17:52 07.12.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը: Փաստաթղթի կնքման արարողությունը, որը […]
09:38 07.12.2021
Վրաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին բաժնում գրված է, որ «Բիձինա Իվանիշվիլին գիտության և արվեստի հայտնի հովանավոր և գործարար է»։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Այդ փաստը վրացական հանրության շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ծաղրանքով են վերաբերվում նշվածին: «Ժամանակն է» […]
23:28 06.12.2021
Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները։ Մանրամասները՝ այստեղ։
21:31 06.12.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիս է տվել։ Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են։ Դպրոցում լինելու է մեկ տնօրեն և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն առաձնացվում է, իսկ տնօրենից պահանջը լինելու է խիստ բովանդակային. պետք է ապահովվի կրթության բարձր որակ։ Մեր դպրոցն այսօր լուծու՞մ է իր առջև […]
16:57 06.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Աշխատանքային խմբի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն […]
12:15 06.12.2021
Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ: Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ […]
23:31 04.12.2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։ 25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։ Այն աշակերտները, ովքեր […]
19:48 04.12.2021
Կրթության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում հեռավար ուսուցման դպրոցների թիվը նվազել է։ Վերջին յոթ օրվա տվյալներով՝ հեռավար ուսուցմամբ գործում է 108 դպրոց և 369 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանում հեռակա ուսուցման 115 ուսուցիչ կա, ինչը զգալիորեն կրճատվել է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։ Այնուամենայնիվ, վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ուսուցիչների 0,8%-ի և աշակերտների […]
18:30 04.12.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ […]
16:41 03.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով: Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն […]
10:34 03.12.2021
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական […]
15:42 02.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող […]
18:06 01.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայան և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի […]
16:04 01.12.2021
Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի […]
14:44 01.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները. դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա […]
18:44 30.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել […]
14:30 30.11.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ: Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ […]
12:26 30.11.2021
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։ […]
20:06 29.11.2021
Կարևորելով ուսանողների տեսական գիտելիքի գործնական կիրառումն ու մասնագիտական փորձի միջոցով հմտությունների ձեռքբերումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ուսանողների մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորության ընձեռնման անհրաժեշտությունը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հուշագրի շրջանակում […]
19:28 29.11.2021
Համաշխարհային բանկի կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության 107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներ: Այս ուսումնական կիսամյակում աշակերտները ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով համալրված դասասենյակներում՝ ամրապնդելով տեսական գիտելիքները գործնական հմտություններով: Այդ դպրոցների թվում են Համաշխարհային բանկի ծրագրով սեյսմակայուն հիմնանորոգված մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ […]
14:27 29.11.2021
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակիցներով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել […]
12:20 28.11.2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է […]
17:50 27.11.2021
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել։ Պահանջում են հստակ ժամկետներում համալսարանում ձևավորել հոգաբարձուների խորհուրդ և կարճ ժամկետներում անցկացնել բուհի ռեկտորի ընտրություններ: Ստորագրահավաքին մասնակիցները բարձրաձայնում են նաև բուհում առկա կրթական գործընթացի ու այլ խնդիրների մասին, որոնց հիմնական հասցեատերը գոյություն չունեցող հոգաբարձուների խորհուրդն է։ ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվեց մեկ տարի առաջ: 24 անդամներից շատերն […]
17:52 26.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև այսօր կնքվել է ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: […]
17:32 26.11.2021
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: Ներկայումս պետական տարբեր ծրագրերով շուրջ 100 կրթական հաստատություններում ընթանում են նախագծման, նորոգման և կառուցապատման աշխատանքներ: «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած համատեղ ասուլիսում այս մասին նշել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]
10:58 26.11.2021
ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն ազգային–ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն 2020 թվականի հունվարի 1-ից և ավարտված մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դրանք պետք է լինեն կոլեկտիվ խմբերով կյանքի կոչված: Մրցույթին մասնակցության պահանջներն են՝ […]
23:50 25.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։ Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։ Օրենքի փոփոխությամբ դպրոց […]
20:58 25.11.2021
Կառավարության այսօրվա նիստին ընդունվել են Սյունիքին և Արցախին ֆինանսապես օժանդակելու, հանրակրթության ոլորտում դարձյալ բարեփոխումներ կատարելու և այլ հարցերի վերաբերող նախագծեր։ Սյունիքի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր, հրատապ հարցեր լուծելու համար, մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների կատարման համար պետբյուջեից կհատկացվի ևս 400 մլն դրամ։ Արցախի հանրապետության […]
15:51 25.11.2021
Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների […]
15:03 25.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն […]