17:20 24.12.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և […]
17:25 23.12.2021
Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորոշիչի հաստատումն ու փորձարկումն է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Մեծ տեղ է հատկացվել նաև դպրոցաշինության և ուսումնական սարքավորումների համալրման ծրագրերին, նոր մոտեցում է ցուցաբերվել մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է կատարված աշխատանքները: Խոշոր […]
16:58 23.12.2021
Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջնային է դիտվում տնտեսության գերակա ուղղություններով մասնագիտությունների ծավալի ավելացումը` շարունակաբար ներդնելով նոր մասնագիտություններ և կրճատելով այն մասնագիտությունների տեղերը, որոնք առավել իներցիոն բնույթ են կրում։ Այս մասին այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ` վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել […]
15:50 23.12.2021
Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապանում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.01095 հողամասը հետ վերցնել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն […]
15:28 23.12.2021
Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի և Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները: Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: Հովհաննես Հովհաննիսյանն էլ […]
14:15 23.12.2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը նշել է, որ հանրակրթությունն այն կենտրոնն է և հիմքը, որի վրա […]
17:28 21.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր և բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ: Այս առնչությամբ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 2017-2018թթ. ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։ Այդ ցուցումներով նկարագրված են նաև ստուգման […]
23:56 20.12.2021
Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։ […]
17:50 20.12.2021
Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել Թումո-տուփերի բացման արարողություն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սևան քաղաքում կենտրոնի պաշտոնական բացմանը: Տուփը բացվել է […]
19:47 18.12.2021
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվել է «Upshift Գյումրի՝ դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը։ Այն շարունակելի է և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վեցամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրել են ծրագրավորման հմտությունները՝ տեսական ու գործնական դասընթացներով։ Արդյունքում ստեղծվել են ՏՏ ոլորտի նոր գաղափարներ: Ստեղծած […]
18:52 18.12.2021
Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց է եղել՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Տեղեկացնում է ԲՈՒՀ-ի պաշտոնական կայքը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի […]
16:34 17.12.2021
Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ պետք է սահմանվի աստիճանազրկման կարգ: «Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո, նույնիսկ տարիներ անց, եթե հայտնաբերվի գրագողությունը, անձին զրկել գիտական աստիճանից: Ինչպես վարորդական իրավունքից վարորդին […]
14:31 17.12.2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը չի […]
13:46 17.12.2021
«1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2022 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի հայտեր: Այս միջոցառմամբ դրամաշնորհի […]
13:07 16.12.2021
««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական և վարչատնտեսական: Նախատեսվում է […]
16:27 15.12.2021
Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ […]
16:19 15.12.2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում են «Միասին» հիմնադրամը և շվեյցարական «GAN» կազմակերպությունը: Նպատակը մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների՝ ուսումնական հաստատությունից աշխատաշուկա սահուն անցումը ապահովելն է: Ծրագրում ընդգրկվել են Շիրակի, Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի 16 […]
19:27 14.12.2021
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանսական խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն […]
17:53 14.12.2021
Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ: Մեգապոլիսների 6-րդ […]
14:35 14.12.2021
Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման առցանց դասընթաց՝ նպաստելով շարունակական մասնագիտական զարգացմանը։ Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ: Ծրագրի մասնակցության առավելություններն են. Բրիտանական խորհրդի կողմից մասնակցության վկայագիր, ՀՀ […]
21:54 13.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ուղիղ 2 տարի դադարից հետո կրկին եռուզեռ է․ դպրոցի սեյսմակայուն հիմնանորոգումից հետո կարմիր ժապավենն աշակերտներն են կտրում։ Նորանորոգ […]
10:49 13.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության […]
18:36 10.12.2021
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ: Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին: «Մեր հիմնական […]
16:28 10.12.2021
Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Կրթությունից դեպի աշխատաշուկա […]
12:51 10.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։ 2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի 10-ից 27-ն իրականացնելու նպատակով։ 2021 թվականին վերապատրաստված ուսուցիչները տարակարգ ստանալու համար կարող են դիմել ուսուցիչների ատեստավորման ավարտից հետո՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ բոլոր […]
11:00 10.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում […]
20:25 09.12.2021
ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտնում է, որ երեկ ՀՀ վարչապետը հաստատել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, այս անգամ խորհուրդը բաղկացած կլինի 20 անդամից։ Հիշեցնենք, որ համալսարանի հոգաբարձուների նախկին խորհուրդը, որն ուներ 24 անդամ, լուծարվել էր օրենքի ուժով՝ մեկ ու կես տարի առաջ։ Հիշեցնենք, նոր հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու պահանջով համալսարանում ստորագրահավաք էր նախաձեռնել բուհի […]
10:31 09.12.2021
ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք: Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ […]
12:10 08.12.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Հանրակրթական առարկաների դասագրքերի ապահովման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ներդրումային գումարների միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի […]