14:39 25.11.2021
Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր […]
11:31 25.11.2021
2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը: Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10.00-ն, մասնակցության մասին պետք է հայտ ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով նիստին մասնակցության ցանկության մասին և մասնակցող անձի անուն, ազգանունը: Նիստը տեղի կունենա ք. […]
19:45 24.11.2021
Շիրակի մարզի դպրոցաշինական մի քանի ծրագրեր տեղափոխվում են հաջորդ տարի։ Հիմնանորոգման, ամրացման կամ վերանորոգման կարիք ունեցող մարզի դպրոցների նախագծային փաստաթղթերը պատրաստ են, դրանք ներառված են պետական տարբեր ծրագրերում։ Պատրաստ է նաև Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և սպորտդահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվը, բայց շինաշխատանքները չեն սկսվի այս տարի։ Սլաբոդկա թաղամասի պատմական այս շինությունը ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների […]
16:59 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել […]
16:44 24.11.2021
Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին: «21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան››: Համաժողովի […]
16:33 24.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով: Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ […]
20:26 23.11.2021
Եթե ՀՀ քաղաքացի եք և առկա ուսուցման ծրագրով սովորում եք բակալավրիատում, ավարտել եք ուսումնառության առաջին կիսամյակը, գիտեք անգլերեն, ԱՄՆ-ում ծրագիրը մեկնարկելու պահին ձեր 18 տարին լրացած կլինի, ապա Global UGRAD Program ծրագիրը հենց ձեզ համար է, գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Բաց մի՛ թողեք Ամերիկան ճանաչելու, տարբեր միջավայրերի հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու և […]
17:55 23.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման […]
12:12 23.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 9-ը՝ ներառյալ: Առաջին […]
17:58 22.11.2021
ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին: Մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական զարգացումը: Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում: Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև […]
14:16 22.11.2021
Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրզրում քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Էրզրում նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
21:27 19.11.2021
Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր: Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։ Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված […]
16:00 19.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]
15:20 19.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը: Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող […]
15:38 18.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն հավանության է արժանացրել ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնակից երկրները կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2020 թվականին Տաշքենդում համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, […]
14:59 18.11.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 641,156.5 հազար ուղղել կապիտալ ծախսերի Համար: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 […]
14:38 18.11.2021
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 […]
17:17 17.11.2021
Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված […]
16:13 17.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը […]
17:26 16.11.2021
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, դեղագիտական ընկերությունների, […]
16:08 16.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում և կիրառել նոր գործիքակազմեր։ Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման […]
15:27 15.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի […]
13:15 15.11.2021
Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ […]
22:32 13.11.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Ընդ որում, նախատեսել […]
16:22 12.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն: Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ […]
13:05 12.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական […]
16:26 11.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Փարաքարի և հարակից համայնքների դպրոցների աշակերտների ու ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացել են տեխնոլոգիական ոլորտի նորարարություններին և Թաիրովի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության մանրամասներին։ Նարեկ Մկրտչյանը, […]
12:24 10.11.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության […]