19:15 06.06.2022
Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ: Տեղեկացնում է Արմավիր մարզպետարանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան […]
18:33 06.06.2022
Վերջին երեք տարվա մեջ Շիրակի մարզի Լեռնուտի միջնակարգ դպրոցը վերջապես շրջանավարտ ունեցավ։ Միակ շրջանավարտի համար այսօր հնչել է Վերջին զանգը։ 12-րդ դասարանի միակ շրջանավարտը Աբրահամ Մելոյանն է։ Իսկ ընդհանուր առմամբ դպրոցում ավարտական միջոցառումը տարրական, միջին և ավագ դասարանների 1-ական աշակերտների համար էր։ Մոտ 80 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 14 աշակերտ։ Դպրոցը 1990 […]
17:51 06.06.2022
Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել են ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Արմավիրի մարզը ներկայացնող սաները Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով և ցուցահանդեսով: Գեղարքունիքի մարզի Մարտունի […]
15:54 06.06.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին […]
14:26 06.06.2022
2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած՝ […]
14:03 06.06.2022
Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էր), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):
12:39 06.06.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, […]
11:36 06.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև […]
10:38 06.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ուսուցիչներ, վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային […]
10:09 06.06.2022
Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք: Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես […]
20:34 03.06.2022
Գալիք ուսումնական տարում ևս Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտությունը հին ու վթարային դպրոցում կշարունակի դասերը՝ երկհերթ գրաֆիկով։ Այսպիսի ծանրաբեռնվածության պատճառը դպրոցի համար նոր մասնաշենքի շինարարությունն է։ Մինչ այդ մոտ 750 աշակերտական համակազմ ունեցող դպրոցի աշակերտությունը մեկ հերթով են հաճախել դպրոց, բայց տարբեր ու իրարից երկու կմ հեռու գտնվող մասնաշենքերում։ Նոր դպրոցը կառուցվում է Ասիական զարգացման բանկի […]
19:39 03.06.2022
Այսօր Հանրապետության դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»։ 55․477 աշակերտ է հրաժեշտ տալիս դպրոցին, 9-րդ և 12-րդ դասարանցիների համար անցկացվել են «Վերջին դասի» ու «Վերջին զանգի» միջոցառումներ։ Շիրակի մարզում այս տարի դպրոցն ավարտում են 1689 12-րդ դասարանցի, իսկ 9-րդ դասարան ավարտող աշակերտների թիվը մարզում 2663-ն է։ Զգացմունքներն հուզական են, տրամադրությունները՝ բարձր, որոնք մեկօրյա են, որից […]
17:30 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները: Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական […]
16:56 03.06.2022
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր: Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի հիմունքներ), ինչպես նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը: Օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել իրավաբանական ֆակուլտետում առկա ուսուցմամբ […]
15:53 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում է: Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր: Ողջունելով միջոցառման […]
11:33 03.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում: Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք […]
10:36 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է […]
10:13 03.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին. «Հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության […]
14:25 02.06.2022
Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» […]
12:18 02.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝ Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022 […]
19:28 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, […]
18:21 01.06.2022
Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և վերջիններիս իրականացման նպատակով՝ ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի […]
13:41 01.06.2022
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի՝ զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան, դասընթացն ավարտելուց հետո […]
11:44 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող […]
10:42 01.06.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը: Ազգի և մարդկության համար […]
19:25 31.05.2022
Մայիսի 30-ին ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ այցելել են Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել […]
17:27 31.05.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թ. փետրվարին կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային […]
16:30 31.05.2022
Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին դիմել է չորս թեկնածու, սակայն Լեռնիկ Պետրոսյանի ներկայացրած դիմումի […]
10:42 31.05.2022
ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների: Մասնավորապես 2021-2022 թթ. ուստարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող […]
19:50 30.05.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար՝ բարձրացնելով դպրոցի կարողությունները, ապահովելով անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Դպրոցում ՊՀԾ-ն հիմել է նաև ինտենսիվ պտղատու այգի […]