10:40 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Նախագծի նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (ԿԱՊԿ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովելը: Համաձայն նախագծի՝ սովորողների համար տնային ուսուցումը […]
11:41 01.08.2022
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ […]
11:06 01.08.2022
Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը։ Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ […]
20:30 29.07.2022
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ կիրառված թեստերը: Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ այս տարի առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» և «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը: NAEC-ը հրապարակել է նաև տարրական […]
14:16 29.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու […]
13:47 29.07.2022
Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է […]
10:17 29.07.2022
Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել, ընդգծել է նա, […]
19:05 28.07.2022
Գյումրիի երիտասարդական պալատում պայմանական էկոմիջավայր են ստացել, որպեսզի ճամբարականներն առավել լավ պատկերացնեն բնապահպանական խնդիրներն ու բնության կարևորությունն իրենց կենսակերպում։ Բնական ծառերի փոխարեն թղթե ծառեր են, ճամբարի մասնակիցներն էլ անվանական՝ իրենց աճեցրած ծաղիկներն են բերել։ Սա ամառային ճամբարի կարևոր բնութագրիչներից է։ 6-րդ ամառային ճամբարը երիտասարդականում էկոլոգիական է։ «Այս տարի երիտասարդները միանգամից առաջարկեցին, որ ճամբարը կրթական իր […]
14:18 28.07.2022
Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է […]
13:08 28.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Նախագծի նպատակը զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և ծրագրի կատարման […]
14:37 26.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր […]
13:24 26.07.2022
Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի […]
12:34 26.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն […]
11:22 26.07.2022
Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին տարիներին Սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև հեռավար կրթության կազմակերպման […]
18:51 25.07.2022
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հյուրընկալվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Լսարանի հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում ունկնդիրներին համառոտ ներկայացվել են ՄԱԿ-ի պատմությունը, կազմակերպության մարմինները, համակարգը և մեխանիզմները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ՄԱԿ-ում և այլ հարցեր:
17:17 25.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` համաձայն ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի N 1359-Ա/2 հրամանի: Ըստ այդմ՝ ցանկը համալրվել է վերապատրաստող երաշխավորված նոր կազմակերպություններով և դասընթացներով, ինչպես նաև արդեն վերապատրաստող […]
13:17 25.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ 10,8 մլն դրամ է տրամադրվել Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների […]
11:47 25.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. – Արձակ, – Պոեզիա, – Դրամատուրգիա, – Մանկապատանեկան գրականություն: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ […]
19:42 23.07.2022
GITC – Information Technologies Center-ն համագործակցության հուշագիր է ատորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ: Հայտնում է Արմավիրի մարզպետարանը։ Համագործակցության արդյունքում Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ և GITC-ի ղեկավարությամբ հիմնադրվելու է ՀՀ-ում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը, որտեղ թվային հմտությունները կիրառվելու […]
18:59 23.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի փոխարեն կկառուցվի մոդուլային դպրոց։ Հայտնում է Արարատի մարզպետարանը։ Այս դպրոցն ընտրվել է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է նաև այս դպրոցին, քանի որ շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր […]
17:48 23.07.2022
Դիմորդների հայտադիմումների նախնական պատկերից արդեն Գյումրիի երեք պետական բուհերի պատասխանատուները որոշակի կանխատեսումներ ունեին, թե նոր ուսումնական տարում մոտավոր ուսանողության ինչ թվակազմ են ունենալու։ Շիրակի պետական համալսարան այս տարի հայտ էին ներկայացրել 281 դիմորդ, ընդունվել է 193-ը: Նախորդ տարվա համեմատ Շիրակի մայր բուհում գրեթե կիսով չափ առաջին կուրսեցիների թիվ է պակասել։ Անցած տարի ունեցել են 330 […]
17:34 22.07.2022
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք Միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը: Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք. «Էկոլոգիա և կայուն զարգացում», «Բժշկություն և առողջ ապրելակերպ», «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»: Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ wearetogetherprize.com կայքում: Միջազգային արշավի […]
16:23 22.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման: Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների […]
15:00 22.07.2022
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է): Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել http://www.itecgoi.in/e-itec կայքում:
13:52 22.07.2022
Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ […]
10:19 22.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով: Այս մասին մանրամասներ է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ. Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում, […]
19:37 21.07.2022
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում կառուցվելու է «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը։ Մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է 5 մլն դրամ գումար։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում մարզում իրականացվում են 3 […]
17:34 21.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն իրականացնում է «Դու՝ սոցիալական ձեռներեց» դասընթացների և խորհրդատվության ծրագիրը: Նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում: Շուրջ 170 դիմորդներից ընդունելության և հարցազրույցի փուլը հաղթահարել են 50 մասնակիցներ: Ծրագրի առաջին փուլը դասընթացների կազմակերպումն էր, որն իրականացվել է Երևանում (26 մասնակից) և […]