14:30 21.07.2022
Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ: 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» […]
13:30 21.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք): Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է տիկին դեսպանին, շնորհավորել պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել […]
16:37 20.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի մեկնարկային գործունեության ծրագրային ձևաչափերը: […]
15:31 20.07.2022
Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ` Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ծրագրին պետք է դիմել առցանց մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը (Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը): Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785: Լրացուցիչ հարցերի դեպքում գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
14:42 20.07.2022
Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) […]
18:14 19.07.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը: Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ […]
16:44 19.07.2022
ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։ Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի` ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն, ոչ ոլորտային […]
14:36 19.07.2022
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։ Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, […]
15:21 18.07.2022
ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին: Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային […]
15:04 18.07.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին: […]
21:42 17.07.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր: Մինչ […]
17:34 16.07.2022
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։ Նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ հետաքրքրված ԿՄՕ-ի մասնակից շուրջ 250 աշակերտներ՝ կազմելով գիտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից տարբեր երկրներից։ Թիմերն ունեն նաև գիտական ղեկավար և […]
12:05 16.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան […]
19:20 15.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին: Ա. Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով: «Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ […]
19:14 15.07.2022
Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով այսօր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել է «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական ամրոցի կրկնօրինակությամբ պատրաստված մանրակերտը: Շրջելով թանգարանի ողջ տարածքով և ծանոթանալով հնագույն ժամանակների մասին վկայող հավաքածուին՝ օլիմպիականները […]
19:00 15.07.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում: Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն […]
18:34 15.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն […]
13:33 15.07.2022
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը: Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն […]
16:52 14.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նախարարի տեղակալ Ժաննա […]
18:43 13.07.2022
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին մասնաշենքերի տարածքում նոր դպրոց է կառուցվում։ Աշխատանքները տարեսկզբին են սկսվել։ Այն իրականացվում է կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մինչ այդ ապամոնտաժվել են դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության մասնաշենքերը։ Դրանք զգալիորեն վնասվել էին նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից։ Դպրոցի նախկին 2 մասնաշենքերը տարբեր ժամանակների […]
16:47 13.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ-ի […]
13:54 13.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Ծրագրին մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացմանն աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մանոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային […]
19:52 12.07.2022
Հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների հերթական կամ պարտադիր ատեստավորման գործընթացը։ Ամառային արձակուրդների ընթացքում տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժները կվերապատրաստվեն, որից հետո կհանձնեն գիտելիքների ստուգման թեստային քննություններ, ըստ այդմ՝ կորոշվի մասնագետի պատրաստվածությունն առարկայի դասավանդման գործում։ Պարտադիր ատեստավորման համար ավելի քան 14 000 ուսուցիչներ վերապատրաստում են անցնելու, որոնք անցկացնում են ԿԳՄՍ նախարարությունից երաշխավորված կազմակերպությունները, իսկ ընտրությունը թողնված […]
17:29 11.07.2022
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում: Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները: Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական: Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ […]
21:27 10.07.2022
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրի […]
15:44 10.07.2022
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ տարբեր երկներից։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։ Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը՝ Երևանում։ Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և […]
18:48 09.07.2022
Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում հանդիսավորությամբ բացվել են նախադպրոցական կրթական կենտրոններ: Նորամուտի արարողություններին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, դեսպանատների, միջազգային կառույցների, համայնքապետարանների պաշտոնյաներ, ներկայացուցիչներ: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել Եվրոպական միության, ՀՀ […]
16:49 09.07.2022
Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ: Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի […]
20:55 08.07.2022
«Այսօր ՍԹԱՐՄՈՒՍ միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով մասնակցել եմ ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև […]