13:38 22.03.2022
2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 27-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով https://iced.eap.gr/ կայքէջ, […]
11:34 22.03.2022
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա hամար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, […]
14:10 21.03.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների և այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Օրակարգային հարցերն էին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության կազմակերպման առկա և հեռակա ձևերից անցում դեպի ուսանողի տարեկան, ուսումնական լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ համակարգի ներդրում», «Բարձրագույն ուսումնական հաստատությունների […]
12:46 21.03.2022
2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալակիրների։ Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն […]
17:17 19.03.2022
Մարտի 19-ին տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրել է […]
16:27 18.03.2022
Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ […]
11:33 18.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց` առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական […]
19:48 17.03.2022
Մինչև տարեվերջ Թումո Գյումրին իր մասնաճյուղերը կբացի մարզի չորս տարածաշրջաններում: Մասնաճյուղերը կլինեն Թումո-տուփերի տեսքով, և արդյունքում տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի կդառնա գյուղական բնակավայրերի 12-18 տարեկան պատանիների համար: Թումո-տուփերի աշխատանքը համայնքներում կհամակարգվի Գյումրիի կենտրոնից: Շարժական տուփերի տեղադրումով կնվազեցվի Գյումրի Թումոյի ծանրաբեռնվածությունը, որտեղ այժմ սովորող ուսանողների թիվը 2500-ն է: Գյումրի Թումո ստեղծարար կրթական կենտրոնում 7 տարիների ընթացքում […]
14:44 17.03.2022
2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը կնորոգվի։ Դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 10 մլն 69 հազար դրամ։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9 մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, […]
14:38 17.03.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 […]
12:44 17.03.2022
Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ): Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով: Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ […]
19:29 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: […]
17:28 16.03.2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի […]
13:30 16.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: 1. Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ. 1) ազատման հրամանի պատճենը, 2) հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, 3) ընդունելության համար […]
17:10 15.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Սոցիալական աշխատանք» և «Մանկավարժություն» մասնագիտություններ ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպման նպատակն օրակարգային մի շարք հարցերի քննարկումն էր՝ «Երիտասարդական աշխատանք», ««Երիտասարդական աշխատող» հասկացությունների ընկալումները ակադեմիական միջավայրում», ««Երիտասարդական աշխատանքը»՝ որպես առանձին մասնագիտություն/մասնագիտացում […]
10:23 15.03.2022
Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, […]
14:35 14.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը: Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի […]
11:34 14.03.2022
Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է: Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց։
15:29 11.03.2022
Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտային ծրագրի մշակման դրամաշնորհի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության և Ասիական զարգացման բանկի գործընկերությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է հետազոտական 6 խմբերի հավաքագրում, իսկ Ասիական զարգացման բանկը ծառայել է որպես համակարգող գործակալություն և իրականացրել է տեղական կրթական խմբի համակարգում, որը բաղկացած է շուրջ 40 մարմիններից: Այդ խմբերից երկուսն […]
12:06 11.03.2022
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները: Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում […]
13:05 10.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը: Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն […]
12:21 10.03.2022
2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը: Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական […]
18:30 09.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի առթիվ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն […]
16:00 09.03.2022
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։ Օլիմպիադայի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և աշակերտներին ներկայացրեց Պատմության ֆակուլտետի ստեղծումն ու գործառույթները՝ հույս հայտնելով, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդ, ապա՝ ուսանող: ԵՊՀ պատմության […]
20:25 04.03.2022
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 18-րդ դպրոցական օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 37 մասնակիցներով, նրանցից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից առցանց ձևաչափով օլիմպիադային Գյումրիի «ֆոտոն» վարժարանից 5 աշակերտ է մասնակցել՝ 2-ը՝ մաթեմատիկա, ևս 2-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ ֆիզիկա առարկաներից: Նրանցից 2-ը ինֆորմատիկայից բրոնզե մեդալ […]
19:24 04.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հարցը, կազմվել են ժամանակացույց […]
14:47 04.03.2022
Նորվեգիայի իշխանությունները որոշել են դադարեցնել գիտակրթական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ։ «Մենք կասեցնում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, և պետք է կասեցվեն բոլոր համաձայնագրերը՝ նորվեգական և ռուսական գիտահետազոտական ու կրթական հաստատությունների միջև»,- ասվում է գիտության և բարձրագույն կրթության նախարար Օլա Բորտեն Մոուի հայտարարության մեջ: Նշվում է, […]
13:28 04.03.2022
Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության կրթական բաժինը Իսպանիայի Խաենի համալսարանի հետ 1 հայ ուսանողի հնարավորություն է տալիս օգտվելու համալսարանական մագիստրոսական կրթաթոշակից 2022-23 թթ․ ուսումնական տարվա համար։ Ներկայացված ծրագրի շրջանակում կրթաթոշակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ ([email protected], +374 10 54 76 63): Մանրամասները ներկայացվում են կից։
15:47 03.03.2022
ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու գերազանց հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար։ Ինչպես փոխանցում են էկոնոմիկայի նախարարությունից, այս պահին ընդունվում են հայտեր Ֆուլբրայթի 2 ուսանողական ծրագրերով․ «Ֆուլբրայթ գլոբալ ուսանողական ծրագիրը» թույլ է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ ամենատարբեր մասնագիտական ուղղություններում՝ տնտեսական զարգացում, կրթության վարչարարում, միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա և հաղորդակցություն, իրավագիտություն, հանրային քաղաքականության վերլուծություն և հանրային կառավարում, բնապահպանական հետազոտություններ, հանրային […]
14:31 03.03.2022
Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը։ Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է: Այն նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։ Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է ինստագրամյան անձնական էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա […]