16:56 13.08.2021
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։ Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան: Վերջին 7 ամսվա ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ, […]
20:34 12.08.2021
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցում, դռների ու պատուհանների տեղադրում։ Ծրագրի արժեքը 45.6 մլն դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը […]
15:36 12.08.2021
Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին: «Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է […]
12:48 12.08.2021
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, […]
10:04 12.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Սիրելի՛ երիտասարդներ, […]
19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]
14:04 10.08.2021
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով: Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, […]
13:55 10.08.2021
Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։ Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի […]
15:57 09.08.2021
28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: […]
12:55 09.08.2021
Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը: […]
18:10 07.08.2021
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են աշխատանք գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սրան է ուղղված ծրագիրը, որն իրականացնում են հասարակական սեկտորը և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Ծրագիրը մեկնարկել է Գյումրիից: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում հեթական հանդիպման մասնակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են: Ըստ վիճակագրության հաշմանդամություն ունեցողների 98 տոկոսը գործազուրկ է: Գործատուի պահանջներն ու նրանց հնարավորությունները շատ հաճախ չեն համապատասխանում, […]
19:57 06.08.2021
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021 ուստարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ: «Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի […]
13:13 06.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա: Թեմաները ներկայացրել են հետևյալ հաստատությունները՝ Հայ-ռուսական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Իմպրովիզ» ՍՊԸ, ԳԱԱ […]
14:50 05.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ դեռևս այս տարվա ապրիլին ներկայացրած հրաժարականը և որոշել Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել […]
14:08 05.08.2021
Ինչպես գիտեք՝ Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։ Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման […]
18:25 04.08.2021
Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք: Միջոցառումն իրականացնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում Պոլիտեխնիկի զոհված հերոսների ծնողները: Նրանց հանձնվել են ՀԱՊՀ ուսանողական խորհրդի «Երախտագիտության» […]
11:50 04.08.2021
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը: […]
18:43 03.08.2021
Պետական բյուջեի միջոցներով՝ 8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը։ Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
12:47 03.08.2021
«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ […]
10:07 03.08.2021
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Ընթացիկ իրավիճակը «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն […]
15:38 02.08.2021
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետևաբար, այն չէր փոփոխվել: Օրենսդրական փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 73 կողմ ձայն: Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ […]
12:45 02.08.2021
Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։ «Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը: Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ «Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը։ Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ «Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։ Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of […]
20:00 31.07.2021
Կամավորները վերանորոգում են Լանջիկ գյուղի միջնակարգ դպրոցը։ Նրանք Հայաստան են եկել տարբեր երկրներից։ Մեծ մասը օտարազգի երիտասարդներն են , Շիրակի մարզը նախընտրել են «Դեպի Հայք» հիմնադրամի և Հայ կամավորների միության ծրագրերով։ Մասնագիտական գործունեությունից բացի, կամավորներն ամեն ուրբաթ զբաղվում են վերանորոգման աշխատանքներով։ Լորի Սանչեսը Ֆրանսիացի է, մասնագիտությամբ մարդաբան է։ Կամավորների հետ Հայաստան է եկել մի քանի ամիս […]
13:12 31.07.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ու Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը: Կողմերի համագործակցությունը նախատեսում է ՀԱՊՀ ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառում և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերում, երիտասարդ սերնդի […]
18:18 30.07.2021
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է հայտերի մրցույթ՝ «Ստեղծարար արդյունաբերության կատալիզացումը Հայաստանում» թեմայով: Մրցույթի միջոցով փնտրվում է փորձառու մասնագետների հայկական միավորում՝ ստեղծարար արդյունաբերության ոլորտում սոցիալ-տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված «ստեղծարար արդյունաբերության» կայուն հարթակ ստեղծելու նպատակով: Մրցույթի նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը` աջակցելով մշակութային և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում փոքր բիզնես նախագծերի ստեղծմանը և ամրապնդմանը` […]
13:32 30.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Փրոջեքթ Հարմոնի» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր: Հուշագրի միջոցով երկու կառույցների գործընկերային ջանքերը և ռեսուրսները կուղղվեն «Տավուշում կրթական-տեղեկատվական միջոցառումներ» և «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հանրապետության հանրակրթական դպրոցների ավելի քան 300 աշակերտի և 110 ուսուցչի կարողությունների զարգացմանն ուղղված […]
12:53 30.07.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը: Կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի […]
12:22 30.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միանգամից երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փորձարկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերից, Հանրակրթության նոր չափորոշիչը կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ […]
10:36 30.07.2021
ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրման անհրաժեշտությամբ, որը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին հնարավորություն կընձեռի ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը։ Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի […]
14:41 29.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել […]