TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները հանդիպել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների հետ

14:12 24.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնելու […]

̰
Համավարակի պատճառով Ուգանդայի դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի․ փոխնախարար

21:50 22.01.2022

Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց […]

̰
Գյումրեցի պատանիները դրոնը ձեռքի շարժումներով և ժեստերով կառավարելու ծրագրեր են ստեղծել

21:00 21.01.2022

Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են […]

̰
Վրաստանում մեկ օրում 24 000 աշակերտ է գրանցվել հեռավար ուսուցման համար

20:48 21.01.2022

Վրաստանում բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա և հեռավար ուսուցման մեջ։ Հայտնում է jnews.ge-ն։ Հանրապետությունում տնից կրթություն ստանալ ցանկացողների նման ռեկորդային թիվ չի գրանցվել կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր՝ հեռավար ուսուցման պահանջով մեկ օրում՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցվել է 23 869 աշակերտ։ Նման թվերը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ռեկորդային տարածմամբ։ Վարակաբաններն ու […]

̰
ԿԳՄՍ նախարարը և ռեկտորները քննարկել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագիծը

18:46 21.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր […]

̰
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

16:49 21.01.2022

Ընթացիկ տարվա հունվարի 21-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացնում է, որ նիստը բացել է խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յուրի Սարգսյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի […]

̰
Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր

15:34 21.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի […]

̰
«Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում». Ժաննա Անդրեասյան

17:50 20.01.2022

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ: Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ […]

̰
Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում

15:06 19.01.2022

2022 թ.-ի օգոստոսի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 2022 թվականի համաժողովի անցկացման […]

̰
Դարձի՛ր ուսուցիչ մարզերում սովորող աշակերտների համար. մենթոր դպրոցների բաց մրցույթ

13:44 19.01.2022

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։ ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության […]

̰
Քննարկվել են DAAD-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

10:37 19.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան […]

̰
Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ

15:36 18.01.2022

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ «Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լաքոտը։ Ֆրանսիական ինստիտուտը […]

̰
Արմեն Ղուլարյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:34 18.01.2022

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով Արմեն Ղուլարյանին, վստահեցրել […]

̰
Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

12:42 18.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Առաջարկվող […]

̰
Կառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկին

11:47 18.01.2022

Հունվարի 17-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ պետական կամ ոչ պետական դպրոցում սովորելու հանգամանքից, դասագրքերը ստանան անվճար: […]

̰
Ներկայացվել են օտարերկրյա որակավորումների ճանաչման ընթացակարգերը

22:30 17.01.2022

Կայացել է «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ: Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]

̰
Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը լրամշակվել է

22:05 17.01.2022

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակվել է. «Հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները, ✅հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին, ✅տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման […]

̰
Կկարգավորվի լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման դաշտը. նախագիծ

17:50 17.01.2022

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի […]

̰
Պետական բուհերի ռեկտորների խորհրդի 2022 թ. անդրանիկ նիստը նվիրված էր ԱՓՇԱՏԿ-ի նոր հետազոտությանը

17:37 17.01.2022

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի անդրանիկ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Նիստին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: Ռեկտորների […]

̰
Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

17:07 17.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ: Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական […]

̰
ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

14:10 17.01.2022

ՄԿՈՒ ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների […]

̰
Պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու անհասկանալի մոտեցումը․ փոխնախարար

08:17 13.01.2022

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես. – պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը, – պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը […]

̰
«Աղջկաս ծննդից հետո հաջողություններս եռապատկվեցին». մարմնամարզիկ Արթուր Դավթյան

15:11 12.01.2022

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: ԿԳՄՍՆ-ի հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին: Պատմական արդյունք՝ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը […]

̰
Հաստատվել է Արցախում վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը

15:06 12.01.2022

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման։ Մանրամասները՝ այստեղ։

̰
12-րդ դասարանցիների համար դպրոցներում մեկնարկել են պետական ավարտական քննությունները

19:45 11.01.2022

Միջնակարգ, ավագ դպրոցներում և վարժարաններում մեկնարկել են 2021-22 ուստարվա պետական ավարտական քննությունները։ 12-րդ դասարանցիները  քննություններ կհանձնեն այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Այսօր  աշակերտները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն», հունվարի 14-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից են նշանակված քննությունները։ Քննական կենտրոններ  հանդիսանում  են  իրենց կրթօջախները։ Մինչ քննասենյակ մուտքը […]

̰
Խորհրդարանում կանցկացվեն «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների հարցով լսումներ

16:00 11.01.2022

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Հաշվի առնելով նախորդ շրջանում օրենքի շուրջ եղած քննարկումները և բանավոր պայմանավորվածությունն առ այն, […]

̰
Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը

15:58 11.01.2022

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար, այսինքն՝ պետբյուջեի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն […]

̰
Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները

15:05 11.01.2022

Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով: «Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո […]

̰
Ուսման հրավեր՝ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանից

13:34 11.01.2022

Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master’s Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին: Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի ձևաչափ, ուստի վերջինիս թիրախային խմբերն են՝ տնտեսության, առևտրի և ֆինանսների, հանրային քաղաքականության այլ ոլորտների պետական մարմինների աշխատակիցները: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է: Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի […]

̰
Դպրոցներում երկրորդ կիսամյակի դասերը սկսվել են․ առաջին օրն ունեցել են շատ բացակայություններ

18:13 10.01.2022

Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները  գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում  այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան  ջերմություն։ «Տոների հետ […]

̰
BACK_TO_TOP