10:41 10.05.2022
Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ): Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն: Մրցութային փուլի մեկնարկը […]
23:22 09.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացնում է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 3-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի երկրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վլադիմիր Ենգիբարյան, 1956 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:40 08.05.2022
ԿԳՄՍ նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 2-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի առաջին հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վարազդատ թագավոր, 385 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:27 08.05.2022
Մայիսի 8-ին «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր՝ նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակին։ Խաղերի մասնակիցներն Արցախի 20 ուսումնական հաստատությունների թիմերն էին՝ յուրաքանչյուր թիմում 5 աշակերտի ընդգրկմամբ, զինղեկի առաջնորդությամբ։ Խաղերի մեկնարկը տրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից՝ հանդիսավոր բացման արարողությամբ։ «Այսօր […]
17:10 07.05.2022
Բուհերում ընդունելության քննությունների պատրասվող դիմումատուների հետ արդեն երկրորդ տարին է փաստաթղթերն ընդունող հանձնաժողովները անմիջական շփումներ չունեն։ Բուհի ու մասնագիտության ընտրությունն առցանց է։ Իսկ նախկինում կողմնորոշվել, մասնագիտության հայտ լրացնել լինում էր նաև տվյալ բուհական հաստատությունում։ Առցանց դիմում գրելու թերի կողմերն ու տեխնիկական խնդիրներները ևս չեն բացառվում, ընդունող հանձնաժողովների պատասխանատուներն էլ այն կարծիքին են, որ կենդանի շփումն […]
11:16 07.05.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ: Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա […]
22:11 06.05.2022
Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս […]
18:30 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք […]
17:47 06.05.2022
Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում: «Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների […]
11:29 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար: Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների: Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված […]
10:39 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։ Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու […]
16:33 05.05.2022
Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ […]
15:24 05.05.2022
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն է տրվել ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Ծրագրի արդյունքների մասին` նախադպրոցականից մինչև բուհ Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին: Այն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն […]
12:06 05.05.2022
ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը: Կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին […]
17:36 04.05.2022
Այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական […]
15:40 04.05.2022
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում օգոստոսի 22-26-ը կկայանա ֆրանսերենի ապագա երիտասարդ ուսուցիչների տարածաշրջանային ֆորում: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների ֆրանսերենի 30 երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են սկսել կամ նոր են սկսում իրենց գործունեությունը կրթության ոլորտում և կրում են լեզվի ուսուցումը մշակութային միջոցառումների հետ համատեղման նորարարական գաղափարներ: Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը: Միջոցառումների […]
15:30 04.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը: Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և […]
13:50 04.05.2022
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Նարինե Խ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]
12:10 04.05.2022
Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է: Գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի և ուսուցչի: Միջոցառմանը մասնակցել և մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]
13:18 03.05.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական […]
17:40 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝ […]
15:32 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի: «Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների […]
15:28 02.05.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու քաղաքացիների […]
18:02 30.04.2022
Շիրակի մարզի հյուսիսի բնակավայր Արեգնադեմ, որտեղ վեց ամիսը ձմեռ է, գազաֆիկացված չէ։ Փոքրաթիվ տնտեսությունով գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Այն արդեն 30 տարի է գործում է հարմարեցված երեք շինություններում, որոնք նախկինում տներ են եղել։ Դասարանից դասարան տեղափոխումը այստեղ նման է տնից տուն անցնելուն։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում որպես հայկական դպրոց այն սկսում է գործել 1989-ից: «Արեգնադեմի միջնակարգ […]
15:50 29.04.2022
Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ […]
23:41 28.04.2022
Ապրիլի 28-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է Կադիսի համալսարանի ռեկտորի տեղակալ Ռաֆայել Խիմենես Կաստանյեդային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման և Կադիսի համալսարանում Հայաստանի վերաբերյալ ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները:
22:33 28.04.2022
Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները […]
15:55 28.04.2022
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը: «Վերջին մեկ […]
12:58 28.04.2022
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր […]
17:34 27.04.2022
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են […]