15:07 27.09.2021
T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ: T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբեր մտածելակերպ ունեցող անհատների միջև: Այն […]
20:06 24.09.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ […]
16:41 24.09.2021
Սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար: Սեպտեմբերի 28 – «New features of the Funding & Tenders Portal»։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lRjiHR: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://bit.ly/3ucJ656 հղմամբ: […]
14:55 24.09.2021
«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ […]
13:22 24.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։ Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի: Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, […]
18:28 23.09.2021
Հայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման […]
17:52 22.09.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի […]
10:47 22.09.2021
Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]
15:09 18.09.2021
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են կառավարության անդամներ, բարերարներ, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին։ Գյումրիում Թումո կենտրոն հիմնելու գաղափարը Շանթ հեռուստաընկերության «Ապագայի համար» հեռուստանախագծի հաջողված շարունակությունն էր։ […]
14:35 18.09.2021
Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին. Ակտիվ բազմակարծիք ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին […]
13:26 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն: «Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», […]
19:54 17.09.2021
ՀՀ Ղուկասավան գյուղում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը, «Հայաստանի […]
18:16 17.09.2021
ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան: Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել […]
13:18 17.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել են «ԱՐՓԱ» (ARPA) ինստիտուտի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն (ARPA. Analysis Research & Planning for Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր։ Այն նպատակ […]
12:39 17.09.2021
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական […]
19:33 16.09.2021
Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում խոհարարական գործ ուսումնասիրող ուսանողների թիվը քիչ չէ։ Սա այն մասնագիտությունն է, որը սպասարկման ծառայությունների աճին զուգընթաց պահանջված է դառնում, ու փորձառություն ունենալու համար գործնական աշխատանքները շատ են կարևոր։ Այժմ ուսումնարանն ունի խոհանոց, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ, ձեռքի շնորհքը ցույց տալ։ Խոհանոցն ապահովված է նոր սարքավորումներով։ Ուսումնական խոհանոցի կառուցումը մեկ այլ […]
18:43 16.09.2021
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը: Միջոցառմանը ներկա էին ոլորտի գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ: Լևոն Հայրապետյանը […]
18:25 16.09.2021
Այսօր Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բուհական և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները: Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցեր, որոնք վերաբերել են քոլեջներից բուհեր ընդունվելու կարգին, մագիստրատուրայի թափուր […]
12:52 16.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու մասին համապատասխան որոշման մեջ։ Իրավական ակտում փոփոխությունները կատարվել են՝ «Հանրակրթական […]
16:53 15.09.2021
Տեղի է ունեցել «Բացահայտե՛ք աշխատուժի զարգացման հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկում շահագրգիռ կողմերի միջև: Միջոցառման մասնակիցներն էին բիզնես-ընկերությունների, հայաստանյան բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն ապագա սերնդի կրթման գործընթացին: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում […]
13:35 15.09.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառման և միջազգային կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած համագործակցության […]
19:19 14.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից ավարտվել են Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվել է «Արարատշին» և «Զեթ-Պրոֆի» ՍՊԸ-ների կողմից: Շինարարությունը մեկնարկել էր 2019 թվականին, իրականացվել է 2100 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքի ուժեղացման-վերականգնման, 480 քառակուսի մետր մակերեսով նոր մարզադահլիճի կառուցման, դպրոցի պարսպապատման […]
16:14 14.09.2021
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը կրթության, […]
15:20 14.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի […]
11:13 14.09.2021
Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: […]
19:30 13.09.2021
Շիրակի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժնում նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա ունենալը դարձել էր անհրաժեշտություն։ Համալսարանում երկու տարի առաջ մագիստրոսական կրթության մեջ ներդրվեց կենսատեխնոլոգիա մասնագիտությունը։ Այժմ այստեղ ուսանող ապագա մասնագետներին լաբորատորիան հնարավորություն կտա գիտահետազոտական աշխատանքներ կատարել։ «Այս սարքերը հնարավորություն տվեցին ավելի շատ հետազոտական մասը զարգացնելու, այսինքն՝ հիմա մագիստրոսական ծրագրերում կարողանում ենք կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք կդառնան գիտական […]
14:38 13.09.2021
«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարան, իսկ փաստաթղթերի պատճեններն ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
14:14 13.09.2021
Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող […]
09:38 13.09.2021
Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կվերագործարկվի հասարակական տրանսպորտը: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն: Խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա […]