20:28 17.02.2022
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։ 9 մլն 880 հազար դրամ գումար ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական […]
13:28 17.02.2022
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին, Երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան […]
19:59 16.02.2022
Սեպտեմբերից շահագործման հանձնված Գյումրիի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգված շենքում դասերը շարունակում են երկհերթ։ Պատճառը համավարակային կանոնների պահպանումը կամ տարածքային պայմանները չեն, այլ գույքի պակասն է։ Դպրոցի ունեցածը հին է և բավարար չէ աշակերտության քանակին։ Խնդրի կարգավորման ուղղությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարային հատկացում կատարել է, բայց գույքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթներն արդեն մի քանի […]
16:17 16.02.2022
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը: Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Մրցույթին ներկայացված 124 նախագծերից ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը, որոնք ներկայացրել էին 12-րդ դասարանի […]
12:47 16.02.2022
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե […]
12:35 16.02.2022
Օտարերկրյա ուսանողներին տրվել է հնարավորություն մասնակցելու թաիլանդական համալսարանների կրթական ծրագրերին: Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2022 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանակում օտարերկրյա ուսանողներին հրավիրում է մասնակցելու մագիստրոսական ծրագրի: Ծրագիրն իրականացվում է թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ: Ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի հատկացվում է մինչև հինգ հայտ: Թեկնածուները պետք է ունենան բակալավրի կոչում կամ տվյալ բնագավառում մասնագիտական փորձառություն: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է https://tica-thaigov.mfa.go.th կայքում և կից նյութերում: Կրթաթոշակին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Թաիլանդի համալսարաններն […]
10:46 16.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում […]
11:36 15.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը: Նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է: 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման […]
20:56 14.02.2022
Փետրվարի 14-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի (Foundations of Diplomacy Course) ուսանողներին՝ պրոֆեսոր եւ նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի (John Beyer) ղեկավարությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը եւ 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ […]
14:26 14.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները […]
15:00 13.02.2022
Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր բացվեց AEF ինժեներական լաբորատորիան՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորների։ Բացմանը ներկա էին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Հայ Կրթական Հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանը:
18:18 12.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը: Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող […]
21:00 11.02.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։ Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն […]
19:39 11.02.2022
Գյումրիի նախկին մանկավարժական ինստիտուտի՝ ներկայումս Շիրակի պետական համալսարանի երեք հիմնական ֆակուլտետների՝ պատմաբանասիրության, օտար լեզուների ու բնագիտամաթեմատիկականի դիմորդները մանկավարժի որակավորում ստանալու մտադրությամբ էին բուհում հայտ ներկայացնում։ Թեև համալսարանական կարգավիճակը ընդլայնեց մասնագիտությունների թիվը, բայց բուհը շարունակում է մնալ մանկավարժական կրթություն ապահովողներից մեկը, միայն թե ուսուցչի մասնագիտության հանդեպ է վերաբերմունքը փոխվել, հիմա ընդգծված պասիվություն է մի շարք բաժիններում: […]
15:54 11.02.2022
Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են։ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն` քննարկելու հայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու թեման: Նկատի ունենալով ԵՀԻԿ-ի վերջին նախաձեռնությունը` ամբողջական և մասնակի կրթաթոշակներ հատկացնել Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցում ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների ուսանողների համար, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց […]
19:40 10.02.2022
Այսօր մեկնարկեց Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու միասին իրականացրեցին մինի-նախագծեր: Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով […]
16:30 10.02.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք […]
17:26 09.02.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարված հիմնական փոփոխությունները: «Նախագիծն անցել է հանրային լայն քննարկում, տեղի են ունեցել […]
16:39 09.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթի նպատակն է բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ: Մրցույթի պայմաններն են. Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ […]
15:52 09.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկման երկար փուլ է անցել, եղել են ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անցկացվել են խորհրդարանական լսումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ առաջին […]
14:23 09.02.2022
Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին: Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակները նախատեսված են ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք է ունենան հունարենի իմացությունը հավաստող վկայական կամ մինչև ուսումնառությունն անցնեն հունարենի մեկամյա դասընթաց: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը՝ […]
11:26 09.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով։ Ըստ առաջարկվող նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի […]
16:37 08.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։ Չափորոշիչը փորձարկվում է մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Աշխատանքային խումբը եղել է Իջևանի և […]
15:45 08.02.2022
Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար: Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.mae.ro/node/57474:
11:32 08.02.2022
Այս տարի Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Երևանում: Հուլիսին կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը: «Ուրախ […]
17:26 07.02.2022
Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին: Ժամը 3։30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի […]
15:59 07.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև […]
14:07 07.02.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային […]
12:16 07.02.2022
ՀՀ-ում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից կթվայնացվեն։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված […]
12:10 07.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել […]