18:13 10.01.2022
Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան ջերմություն։ «Տոների հետ […]
12:37 10.01.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) […]
11:52 10.01.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ: Մրցանակի այս շրջափուլի նպատակն է ապահովել կորոնավիրուս (COVID-19) համավարակի պայմաններում կրթական ճգնաժամի հաղթահարման համար նոր ուսումնական գործիքների կիրառման ներառականությունը և հասանելիությունը: Մասնակցել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն [email protected] էլ. փոստի հասցեով մինչև 2022 թ. փետրվարի […]
15:36 08.01.2022
Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ […]
20:02 07.01.2022
Կարբի համայնքում հիմնվող «ՏՏ դպրոց» ՀՈԱԿ-Ը կզբաղվի համայնքում և տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ։Կենտրոնը ուսուցում կիրականացնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային գրագիտություն և ռոբոտաշինություն, ձեռնարկատիրական դասընթացներ, խորացված վեբ ծրագրավորման դասընթացներ։ Վերանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով (կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ): Ծրագրի արժեքը 32 մլն դրամ է, որի 40%-ը ՀՀ կառավարությունն է […]
14:27 07.01.2022
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելու գործընթացում։ Այս աստիճանին դիմելու գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, որի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ։ Դրանցից է եղել […]
12:51 07.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի […]
11:27 07.01.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 4-5, 6-9, 10-13, 14-18 տարեկան, ինչպես նաև […]
19:41 05.01.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ իրականցվում են լոկալ ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքներ: Մասնավորապես մարզի Լուսակունքի, Թթուջրի, Լիճքի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցներում, դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, կաթսայատներում կատարվում են ջեռուցման համակարգի վերանորոգման և բարելավման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք են բերվել […]
14:30 05.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա […]
13:10 05.01.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը: Մրցանակը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։ Յուրաքանչյուր երկիր կարող է […]
11:49 05.01.2022
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: 12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ., 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ., 4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, 5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ: Նշենք, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն քննական կենտրոններում: Քննության մասնակից սովորողները կբաժանվեն խմբերի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Քննությունների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին:
14:51 04.01.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը՝ միտված եզդի աղջիկների և կանանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Նախատեսվում է եզդիաբնակ համայնքների 50 ուսուցիչների, սոցիալական աշխատողների և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացնել միջոլորտային համագործակցությամբ դասընթացներ (երկու 4-օրյա դասընթաց, […]
12:06 04.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1493-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Նարեկ Բաբայան – ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արսեն […]
21:51 03.01.2022
Հանրապետության տարածքում hունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր […]
15:54 03.01.2022
2022 թվականի մայիսի 19-21-ը Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Օլիմպիադայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:
10:58 31.12.2021
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի մանկավարժներ, տնօրեններ, Շնորհավորում եմ։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել եք այս դժվար տարում և պիտի անեք նոր տարում՝ ի նպաստ մեր երեխաների որակյալ կրթության։ Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով։ Առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքներին և մեր երկրին»։
20:44 29.12.2021
Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեայանը։ Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին։
15:24 29.12.2021
Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ամփոփիչ քննարկմանը ներկա էին նաև մասնակից մյուս դպրոցների մանկավարժները: «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը մեկնարկել է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» […]
11:19 29.12.2021
Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները: «Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները: 2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ունեցել է շուրջ 850 000 այցելու: Կայքում […]
19:25 28.12.2021
Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրով ավարտին են մոտենում Երևանի պետական բժշկական համալսարան «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» վերանորոգման և կահավորման աշխատանքները: Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Այստեղ ուսանողները պրակտիկ հմտություններ ձեռք կբերեն, նաև կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: ՀԲ ծրագրով Հայաստանի 17 բուհերում արդեն իսկ գործում […]
18:17 28.12.2021
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարության և ԱՏՁՄ-ի աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանաձոր գյուղերում, Հայ կրթական հիմնարկության և ԱՏՁՄ աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Խոտ գյուղում և Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, Գերմանական Clevis gmbH ընկերության ֆինանսական […]
17:17 28.12.2021
«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։ Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման […]
17:06 28.12.2021
Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը: Հանրակրթության կարևոր […]
15:52 28.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով): Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ […]
10:43 28.12.2021
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները: Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը […]
21:20 27.12.2021
Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI» փառատոնը Տարածաշրջանային միջոցառումներից Արթուր Մարտիրոսյանը առանձնացրել է հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթական […]
19:54 27.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը. «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: […]
18:34 27.12.2021
Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Լեզվի և գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից, կստուգվեն հիմնականում հետևյալ հմտություններն ու ունակությունները․ ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացություն, առարկայի ուսուցման համար պարտադիր […]
17:00 27.12.2021
Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստի ընթացքում ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը […]