TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

10:31 07.02.2022

Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

14:46 05.02.2022

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում: Փետրվարի 2-ին ՀՀ կրթության, գիության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: Փոխնախարարն այցելել է Խաշթառակի միջնակարգ դպրոց, Լուսաձորի հիմանական դպրոց, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, […]

̰
Գերմանիան կունենա Թումո կենտրոնների և տուփերի ցանց

20:50 04.02.2022

Այսօր Թումոն և գերմանական KfW զարգացման բանկը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց։ «Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշեց. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում […]

̰
«Լավագույն ուսանող» մրցույթում 34 ուսանող կստանա անվանական կրթաթոշակ

16:30 04.02.2022

ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր, մագիստրոս և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ և սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]

̰
Հայտնի են «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

15:25 04.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական […]

̰
ԿԳՄՍՆ-ին 108 դպրոց դիմել է դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար

13:50 04.02.2022

Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար […]

̰
Աշխատանքային հանդիպում՝ որակավորումների ոլորտային շրջանակի մշակման վերաբերյալ

21:15 03.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բուժական գործ» որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) բնութագրերը մշակելու նպատակով առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման նպատակը ‹‹Բուժական գործ›› մասնագիտության որակավորումների ոլորտային շրջանակի մշակման, դրանց վերջնարդյունքների սահմանմանն առնչվող խնդիրների և իրականացվող աշխատանքների ընթացքի քննարկումն էր: Փոխնախարարը ողջունել է ներկաներին և ներկայացրել առաջիկա անելիքները. «Որակավորումների ոլորտային շրջանակի […]

̰
Շիրակի մարզում մեկ դպրոց է անցել հեռավար դասերի․ մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունները չեն անցնում 8-9 %-ի շեմը 

18:48 03.02.2022

Տարվա այս շրջանում ակտիվացող վիրուսների հիմնական թիրախն են դառնում քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Ակտիվ շփման տարածքներում, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդացության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Շրջանառվող տարբեր վիրուսներ են, բայց նման ախտանիշներով արտահայտված՝ հազ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում, երբեմն` սրտխառնոց։ Համաճարակաբանական հսկողությամբ տարածված վիրուսները, ըստ մասնագետների, 4 տեսակ են: «Գարուն-ձմեռ սեզոնայնությունը բնորոշվում […]

̰
Եվս 7000 ուսանող մինչև 20 տոկոս զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա. Փաշինյան

15:44 03.02.2022

Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Միքայել Թումասյանը և Արուսյակ Մանավազյանը առաջարկում են ուսանողներին մինչև 25 տոկոս ուսման վարձի զեղչեր տրամադրել՝ ժամկետ սահմանելով 2024 դեկտեմբերի 31-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դումանյանն ասաց, որ նախարարությունը նախագծի վերաբերյալ ունի դիտողություններ և առաջարկություններ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առկա […]

̰
Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

11:53 02.02.2022

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ: «Մասնագիտական […]

̰
Շիրակի մարզում 641 մանկավարժ օգտվում է գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցումից

18:12 01.02.2022

Տասնյակ ուսուցիչներ ամեն օր Գյումրիից գյուղեր են աշխատանքի գնում։ Նրանց հիմնական տրանսպորտային միջոցը համայնքները սպասարկող ուղևորատար տրանսպորտն է։ Սա լավագույն վիճակն է այն համայնքների համար, որոնցում դեռ կանոնավոր երթուղին գործում է։ Այնինչ, Շիրակի մարզում շատ բնակավայրեր դուրս են սպասարկման երթուղուց, և մանկավարժի միակ փոխադրամիջոցը մնում է տաքսին։ Տասը և ավելի տարիներ քաղաքից գյուղ հասնող ուսուցիչներին […]

̰
Երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները

16:20 01.02.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը: Ուսումնական շուրջ 26 […]

̰
Նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ

15:52 01.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավման ուղեցույցի և մեթոդական նյութերի կազմում՝ ներառելով կրկնօրինակելի մոդելներ և Հայաստանում հաջողությամբ կիրառված իրական օրինակներ», «Հայրենաճանաչությանը միտված նախաձեռնությունների (այդ թվում՝ արշավների, գիտաժողովների, օլիմպիադաների և […]

̰
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

14:17 01.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում […]

̰
Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը

12:13 01.02.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», […]

̰
Ուսհաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը․ ԿԳՄՍՆ

22:24 29.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։ «Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։ Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական […]

̰
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍ փոխնախարար

20:43 29.01.2022

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,- գրել է նախարարը։

̰
Աշխատանքային խորհրդակցություն` Կրթության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության վերաբերյալ

17:16 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Կրթության տեսչական […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

15:18 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր […]

̰
Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը գնահատում է հատուկ կարիք ունեցող երեխաների կրթության հնարավորությունները 

19:20 26.01.2022

Գյումրիի նախկին մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի փոխարեն այժմ գործում է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։ Մասնագետներն այստեղ գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, խորհրդակցություն անցկացնում ծնողների, ապա համագործակցում մարզի դպրոցների հետ՝ ուղղորդելով մանկավարժներին։ Մասնագետները գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, դրանք ի հայտ են բերում դեռ նախադպրոցական շրջանից։ […]

̰
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

16:40 26.01.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, […]

̰
Երաժշտական և արվեստի դպրոցներում կիրականացվեն ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ

15:30 26.01.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է առաջին անգամ: Երաժշտական և արվեստի դպրոցների ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ լիարժեք աշխատելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու այդ բացը: Ծրագրի նպատակն […]

̰
Նախագիծ. նոր փոփոխություններ՝ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

10:20 26.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում […]

̰ ̰
Պետք է կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն. Ժաննա Անդրեասյան

19:00 25.01.2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքրով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ […]

̰
Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

16:38 25.01.2022

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ: ԿԳՄՍ […]

̰
Ժաննա Անդրեասյանն աշակերտների կրթության մակարդակի վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներ ներկայացրեց

14:31 25.01.2022

Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 […]

̰
Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

13:40 25.01.2022

Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ««Հայոց լեզվի և գրականության» առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ […]

̰
Ովքե՞ր կարող են ԿԳՄՍՆ-ի կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ

12:20 25.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

10:25 25.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է […]

̰
BACK_TO_TOP