01:15 03.10.2018
Բանակցություններն ավարտվեցին, որից հետո «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց․ «Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի դռները: Այս հրաշք այգին, որի իրական տերը ժողովուրդն է, նորից հետ եկավ մեր ժողովրդին»։
23:51 02.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: «Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր […]
23:32 02.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը:
23:16 02.10.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին․ «Հիշո՞ւմ եք պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի։ Դա շատ կարևոր է։ Ես խնդրում եմ, նույնիսկ վանկարկումների ձևով, ես հիմա ԱԺ-ի ներսում եմ ու լսում եմ, որ ինչ-որ վիրավորական բաներ են ասվում։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ և պահանջում եմ․ […]
22:52 02.10.2018
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ: «Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա […]
22:23 02.10.2018
Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից: Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, […]
22:09 02.10.2018
SHANTNEWS.AM-ի մեր թղթակիցը հայտնում է, որ Պռոշյան փողոցը միակողմանի փակ է։ Ոստիկանական մեքենաները փակել են Հայաստանի ամերիկյան համալսարանի դիմացի փողոցը։ Բաղրամյան 26-ի դարպասները փակ են։ Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Վարչապետը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով` այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Ավելի ուշ հրապարակվեց աղմկահարույց օրենքի նախագծին […]
22:03 02.10.2018
SHANTNEWS.am-ն առանձնացրել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետների անունները: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ քիչ առաջ նրանք աշխատանքից ազատվեցին: Պաշտոնանկ արված մարզպետներն են` Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան, ԲՀԿ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան, ԲՀԿ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, ԲՀԿ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան, ՀՅԴ:
21:52 02.10.2018
Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։ Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։ Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են […]
21:44 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, հայտարարել է. «Ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և […]
21:29 02.10.2018
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
21:23 02.10.2018
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը:
21:21 02.10.2018
Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Հանրապետական կուսակցությունը և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտոյում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը դարձյալ «Դուխով» գլխարկով է: Հավաքվածները վանկարկում են «Ար-տա-հերթ»: Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանում այսօր երեկոյան արդեն իսկ տեղի է ունեցել այդ «տխրահռչակ» նիստը, և […]
21:17 02.10.2018
«Ես կարծում եմ, այո՛, վարչապետը պետք է հրաժարական տա հիմա և 14 օր չպիտի ընտրվի վարչապետ, և պետք է գնանք ընտրությունների, որովհետև արդեն բանը բանից անցած է, և այս պայմաններում հնարավոր չէ աշխատել»,– այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ իր կարծիքը հայտնելով այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է լինի ՀՀ […]
20:57 02.10.2018
«Քանի որ քարտերը չկային, հավաքվել էին մեր ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից, իրենք քվեարկեցին ձեռքով, որը ապագայում կարելի է վերանայել, որովհետև դա ընթացակարգի խախտում է»,– այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ քվեարկությունը, որին իրենց խմբակցությունը դեմ էր։ «Իրանք գաղտնի, գողեգող, էդ բանդան, […]
20:41 02.10.2018
Կատարվածի նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանենք Ազգային ժողովի իրավունքները և ազատությունները: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Որևէ մեկը չի ասել, որ (խորհրդարանական-խմբ.) արտահերթ ընտրություններ չեն լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված: Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և նաև վարչապետը […]
20:31 02.10.2018
Այս պահին Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Վալերիյ Օսպիյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչու է եկել, ինչին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Հասարակական կարգի ապահովմամբ է պայմանավորված իմ այստեղ լինելը: Հետևում եմ, որ այստեղ ոստիկանական ծառայությունները ըստ պատշաճի կազմակերպվեն»,- հավելեց Օսիպյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը խաղաղ է, և այս բողոքը խաղաղ նպատակներ է հետապնդում: […]
20:07 02.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը, նշեց. «Գաղտնի, գողեգող եկան ու ամբողջ հայ ժողովրդին` ոչ թե մենակ Հայաստանի, համայն հայությանն ուզում են այսպես ճնշմամբ տանել դեպի անդունդ. սա քվեարկություն չէր, գողություն էր, բայց չեն […]
19:56 02.10.2018
«Հաշվիչ հանձնաժողովով իրենք հաշվեցին, որ 61 կողմ եղավ, այսինքն՝ ընդունվեց օրենքը»,- այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ չնայած իրենց դիմադրությանը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունները ընդունվեցին ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Այս նիստը, նշենք՝ անցավ խիստ լարված մթնոլորտում։ Ընթացքում գոռգոռոցներ եղան պատգամավորների կողմից։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մի պահ բարձրացավ տեղից […]
19:31 02.10.2018
Հայաստանի ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/931742820368841
19:22 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի առաջին կեսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց մասով մինչև դեկտեմբեր պատրաստ կլինեն, վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց. «Կհասցնենք, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը արդեն հրապարակված է, նախագիծը հավանաբար կհրապարակվի վաղը կամ մյուս օրը»: Անդրադառնալով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու […]
19:13 02.10.2018
«Այս քայլը ես համարում եմ մեր հայտարարած բանակցային գործընթացը խաթարող քայլ և այս քայլով ի ցույց է դրվում Հայաստանում իսկապես հակահեղափոխական ուժերի, քաղաքական գործիչների շրջանակը: Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ այդ նախագիծը ընդհանրապես շրջանառությունից հանվի»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների» մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ […]
19:10 02.10.2018
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 19։30-ին արտահերթ նիստ է հրավիրում՝ ձեզ հայտնի նախագիծը քվեարկելու համար, և ես բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Եվ նաև այն պատգամավորներին, ովքեր, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ Ազգային ժողով և […]
18:59 02.10.2018
«Ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը չի կարողանա հաղթահարել»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ այժմ այն ուժերը, որոնք սատարել էին կառավարության առաջարկած ծրագրին, […]
18:49 02.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ երեկոյան»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:27 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]
18:02 02.10.2018
Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]
17:43 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի: Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է […]
17:43 02.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչյա Հակոբյանի և իր անունից պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին իրավունք տալ ամեն օր՝ ժամը 09։00-20։00-ին, ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի։ Աղազարյանը պատգամավորներին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը […]
17:40 02.10.2018
Այսօր խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ և որն ի վերջո ընդունվեց լիագումար նիստում, իրականում նպատակ ունի վիժեցնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ ԱԺ ամբիոնից քիչ առաջ այսպիսի խոսքերով նախագիծը բնորոշեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Նախ՝ պատահական չէ, որ նախագիծը […]