TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ հետ

15:08 29.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ: Հանդիպման նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների միջև ընդլայնել և խորացնել համագործակցությունը, համատեղ մշակել նոր ծրագրեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել […]

̰
Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

11:47 29.06.2022

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից, ժամը՝ 13:00-ին. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի […]

̰
Երկարաձգվել են Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները

12:44 28.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները երկարաձգվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը: Ընդմիջում` ժամը 13:00-14:00: Քննությունները կանցկացվեն 2022 թվականի հուլիսի 6-8-ն […]

̰
Հայ-վրացական մշակութային հարաբերությունները՝ որակական նոր փուլում

12:09 28.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի […]

̰
Նախագիծ․ առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ

09:57 28.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով նախատեսվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով: […]

̰
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

17:43 27.06.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը. «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» – հուլիսի 4 «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5 «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6 «Մաթեմատիկա» – հուլիսի 7 «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

15:15 27.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, […]

̰
«Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին». Ժ. Անդրեասյան

12:26 27.06.2022

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։ Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի […]

̰
Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը

16:20 25.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր խթան կհանդիսանա արհեստական […]

̰
Դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հունիսի 27-ից հուլիսի 19-ը

16:55 24.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հունիսի 27-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ […]

̰
Նախագիծ․ առաջարկվում է 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը

11:37 24.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ […]

̰
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

10:53 24.06.2022

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, […]

̰
«Հայկական վերածննդի երաշխիքը առաջադեմ, կրթված ու նախաձեռնող սերունդն է». Արթուր Մարտիրոսյան

14:38 23.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին […]

̰
Կառավարությունը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

14:25 23.06.2022

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 30-ին: […]

̰
Շահառու երեխաների ամառային հանգuտի կազմակերպման համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

12:08 22.06.2022

ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դպրոցականների 2022-ի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն […]

̰
Ամփոփվել է «E-school Armenia» նախագիծը. ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը

15:07 21.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն պետ […]

̰
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը

12:40 21.06.2022

Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի: Հիշեցնենք, որ հայտագրումն իրականացվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։ Հայերեն ուսուցմամբ դասարանների համար անհրաժեշտ է անցնել […]

̰
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել

18:30 20.06.2022

  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է. «Մանկավարժական համալսարանն ուսուցիչների պատրաստման տեսանկյունից մեր հիմնական դարբնոցն է՝ 100-ամյա իր պատմությամբ ուրույն տեղ զբաղեցնելով կրթական […]

̰
Մատենադարանում կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

16:08 20.06.2022

Մ. Մաշտոցի անվան մատենադարանում կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողների ՀՀ տարբեր ուսումնական […]

̰
Մրցույթ՝ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն մատակարար»

15:45 20.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում: Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն: Մասնակցության պայմաններ Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ […]

̰
Նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է «… և արցունքը փոխեց իր համը» գրքի հեղինակ, հադրութցի Վիկա Ավետիսյանին

14:44 20.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը: Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական […]

̰
Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

10:45 20.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները ․ Ոսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն […]

̰
Արտակ Բեգլարյանը Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացմանը

14:42 19.06.2022

  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը: Հայտնում են Արցախի կառավարությունից։ Պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ […]

̰
Կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Հովակիմյանը

10:56 18.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։ Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․ նա ավարտել է  Լ․ Երամյանի անվան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատերական ինստիտուտը։ 1953-1958 […]

̰
Նախագիծ. «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

11:15 17.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր […]

̰
ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել անգլերենի TKT հավաստագրերի հանձնման արարողությունը

15:44 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անգլերենի 16 ուսուցիչների հանձնվել են Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունները հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է, որի վկայականը նոր հեռանկարներ կբացի կարիերայի և մասնագիտական զարգացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ անգլերենի դասավանդման միջազգային ասպարեզում։ Անգլերենի ուսուցիչներին ողջունել ու հավաստագրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, […]

̰
Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021 թ. ամփոփում

12:26 16.06.2022

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ: Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական […]

̰
Հանդիսավոր կերպով ճանապարհել են ԵՊՀ շրջանավարտներին

22:17 15.06.2022

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գիտական, մշակութային համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին, ելույթ ունեցել, ապա […]

̰
«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը, արժանի է հիացումի». Արա Խզմալյան

14:24 15.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան, պետական այրեր, մշակույթի ոլորտի երախտավորներ։ Ներկաներին ողջունել և կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումները հավուր […]

̰
«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական ձեռագրական արվեստը և մանրանկարչությունը

12:53 15.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: 2022 թվականի ապրիլի 20-ից հունիսի 3-ը «Զարդագիր» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ ներգրավելով ավելի քան 720 երեխաների։ Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից․ «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, […]

̰
BACK_TO_TOP