11:12 03.03.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել […]
18:06 02.03.2022
Կարևորելով ուսանողների` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործումը, պետություն-գիտակրթական համայնքի ամրապնդումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից: Օգտագործելով նախարարության և համալսարանի ներուժը՝ կողմերը համագործակցելու են զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու […]
15:13 02.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը: Հանդիպման ընթացքում քննարկվել է […]
13:31 02.03.2022
Մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռընմինի համալսարանի «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կրթաթոշակային ծրագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Համալսարանն ուսանողներին կհատկացնի մագիստրոսական կրթություն ստանալու ամբողջական կրթաթոշակ հետևյալ մասնագիտացումներով՝ Չինական քաղաքագիտություն, Տնտեսագիտություն, Իրավունք, Մշակույթ։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է։ Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կցվում է։
18:55 01.03.2022
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոդելը կիրառելի է մի շարք երկրներում և բավական վաղուց, Հայաստանում այն ներդրվել է 2010 թվականից, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր։ Դպրոցական սնունդը տարրական դասարանների աշակերտության համար է և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցների։ Ծրագիրն իրականացնելիս հաշվի են առնվել նաև դպրոցների ճաշարանների պայմանները, խոհանոցային […]
16:57 01.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Նախարարության ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են հայ […]
16:28 28.02.2022
Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 22 երկրների 218 թիմերի 1210 դպրոցականներ. 564-ը՝ մաթեմատիկայից, 340-ը՝ ֆիզիկայից, 306-ը՝ ինֆորմատիկայից: […]
12:14 28.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի փետրվարի 18-ի 05-Լ հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական, ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ինչպես են ձևավորվում խմբակները Կարգով սահմանվում է, որ ուսումնական խմբակներն իրականացվում են՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի, գիտության, արվեստի, զբոսաշրջության, […]
20:37 25.02.2022
Այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկա առարկայի ավարտական քննությունը կանցկացվի կենտրոնացված կարգով: Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում մինչ այս տարի կենտրոնացված անցկացվում էր միայն հայոց լեզվի քննությունը: Ուսումնական տարվա երկրորդ կեսին կատարված փոփոխությունը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջ բերել հանրակրթական գործընթացում։ Փոխարենը դպրոցների ուսումնական պլանում չեղարկվել են տարին երկու անգամ կազմակերպվող կիսամյակային գրավորները։ Սա հնարավորություն կտա […]
10:51 25.02.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային […]
16:27 24.02.2022
Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումը կազմակերպվել է ՀՖՀՀ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ), […]
14:24 24.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության […]
13:47 24.02.2022
«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքն ամփոփվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Հանդիպումը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր տարբեր պատճառներով բացակայել է կրթության զարգացման ռազմավարությունը: Նրա խոսքերով՝ ներկայումս շրջանառվում է ոլորտի կարևորագույն […]
19:37 23.02.2022
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ: Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի […]
18:44 23.02.2022
Գյումրիում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց։ Այն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին կրթական ծրագիրն է Գյումրիում։ 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից հնարավորություն կունենան սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցը, բայց այն աշխատանոց է մարզի 15-18 […]
16:56 23.02.2022
«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում: Քննարկման մասնակիցներին […]
12:44 23.02.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում […]
17:34 22.02.2022
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և Թումո կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, […]
20:44 21.02.2022
Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ԿԳՄՍ նախարարության, Յունիսեֆի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում […]
17:42 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները: Համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր բացակայել […]
15:53 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները: Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում […]
13:48 21.02.2022
Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ […]
12:47 21.02.2022
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող […]
19:43 19.02.2022
Կորոնավիրուսով վարակվածության մակարդակը Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում վերջին շաբաթներին զգալիորեն նվազել է։ Տեղեկությունը տարածում է ԿԳՆ-ն։ Փախանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով՝ վիրուս է հաստատվել ուսուցիչների 4,3%-ի և աշակերտների 1,5%-ի մոտ։ Համաճարակաբանների հանձնարարականի համաձայն՝ Վրաստանի 2085 պետական և 217 մասնավոր դպրոցներից 314-ում ներկայումս հեռավար ուսուցում է իրականացվում, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ։ […]
15:41 19.02.2022
Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ […]
14:52 19.02.2022
Շիրակի պետական համալսարանում ավարտվել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Մրցույթն անցկացրել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը նախկին 24-ի փոխարեն այս անգամ ունի 20 անդամ: Մրցույթին ներկա էր 19-ը։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 րոպեի ընթացքում […]
12:43 19.02.2022
Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ ներկայացրած միակ թեկնածուն բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն է։ Մրցույթն անցկացնում է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը, նախկին 24-ի փոխարեն, ունի 20 անդամ։ Մրցույթին բոլոր անդամները ներկա են, քվորում ապահովված է։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 […]
21:00 18.02.2022
Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է […]
18:12 18.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և «Հայաստանի […]
16:34 18.02.2022
Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար՝ բակալավրիատի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով: Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3LBbd66 և https://bit.ly/3gSUdKH, իսկ առցանց գրանցման և փաստաթղթերի ներկայացման համար՝ https://admission-2021.rudn.ru) հղմամբ: Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացնում է […]