12:20 28.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հիշեցրել է ռուս-վրացական պատերազմի, դրա հետևանքով նախկինում Վրաստանի վերահսկողության տակ եղած տարածքների անջատման, դրանց հետագա ռազմականացման ու այդ տարածքներում մարդու իրավունքների ոտնահարումների մասին։ Սրանով Բախտաձեն սլաքներն ուղղել է Ռուսաստանի դեմ ու մեղադրել Մոսկվային այդ երկրամասերն օկուպացնելու մեջ։ Վրաստանի վարչապետը խոսել է նաև այս տարածքներում վերջերս […]
12:09 28.09.2018
Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը […]
11:21 28.09.2018
Սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ ԳԱ շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն են արտահայտում վերջին շրջանում տարածաշրջանի լարվածության և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և պարզաբանումներ ներկայացրել […]
09:07 28.09.2018
Քիչ հետո Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ պետությունների ղեկավարներն իրենց մասնաշենքերից ոտքով կանցնեն դեպի Ազգերի պալատ: Նախատեսվում է արարողակարգային համատեղ տեսալուսանկարահանում, որից հետո 10 երկրների ղեկավարները նախ նեղ, ապա ընդլայնված կազմով կնստեն կլոր սեղանի շուրջ` ընդհանուր խնդիրներին […]
08:05 28.09.2018
1972 թվականից ի վեր Իրաքի գեղեցկության առաջին թագուհի Տարա Ֆարեսն սպանվել է Բաղդադում՝ իր սպորտային մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է Բաղդադի առողջապահական ծառայության տնօրեն Էր-Ռասաֆա Ղասեմ Աբդել Հադին։ 22-ամյա մոդելի մարմինը շեյխ Զեյիդի հիվանդանոց էին տեղափոխել հրազենային 3 վնասվածքով։ Փամփուշտներից 2-ը վնասել էին աղջկա գլուխը, մյուսը՝ կրծքավանդակը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն […]
07:14 28.09.2018
Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]
00:20 28.09.2018
Շախմատի 43-րդ Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ տուրում հաղթել է Հունաստանին 3:1 հաշվով: Սա տղամարդկանց հավաքականի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր: Կանանց հավաքականն էլ առավելության է հասել Իտալիայի ընտրանու նկատմամբ ՝2.5-1․5 հաշվով: Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը պարտվել է, իսկ Մարիա Կուրսովան կիսել է միավորը մրցակցի […]
21:52 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]
21:27 27.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]
21:15 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն այսօր քննել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկին՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանի ազատ արձակման միջնորդությունը բավարարվել է։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, […]
19:26 27.09.2018
Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ […]
19:12 27.09.2018
Ադրբեջանն ու Իսրայելը սկսել են իսրայելական Pegasus-120 պտուտակավոր հետախուզական անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրությունը։ Արտադրությունը կազմակերպվում է ադրբեջանական Azad systmes և իսրայելական Aeronautics ընկերությունների կարողությունների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել երկու երկրների կողմից այս սարքի համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից […]
18:43 27.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում նշվում է, թե իրենք ստացել են բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի նոր խմբաքանակ։ Սակայն Razm.info մասնագիտացած կայքի տվյալներով՝ այս խմբաքանակը կարող էր Ադրբեջան բերվել դեռևս հուլիսին։ Ադրբեջանական կողմը տեսանյութում չի նշում, թե երբ են ստացել զինատեսակի նոր խումբը, իսկ Razm.info կայքի վերլուծաբանները դեռ օգոստոսին հիմնավոր կասկած էին հայտնել, […]
18:39 27.09.2018
Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ ու 29 կողմ ձայնով ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթները, կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Զինվորական ծառայության հարցերին առնչվող բաժնում հանվել է «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ» հասկացությունը, […]
18:30 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]
18:20 27.09.2018
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր Գյումրիում անդրադարձել է նաև սահմանային լարվածությանը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել էր, Արտակ Դավթյանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր մասնակցել է հայ-ռուսական միացյալ զորամիավորման խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գնդակոծություններ պարբերաբար լինում են: «Եղել […]
18:16 27.09.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]
18:03 27.09.2018
Իջևանից Նոյեմբերյան ճանապարհի նորոգման աշխատանքներն այս տարի գերակատարվել են։ 12 կիլոմետրի փոխարեն աշխատանքներ են իրականացվել 18․1 կիլոմետրի վրա, և շուտով այն պատրաստ կլինի։ Արագ աշխատելու պատճառն էլ ճանապարհի վիճակն է եղել։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ «Նոյեմբերյան-Վրաստանի սահման հատվածը այս տարի չենք կարող անել զուտ եղանակային պայմաններով պայմանավորված, […]
17:59 27.09.2018
Հայկական և ռուսական զորամիավորումներն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Սա բխում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման ծրագրերից: Իսկ այդ ծրագրերը ՊՆ օրակարգում են: Արտակ Դավթյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է, որ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կազմավորվել է 18 տարի առաջ և դա քիչ ժամանակ է […]
17:50 27.09.2018
Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է թեյի սեղանի շուրջ, տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։ Նրանց առանձնազրույցի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մինչ այդ երկու ղեկավարները Բաքվում միասին մասնակցել են երկու երկրների միջռեգիոնալ համագործակցության համաժողովին ու ներկա են եղել ձյուդոյի աշխարհի առաջնության որոշ մրցելույթների։ Պուտինի օրակարգը դրանով սպառվել է։ Բաքվից նա […]
16:54 27.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել, որ արդեն հասել են Դուշանբե: «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետն իր էջում լուսանկար էր հրապարակել, որից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, […]
16:37 27.09.2018
SHANTNEWS.AM-ն օրեր առաջ հայտնել էր, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չեղարկվել են ավելի քան 200 դիվանագիտական անձնագիր: Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։ ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, […]
16:25 27.09.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս պահին մրցում է Հունաստանի ընտրանու հետ: Բանիկաս Խրիստոս-Լևոն Արոնյան Գաբրիել Սարգսյան-Մաստրովասիլիս Դիմիտրիոս Նիկոլաիդիս Լոանիս-Հրանտ Մելքումյան Հայկ Մարտիրոսյան-Պավլիդիս Անտոնիոս
16:24 27.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
16:11 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած […]
15:09 27.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]
14:46 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ […]
14:29 27.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»: ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի […]
14:25 27.09.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
14:20 27.09.2018
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Թեմային այսօր անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը և ճապոնական ավտոընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները: Նրանց պնդումներով՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին վիճակագրությունը խիստ չափազանցված է: Խաչատուր Մարոզյանը նշել է, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ […]