12:11 10.09.2021
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։ Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի […]
13:41 09.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության հիմնական ցուցանիշները, նոր ուսումնական տարվա մեկնարկին և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Բացման խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […]
11:26 09.09.2021
ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես․ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։ Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ […]
12:26 08.09.2021
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայաստանի աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ […]
11:12 08.09.2021
Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։ Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց շրջանում ծխախոտի, ոգելից խմիչքի և այլ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, վերոնշյալ ոլորտում աջակցել կրթական կազմակերպությունների գործունեությանը։ Մրցույթը տեղի […]
19:59 07.09.2021
Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման գործընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։ Պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները։ Այս տարի հավաստագիր ստացած կազմակերպությունները 48-ն են, որոնք եռամսյա ժամկետում պետք է ավարտեն ուսուցման փուլերը։ Շիրակի մարզի մոտ 4000 մանկավարժներից մինչև տարեվերջ կվերապատրաստվեն 800-ը: […]
18:26 07.09.2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Երկու […]
12:03 07.09.2021
Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, […]
10:39 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ […]
15:23 06.09.2021
Հաստատվել է գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ այստեղ։ Ֆինանսավորման գործընթացը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ և բեկումնային թեմաներին: Մրցույթի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։
13:28 06.09.2021
2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած […]
12:35 06.09.2021
Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/2), ուսանողների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/3), նախադպրոցական տարիքի երեխաների համար հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 14-ը (https://www.1zvonok.com/discipline/8/1)։ Օլիմպիադային […]
18:43 04.09.2021
Շիրակի մարզի բարձր լեռնային ու սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներում մասնագետների համալրումը շարունակում է մնալ կարևոր ու անլուծելի խնդիրներից մեկը։ Հեռավորության, կեցության ու տրանսպորտային խնդիրների պատճառով շատ մանկավարժներ հրաժարվում են այդ գյուղերում աշխատել, անգամ հայտարարված թափուր տեղերի մրցույթներին չեն մասնակցում։ «Այս պահին և նախորդ 2-3 տարիների ընթացքում խնդիր են ունեցել ինֆորմատիկա առարկայի դասավանդման մասով։ Սա էլ […]
17:43 04.09.2021
Այս տարի մարզի 5 դպրոցներում առաջին դասարաններ չեն բացվել, իսկ Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի։ 1-12 -րդ դասարաններում ոչ մի աշակերտ չեն ընդունել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ «Այս տարի բոլոր գյուղերում դպրոցները բնականոն հունով, օգոստոսի 31-ին, […]
16:36 03.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք […]
14:40 03.09.2021
Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ […]
18:38 02.09.2021
Հոկտեմբերի մեկից հակահամաճարակային անվտանգության նկատառումներով աշխատանքային նոր կարգավորումներ են գործելու պետական ու մասնավոր կառույցների աշխատողների համար։ Պահանջվելու է կա՛մ պատվաստումը, կա՛մ թեստավորումը վկայող փաստաթուղթ։ Պատվաստումից հրաժարվողների համար թեստավորումը պարտադիր է ամիսը երկու անգամ։ Կոլեկտիվ իմունիտետի պահանջն ավելի հրատապ դարձավ կրթության համակարգում։ Դպրոցներում աշխատակիցների որոշ մասը դեռ պատվաստված չէ։ Նոր ուսումնական տարին սկսվեց առկա և ամենօրյա […]
18:09 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորները, «Էրեբունի» և Երևանի […]
17:29 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […]
15:32 02.09.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը: Շահագրգիռ կազմակերպությունները կարող են […]
13:12 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի […]
20:14 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։ 2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան են հաճախում 15 սաներ:Կութի […]
18:37 01.09.2021
Նոր ուսումնական տարին ավելի շատ փոփոխություններով է մեկնարկում ավագ օղակի աշակերտության համար։ Խոսքը, մասնավորապես, hիմնականից ավագ դպրոցներ տեղափոխությունների մասին է։ Նոր ուսումնական տարին վերակառուցված շենքում է դիմավորել Գյումրիի «Ակադեմիական» վարժարանը, որը, վերջապես, ունեցավ իր հիմնական շենքը։ Նախկին թիվ 17 դպրոցի շենքը հիմանորոգումից հետո ծառայելու է որպես վարժարան։ Սեպտեմբերի 1-ը նոր դպրոցում դիմավորելը աշակերտությանը ոգևորել էր, […]
18:16 01.09.2021
Ջոնաթան Լաքոտը Սեպտեմբերի 1-ի առիթով շնորհավորական ուղերձ է հղել. «Հայաստանում այս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հաջողություն եմ մաղթում բոլոր այն աշակերտներին և ուսուցիչներին, ովքեր նորից բռնում են դպրոցի ճանապարհը: Երիտասարդությունը մեր երկրների ամենակարևոր ռեսուրսն է, իսկ կրթությունը ՝ ապագայի համար ամենաարդյունավետ ներդրումը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրթությունը պահում է իր գործունեության կենտրոնում ինչպես մեր ցանցի […]
17:24 01.09.2021
Մարդ, ում համար դպրոցն ու կրթությունն էին կյանքի անբաժան մասը, ով ապրեց՝ սերունդներ կրթելով, իսկ իրենից հետո թողեց կրթօջախ, որն այսօր լավագույններից է հանրապետությունում: Այսպես են գործընկերները բնութագրում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հիմնադիր տնօրեն Մանվել Մովսիսյանին: Այսօր վարժարանում ուսումնական տարվա մեկնարկը տրվել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Մանվել Մովսիսյանի անվան ֆիզիկայի դասասենյակի բացումով: Ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Մովսիսյանը […]
17:09 01.09.2021
Հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ ընդգծելով կրթության կարևորությունը մեր երկրի զարգացման […]
15:15 01.09.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարան՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելու Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին: Փոխնախարարը նրանց խորհուրդ է տվել ոլորտն ուսումնասիրելիս մշտապես հետևել աշխարհում զարգացող նոր մոտեցումներին, առաջնորդվել նաև ժամանակակից գրականությամբ ու գիտելիքով: «Հաճա՛խ ժամանակ անցկացրեք լաբորատորիաներում, շա՛տ ուսումնասիրեք և մի՛ բավարարվեք միայն տեսական նյութով: Այս […]
14:34 01.09.2021
Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, կրթական գործի կազմակերպիչներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: […]
13:12 01.09.2021
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքաքապետարանը։ Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին […]
12:56 01.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սեպտեմբերի մեկի առթիվ։ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց: Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն: Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում […]