12:24 10.11.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության […]
10:26 10.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
17:55 09.11.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը: Նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ: Միջոցառմանը […]
17:17 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:58 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ […]
15:57 09.11.2021
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների մինչև կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին: «Արմենպրես»-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը […]
13:36 09.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը: Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ): Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար. 70-79 տոկոս […]
16:34 08.11.2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 բուհերի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական […]
15:52 08.11.2021
Աշնանային արձակուրդից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ այսօր վերսկսվել է դասապրոցեսը: ԿԳՄՍ նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։
15:47 08.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի որոշում, որ անխտիր բոլոր դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Մենք ունենք որոշում, որ անխտիր մեր բոլոր 1400 դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այն առարկաների, […]
15:38 08.11.2021
Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում: «Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման […]
14:08 08.11.2021
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք […]
21:23 06.11.2021
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին ձայների մեծամասնությամբ որոշվել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: ԵՊՀ-ն տեղեկացնում է, որ ըստ այդմ, որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:
21:16 06.11.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․ 1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն, 2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում, 3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի […]
19:59 06.11.2021
Կրթության նախարարության տվյալներով, վերջին շաբաթվա տվյալներով, Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման համար նախատեսված դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այսօրվա դրությամբ հեռավար ուսուցման համար գործում է 172 դպրոց և 408 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով, ռիսկային խմբի 196 ուսուցիչ Վրաստանում հեռավար ուսուցման մեջ է դպրոցը վերսկսելուց հետո։ Նրանց խոսքով, հանրակրթական հաստատություններում COVID-19 վիրուսի տարածման առումով իրավիճակը կայուն […]
19:48 06.11.2021
Ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված նախաատեստացիոն եռամսյա դասընթացները։ Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մանկավարժների վերապատրաստումները երեք տարի դադարեցված էին, վերսկսվեցին այս տարվա աշնանը։ 100 ժամ տևողության վերապատրաստման դասընթացներն այս անգամ ունեին երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչներից յուրաքանչյուրն […]
18:34 05.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը: «Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության […]
18:07 05.11.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը: Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները: Նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց […]
16:53 05.11.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ […]
16:44 05.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի): Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ […]
16:31 05.11.2021
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: «Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն […]
10:36 05.11.2021
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։ Դեռևս այս […]
19:05 04.11.2021
«Փոքրաթիվ բժիշկներ, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար: Ավանեսյանն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների և թեստավորման կարգի փոփոխությանը: Կրթության, գիտության, մշակույթի […]
18:06 04.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ վիճակագրության՝ այդ օլիմպիադաներին, հատկապես բնագիտական […]
15:36 04.11.2021
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ընթերցանությունը» նախագիծը` նախատեսված տարրական դպրոցի սովորողների համար: Այն իրականացվում է որպես տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց և նպատակ ունի բարելավելու հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակը: «Ընթերցանությունը» նախագիծն իրականացվում է ըստ մարզերի՝ յուրաքանչյուր մարզից ընդգրկելով […]
19:59 03.11.2021
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի համար նոր տիպային շենք է կառուցվելու։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով։ Համաձայն մասնագիտական եզրակացության և ծրագրով նախատեսված պահանջներով՝ որոշում է կայացվել քանդել դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության բոլոր մասնաշենքերը և կառուցել նորը: Այն զգալի վնասվել է նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից։ 1933 […]
17:29 03.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերի նախագիծը: Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, չափորոշչային ու ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում ցածր առաջադիմություն ունեցող սովորողների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական […]
12:11 03.11.2021
«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է. այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Մրցույթի օրը փոխվել է վճարումների համակարգի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Նախագրանցման վճարումների համակարգը կցված էր միայն մրցույթի գործընկեր և հովանավոր «Թել-Սել» ընկերության էլեկտրոնային դրամապանակին՝ Telcell Wallet հեռախոսային հավելվածին: Արդեն ակտիվացված են նաև վճարման մյուս հնարավոր տարբերակները՝ բանկային և քարտային վճարում, Telcell, Easy Pay տերմինալներով վճարումներ, Telcell Wallet հեռախոսային հավելվածով վճարում: Մրցույթին մասնակցելու համար […]
10:42 03.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների համամասնությունը, որ չի կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների […]