17:53 07.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա Լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն […]
12:57 07.10.2021
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում […]
11:18 07.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։ Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական […]
18:14 06.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ […]
17:34 06.10.2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]
10:27 06.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու երաժշտական դպրոց այցելությամբ այդ օրը կմեկնարկի ծրագրի 3-րդ շրջափուլը, որի ընթացքում, ինչպես նախորդ […]
18:10 05.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով․ «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը: Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: […]
18:06 05.10.2021
Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի […]
17:29 05.10.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի, կազմակերպության Ուկրաինայի տարածաշրջանային (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) ղեկավար Բետտինա Բրանդի, կազմակերպության Մակեդոնիայի գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկայի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում կազմակերպության կողմից արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: […]
15:36 05.10.2021
Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա […]
14:20 05.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, […]
11:25 05.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել […]
11:20 05.10.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Սիրելի՛ մանկավարժներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են Ձեր սաները՝ տարբեր ասպարեզներում իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։ Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն […]
11:12 05.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել․ «Մեր սիրելի՛ ուսուցիչներ, Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև: Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն: Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Սիրելի՛ ուսուցիչ, […]
10:21 05.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում: […]
10:16 05.10.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի’ ուսուցիչներ Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև: Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով: Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։ Համոզված եմ՝ ունենք […]
18:43 04.10.2021
Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր սկսվել։ Դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Շահագործվել է ընդամենը 4 տարի և երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել: 88-ից հետո շենքի ամրությունն ու անվտանգությունն ապահովել են արտաքինից տեղադրված հենասյուները, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ «Տանիքից կաթում էր, պատուհաններից փչում […]
17:20 04.10.2021
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ Անկախության 30-ամյակին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հետազոտության արդյունքներն ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների հետ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս: Գիտաժողովի […]
15:28 04.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. հոկտեմբերից:
16:30 01.10.2021
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ նիստի օրակարգը ձևավորվել […]
14:30 01.10.2021
Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ: Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր […]
12:52 01.10.2021
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։ Քննարկելով […]
12:38 01.10.2021
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում ներառված են հետևյալ գիտական կազմակերպությունների ներկայացրած պետական նպատակային […]
12:36 01.10.2021
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների […]
11:20 01.10.2021
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ […]
18:14 30.09.2021
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տեղեկացնում են […]
14:07 30.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձևավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ […]
12:43 29.09.2021
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ: Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են […]
19:49 28.09.2021
Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Այսօրվա որոշմամբ՝ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը»,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Կիբրաձեն: Սակայն ցանկության դեպքում ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց: […]
14:24 28.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: […]