19:44 08.07.2022
Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվել է «Ռուսական կենտրոն»։ Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի օժանդակությամբ և Վարդաձոր գյուղի բնակիչ, գործարար Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։ Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և կգործեն տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է […]
18:07 08.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգություն» ուղղությամբ դասընթացներն ավարտած մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: Դասընթացներն իրականացրել է ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: «Կիբեռանվտանգություն» դասընթացն ավարտել է 76 ուսանող։ Նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը շնորհավորել է շրջանավարտներին, հաջողություն մաղթել: […]
17:22 08.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Ողջունելով միջոցառման […]
14:08 08.07.2022
Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով: Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է […]
11:26 08.07.2022
Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար: 2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։ Կրթաթոշակի […]
20:02 07.07.2022
Ամերիկյան Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ նա շրջել է գիտական լաբորատորիայում, որտեղ իր փորձերն է իրականացնում ԵՊՀ-FAST […]
13:39 07.07.2022
Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացին մասնակցության համար […]
12:23 07.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների, մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: Հանդիպմանը ներկայացվել են հանրային քննարկման դրված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը […]
18:57 06.07.2022
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։ Փոխվարչապետը շնորհավորել է […]
12:18 06.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից: Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, […]
11:28 06.07.2022
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում են նոր ծրագիր «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության սահմանած «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմանդրամի» (FSPI) կողմից: Ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիսի 12-14-ը կանցկացվի եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների ընթացքում կներկայացվի Ֆրանսիայի […]
17:50 04.07.2022
2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանրային քննարկում, որին հրավիրվում են մասնակցելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկում: «Հանրակրթական […]
16:14 04.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի […]
16:00 04.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո): Ջուլիանան հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող […]
14:34 04.07.2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը հանդես է եկել «Voices of Youth – Time Capsule» խորագրով նախաձեռնությամբ, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում տրամադրել երիտասարդների կողմից տեսաձայնագրված երկուական ուղերձ, որոնք պահպանվելու են ՄԱԿ կենտրոնակայանում ֆիզիկական ու առցանց ձևաչափով ու հրապարակվելու են 2045 թ.-ին ՄԱԿ-ի 100-ամյակի կապակցությամբ։ Տեսաուղերձներում 8-15 տարեկան երիտասարդներն իրենց մայրենի լեզվով պետք […]
13:31 04.07.2022
Կրակովի (Լեհաստան) գյուղատնտեսական համալսարանի սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա հայտերի ընդունելություն հետևյալ բաժիններում և հետևյալ գիտական աստիճաններով՝ Food Engineering (Master’s degree), Food Processing, Safety and Quality (Engineer’s degree)։ Ուսումնական տարին մեկնարկելու է 2022 թ․ հոկտեմբերի 1-ից: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է։ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի և ընդունելության գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են […]
17:54 02.07.2022
Տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը մեկ տարի առաջ համախմբվել էին Արցախում։ Tech Week 2021-ը պատերազմից հետո Ստեփանակերտում անցկացված ամենամասշտաբային միջոցառումներից էր։ «Ե՛կ Արցախ» խորագրի շուրջ էին հավաքվել IT ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ու հազարավոր մասնակիցներ։ Tech Week 2022-ը տեխնոլոգիական փառատոնի է վերածվել Գյումրիում, դառնալով ավելի մասշտաբային։ Tech Week Gyumri 2022-ը մեկ հարկի տակ է համախմբել հաջողությունների հասած համաշխարհային […]
20:56 01.07.2022
Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում բնակվող ավելի քան 123 երեխա այսուհետ նախադպրոցական կրթություն կստանա: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական […]
17:50 01.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն. «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ «Ուսուցման ազգային հիմնադրամ» «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
17:44 01.07.2022
Այսօրվանից կրթական ոլորտի շուրջ 700 ներկայացուցիչ առկա ձևաչափով կմասնակցի «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բանախոսություններին ու քննարկումներին, որոնք տեղի կունենան Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Աշխատաժողովն այս տարի կրում է «Ներառական կրթություն» խորագիրը և կտևի մինչև հուլիսի 4-ը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Ներառական կրթություն» աշխատաժողովն անցկացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ու «EDUArmenia» հիմնադրամի համագործակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
17:07 01.07.2022
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համաժողովին, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, մասնակցել են նաև պետական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և ոլորտի փորձագետներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԳՀՄ-ի կատարած աշխատանքները, որոնք ներառում են տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, […]
16:56 01.07.2022
2022 թ. հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էր յոթանասունյոթ հրատարակություն ԱՊՀ ութ երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ադրբեջան): «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի ազգային գրադարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը նախապես […]
15:17 01.07.2022
Սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, […]
13:17 01.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։ Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել […]
11:55 01.07.2022
Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը: ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ: Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ: Ավելի […]
10:43 01.07.2022
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի […]
23:16 30.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով։ ✅Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ: […]
18:56 30.06.2022
Ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշիչի առաջին փուլի փորձարկման արդյունքները Տավուշի մարզում՝ ՀԲ-ի կողմից իրականացվող Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագրի և Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում։ Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ուսուցիչներին տրամադրվեց մենթորական աջակցություն՝ նոր չափորոշիչներով և ծրագրերով արդյունավետ դասավանդելու, ինչպես նաև […]
14:08 30.06.2022
ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, այդ թվում՝ 17 տեղ է հատկացվել Արցախի Հանրապետությանը, 19 տեղ` ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ […]
11:52 30.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել. «ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: Մենք ողջունում ենք […]