայի գործը կարճվել է: Ինչպես հայտնի է, 16-ամյա թուրք տղային տուն տանելու համար սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել տղայի հայրը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն […]
14:06 26.09.2018
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու: Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների […]
13:56 26.09.2018
Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները […]
13:34 26.09.2018
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]
13:33 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]