TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

12:03 15.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն կառույց» անվանակարգում: Այդ մասին հայտարարել են «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ՄՈՒԿ (Մեծահասակների ուսումնառություն և կրթություն) կազմակերպությունների և Մեծահասակների կրթության կենտրոնների հետ հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: Մրցույթը հայտարարվելու […]

̰
 «Հայոց լեզու և գրականություն» առարկայից Շիրակի մարզում միասնական քննություն է հանձնել 452 դիմորդ

18:08 14.06.2022

Այսօր Հանրապետության բուհերի դիմորդները միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի դիմորդները բաշխվել են Գյումրիի 3 քննական կենտրոններում։ Դրանցից մեկը թիվ 21 հիմնական դպրոցն է, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողները միայն այս քննական կենտրոնում 154-ն են եղել։ Եվ ընդհանուր առմամբ, օտար լեզուներից հետո ամենաշատ հայտագրված դիմորդները «Հայոց լեզու և […]

̰
Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

17:51 14.06.2022

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

17:20 14.06.2022

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բին Ալի ալ-Նուայմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել […]

̰
Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 5253 դիմորդ է մասնակցելու

21:55 13.06.2022

Հանրապետության 35 քննական կենտրոնում հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։ Հայտագրվել է 5253 դիմորդ։ Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ […]

̰
Հարցուպատասխանի ձևաչափով նախագահ Խաչատուրյանը և Արդեմ Փաթափությանը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում զրուցել են ներկաների հետ

19:24 13.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: 2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, որը Հայաստան է […]

̰
Հայաստանի և Կատարի միջև ստորագրվել է կրթության, բարձրագույն կրթության ու գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր

17:59 13.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում այսօր Կատարի Պետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության […]

̰
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է 30-րդ ավարտական հանդիսությունը

18:59 11.06.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 500 ուսանողներ համալրել են նախկին տարիների շուրջ 5000 շրջանավարտների շարքերը: 2 փուլով անցկացվող հանդիսություններին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, պետական այրեր,  հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ: Մինչ բուն միջոցառման մեկնարկը, ուսանողները, որոնք ժամեր անց համարվելու էին շրջանավարտներ, համալսարանի դիմաց, միջանցքներում, ետնաբեմում ընդունում էին շնորհավորանքներ, հուզվում, ժպտում, լուսանկարվում ընկերների ու հարազատների […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

15:53 10.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: […]

̰
Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

10:19 10.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին: Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ: Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական միմոդրաման է: Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան: Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է […]

̰
Գյումրիի 9-րդ  դպրոցը նշում է հիմնադրման 90-ամյակը

20:16 09.06.2022

Լենինական քաղաքում հիմնադրված դպրության հնագույն օջախը նշում է իր 90 -ամյկաը։Նախկին միջնակարգ դպորցում են կրթվել ու դաստիարակություն  ստացել սերունդներ, որոնք  հասարակության շրջանում հարգված ու ճանաչված անձինք են,որոնք տարբեր ոլորտներում բազմաթիվ հաջողությունների են հասել։ 90 -ամյա դպրոցը  քաղաքի հեղինակավոր կրթօջախներից մեկն է։ Գրիգոր Նարեկացու անվան դպրոցն այս տարի տվեց 80-րդ շրջանավարտը, որոնք ավարտեցին հիմնական դպրոցը։ Հիմնական […]

̰
Քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

19:41 09.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, […]

̰
ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Հարությունյանը

15:39 09.06.2022

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի […]

̰
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

14:10 09.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Մայիսի 16-ին մեկնարկած ծրագրի շրջանակում Հայաստանի մշակութային գործիչները, արվեստագետները հանդիպում են ՀՀ մարզերի դպրոցականների հետ, քննարկում հատուկ ընտրված խորագրային թեմաները՝ բացահայտելով արվեստի […]

̰
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

12:36 09.06.2022

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է մրցույթ լուսանկարչության ոլորտում

10:53 09.06.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտու­թյունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդու­թյան հայացքը Մետաքսի ճանա­պարհին» խորագրով միջազգային լուսանկարչա­կան մրցույթի 4-րդ շրջափուլը։ Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարա­վորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ: Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրա­դառնալ նշված թեմաներից որևէ մեկին` […]

̰
Մրցույթ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

17:00 08.06.2022

Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով […]

̰
Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

15:57 08.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, […]

̰
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

12:36 08.06.2022

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։ «Հայոց […]

̰
ԱԺ-ում ներկայացվել է ԿԳՄՍՆ 2021 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը

11:39 08.06.2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների մասով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունը փաստացի իրականացրել է 21 ծրագիր և […]

̰
Եվրոպական հնագիտության օրերն անցկացվելու են նաև Հայաստանում

10:47 08.06.2022

Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։ Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap): Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության […]

̰
Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

10:30 08.06.2022

Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը: Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում: 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության […]

̰
Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ. Ժաննա Անդրեասյան

08:34 08.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին […]

̰
Լատվիան երկրում արգելել է ռուսերեն կրթությունը

19:54 07.06.2022

Լատվիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ երկրում արգելվում է դպրոցական և նախադպրոցական կրթություն տալ ռուսերենով։ Այժմ դպրոցներում և մանկապարտեզներում միայն լատվիերենը պետք է կիրառվի։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների առաջին, չորրորդ և յոթերորդ դասարանները, ինչպես նաև մանկապարտեզները կանցնեն լատվիերենի։ 2025 թվականին անցումը պետք է ամբողջությամբ իրականացվի, ասվում է փաստաթղթում։ […]

̰
Նոր գույք Ախուրյան համայնքի նորակառույց մանկապարտեզներին

19:21 07.06.2022

Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզները FCN բարեգործական կազմակերպության և «Փարոս»  հիմնադրամի կողմից համալրվել են խոհանոցային, ննջասենյակի և խաղասենյակի գույքով։ Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանն ու FCN հիմնադրամի համահիմնադիր Կարինե Աբուլյանն  այցելել են Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզներ։ Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։ Հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ, […]

̰
Արաքս բնակավայրում բացվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզը

18:37 07.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է […]

̰
«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննություններին Շիրակի մարզում մասնակցել է 181 դիմորդ

18:16 07.06.2022

Այսօր Հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները։ Առաջին օրը դիմորդները քննություններ են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Մայրաքաղաքում և մարզերում բացվել են 14 քննական կենտրոններ։ Միասնական քննությունների համար Գյումրիում կգործեն երեք քննական կենտրոններ, որոնք տեղակայված են դպրոցներում։ Այսօր՝ առաջին օրը, միայն մեկ կենտրոնում էին քննություններ։ Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոց-վարժարանի բակում էին հավաքվել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից […]

̰
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

15:50 07.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

̰
Մեկնարկել են միասնական քննությունները

11:43 07.06.2022

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջելով Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի քննասենյակներում՝ որևէ խնդիրներ չի նկատել, և ամեն ինչ ընթանում է ըստ ընթացակարգի: «Դիմորդներն էլ փաստեցին, որ որևէ արտառոց խնդիր չկա: […]

̰
Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

10:42 07.06.2022

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։ Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։ Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն […]

̰
BACK_TO_TOP