17:48 20.10.2021
Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Կրթության ոլորտում ներդրած ավանդի և Ֆրանս-հայկական մասնագիտական […]
16:17 20.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները: Երեխայի ընդունելություն Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման […]
14:43 19.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն [email protected] էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, […]
12:43 19.10.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին: Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների […]
10:36 19.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և […]
15:53 18.10.2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն: Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ (համակարգող՝ Ռուզան Խոջիկյան, հեռ.՝ (+37410) 568 805, (+37477) 710 760, էլ. փոստ՝ [email protected]): Ծրագրին մասնակցության ուղեցույցը՝ տևողության, ժամանակացույցի, դիմելու […]
15:04 18.10.2021
Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ: Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
14:22 18.10.2021
«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ […]
11:25 18.10.2021
Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը։ Կառավարության 4 գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների […]
20:34 17.10.2021
Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է տասը տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ քսան, երրորդի դեպքում՝ երեսուն և չորրորդի դեպքում՝ հիսուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Համարյա տասը տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, […]
18:51 17.10.2021
Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։ ՀՀ […]
18:35 17.10.2021
«Թալիբան» արմատական շարժումը խոստանում է մոտ ապագահում թույլ տալ աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Associated Press-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը ՄԱԿ -ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ -ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ: Աբդիի հայտարարությամբ՝ երկրի կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ թալիբներն աշխատում են «շրջանակային սկզբունքների» շուրջ, որը թույլ կտա […]
13:34 15.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Ֆլորանս Վեբերը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի նախկին նախագահ Դիդիե […]
12:54 15.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից): Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և […]
20:11 14.10.2021
Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում։ Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ […]
17:11 14.10.2021
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար: Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել […]
14:02 14.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: «Նախարարությունը շատ է […]
13:10 14.10.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու […]
16:56 13.10.2021
Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին: Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ […]
16:25 13.10.2021
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվել է մանկավարժության ամբիոնի գիտակրթական գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը: ԵՊՀ մանկավարժության և […]
14:25 13.10.2021
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը: «Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ: Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net կայքէջից:
18:36 12.10.2021
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների […]
15:06 12.10.2021
Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով կայք:
11:24 12.10.2021
Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին: Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի […]
22:08 11.10.2021
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 […]
16:28 11.10.2021
ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված այն […]
11:32 11.10.2021
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր: Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները: QR գրադարան և բիզնես միջավայր […]
11:21 08.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կամզմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]
19:09 07.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների […]
18:14 07.10.2021
ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի […]