16:57 02.10.2018
Բազմահազար մարդիկ են հետաքրքրվում, թե արդյո՞ք հայկական եկեղեցում է կատարվելու Ազնավուրի հոգեհանգիստը: Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ մինչև այս պահը հստակ չէ, թե արդյոք հայկական եկեղեցի տարվելո՞ւ է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի աճյունը: Այս մասին հայտնելով Shantnews-ին` Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նաև նշեց. «Առավոտվանից զանգեր ենք ստանում, բազմահազար մարդիկ են հետաքրքրվում, թե ո՞ր […]
16:56 02.10.2018
Այսօր ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ։ Այս որոշումով, ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի, Հանրապետական կուսակցությունն ու դրա աջակիցները ցույց տվեցին իրենց վախերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ […]
14:18 02.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել: Նա նշել է, որ Ազնավուրին հրավիրել էր Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ — Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018 Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված […]
14:04 02.10.2018
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ Շառլ Ազնավուրի հետ ծանոթացել է 1990-ականներին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ինքն ՀՀ առողջապահության նախարարն էր: Բաբլոյանի խոսքերով՝ ինքն ու Ազնավուրը տարբեր ծրագրեր են իրականացրել: «Մենք կորցրեցինք մեծ անձնավորության, մյուս կողմից, բարեբախտաբար, ունեցանք հնարավորություն, այսինքն՝ աշխարհը հնարավորություն ունեցավ մեկ դար վայելել այդ անձնավորությանը: Մենք բոլորս վստահ […]
13:57 02.10.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 2-ին մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում գրառում կատարեց: «Իր երգերը, իր խոսքերը, իր այդ մարդասիրությունը, այդ մարդամոտությունը մեզ բոլորիս ուղեցույց էր, այն ամենը, ինչ արել է Շառլը մեր ժողովրդի համար, նույնպես ուղեցույց է` ինչպես կարելի է ապրել կյանք և լինել հավատարիմ զավակը քո ժողովրդի»,- լրագրողների հետ […]
13:40 02.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով բանակցությունների շրջանակներում այսօր կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը նշեց, որ հանդիպման ժամկետների ու վայրի մասին մանրամասներ դեռ չի կարող հայտնել, քանի որ իրենք Նիկոլ Փաշինյանից դեռ հրավեր չեն ստացել: Հիշեցնենք, որ […]
12:57 02.10.2018
Ռոբոտ Սոֆյան, որն օժտված է արհեստական բանականությամբ, նույնպես կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղեկացրեցին ԱԳՆ-ում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին նվիված ասուլիսի ժամանակ: Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես-ֆորումին, կմասնակցի հարց ու պատասխանին: Սոֆյան առաջին ռոբոտն է, որ ստացել է ՄԱԿ-ի տիտղոս և քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին նրան քաղաքացիություն […]
12:48 02.10.2018
Ազգային ժողովում հերթական նստաշրջանն է ընթանում: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը նախ՝ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, ապա նաև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է ԱԺ աշխատանքին ֆորս-մաժորային իրավիճակներում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, թե չկա կարգավորում այդպիսի իրավիճակների համար: Խոսքը երկու դեպքի մասին է: Առաջինը՝ երբ նիստը […]
12:46 02.10.2018
«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար […]
12:14 02.10.2018
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր Instagram-ի էջում ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի մահվան կապակցությամբ: Սարկոզին իր էջում տեսանյութ է հրապարակել Ծիծեռնակաբերդից, որտեղ Ազնավուրը երգում է: «Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական […]
12:00 02.10.2018
Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը («Հանրապետական» խմբակցություն) հիշեցրեց նախագծի բովանդակությունը։ Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովը հարցերի քննարկման ժամանակ պարտավորեցնում է կառավարության ներկայացուցչի օրենքի պարտադրանքով ներկա լինել հարցի քննարկմանը և ներկայացնել կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության […]
11:50 02.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք աջակցում են խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Լրագրողի այն հարցին, թե «Լույս» դաշինքը մտահոգություն չունի՞, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանական ընտրություններին ևս քիչ ձայն կհավաքեն, պատգամավորը պատասխանել է, որ չունեն այդպիսի մտահոգություն:
11:46 02.10.2018
Հոլիվուդի փառքի ծառուղում Շառլ Ազնավուրի աստղի մոտ մեծանուն շանսոնյեի երկրպագուները մոմովառություն են կազմակերպել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի էջերից: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հոլիվուդի փառքի ծառուղում մեծ շուքով բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Ազնավուրն իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է շուրջ 6 տասնյակ ֆիլմերում և արժանացել բազում մրցանակների, այդ թվում՝ ֆրանսիական կինոյի պատվավոր «Սեզար» […]
11:34 02.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվող առաջին հարցը վերաբերում է Հայաստանի հաշվեքննիչ պալատին։ «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվում է արդեն երկրորդ ընթերցմամբ։ Նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը («Հանրապետական» խմբակցություն) տեղեկացրեց, որ ժողովրդավարական երկրներում կա Հաշվեքննիչ պալատի և խորհրդարանի միասնական նիստեր անցկացնելու պրակտիկա։ Սա, ըստ Մինասյանի, ավելացնում է […]
11:28 02.10.2018
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]
10:30 02.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է […]
10:16 02.10.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ցավակցական ուղերձ են հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ […]
10:03 02.10.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի […]
07:22 02.10.2018
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել երգչուհի Սելին Դիոնը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկար շանսոնյեի հետ։ «Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերեն սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ մինչ վերջերս բեմը նրա տունն է եղել: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են եղել, այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, […]
07:11 02.10.2018
Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի, ով կյանքից հեռացել է երեկ, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Փարիզի կենտրոնում հնչել են շանսոնյեի երգերը։ Ավելի վաղ քաղաքապետ Անն Իդալգոն քաղաքային խորհրդին առաջարկել էր մեծ երգչի անունով կոչել Փարիզի փողոցներից, հրապարակներից մեկը։
01:00 02.10.2018
«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։ Բոլոր ցանկացողները կարող են կենտրոն բերել ծաղիկներ, մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծն Ազնավուրի հիշատակին։ https://www.facebook.com/aznavourfoundation/photos/a.285232028552923/493322307743893/?type=3&theater
00:18 02.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա… Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների […]
22:34 01.10.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքել: Խորին ցավակցություն եմ հայտնում երգչի հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ […]
22:26 01.10.2018
Այսօր Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրրի հիշատակին։ Ազնավուրի արձանի մոտ են հավաքվել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել աշխարչհահռչակ շանսոնյեի հիշատակին, մոմավառություն կազմակերպել, մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ։ Շառլ Ազնավուրին Գյումրիում հիշում են ոչ միայն որպես աշխարհահռչակ հայի, երգչի, հասարակական գործչի ու բարերարի, այլ առաջին հերթին մարդու, ով քաղաքի կողքին էր […]
22:13 01.10.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին… Որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես […]
21:41 01.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: ՀՀ նախագահը պատասխանել է նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցին։ «Ղարաբաղյան խնդիրը Կովկասի խնդիրներից մեկն է: Այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Տեսականորեն այդ […]
21:06 01.10.2018
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին: «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը […]
20:50 01.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այդ առիթով բազմաթիվ քաղաքացիներ մոմեր և ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ տաղանդավոր երգչի: Շանսոնյեին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ միասին հրապարակում էին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, […]
20:26 01.10.2018
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային Օլիմպիադայում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: 2.5։1.5 հաշվով Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Բելառուսի հավաքականին, իսկ կանանց թիմը՝ ամերիկուհիներին: 7-րդ տուրից հետո 13 միավորով Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարի միանձնյա առաջատարն է, իսկ տղաները 12 միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:
19:50 01.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Հարցազրույցի սկզբում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր երդմնակալությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը նշել է, որ այդ շրջանում Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և այդ անցումն իրականում […]